Ինչն է խանգարում գիտնական դառնալուն

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Բանակ չգնալու համար ներկայիս տղա ուսանողների պայքարի հետ կապված մի պատմություն հիշեցի, որը հայրս է պատմել: Նա Մոսկվայի համալսարանի փիլիսոփայական ֆակուլտետ է ընդունվել 17 տարեկանում՝ 1945 թվականին: Նրա հետ սովորում էին Մեծ հայրենական պատերազմից վերադարձած երիտասարդները, որոնցից հայրս հատկապես առանձնացնում է Էվալդ Իլյենկովին: Այդ մարդու տանը կլավեսին էր դրված, եւ Իլյենկովը բավականին վարժ դասական գործեր էր նվագում: Պատերազմի դժոխքը նրան չխանգարեց դառնալ նշանավոր գիտնական (կարդացեք նրա գրքերը՝ մեծ բավականություն կստանաք), հղկված մտավորական, չխանգարեց անգամ պահպանել կլավեսին նվագելու հմտությունները: Թե այսօր ինչու պիտի ապագա գիտնականների մոտ բակալավրիատից հետո զինվորական ծառայության ժամանակ գիտելիքները հօդս ցնդեն, այնքան էլ հասկանալի չէ: Մանավանդ որ առաջարկվող ծառայության ռեժիմը հնարավորություն կտա չկտրվել գրքերից՝ իհարկե, նրանց համար, ովքեր իսկապես կապված են գիտության հետ, ոչ թե ձեւեր են թափում, թե մտահոգված են հայոց գիտության ճակատագրով: Այդ թեմայի հետ կապված ուշագրավ էր ռազմաճակատից վերադարձած եւս մի երիտասարդի, այս անգամ՝ մեր հայրենակցի վարքագիծը: Ապրիլյան պատերազմի մասնակից, Մարտական խաչի ասպետ Հարություն Բադալյանը վերջերս նույնպես խոսել է այն մասին, որ բանակում ծառայելը չի կարող խանգարել կրթությանն ու գիտությանը: Բայց ինձ հատկապես դուր եկավ, թե ինչպե՛ս էր նա այդ թեմայով խոսում՝ «ես ծառայությունից առաջ սովորում էի Ագրարայինում, ծառայությունն ինձ օգնեց կողմնորոշվել, եւ ես հիմա սովորում եմ Տնտեսագիտականում»: Ոչ թե «ֆիդայի եմ», «երկրապահ եմ», «ազատամարտիկ եմ», «կռված տղա եմ», «արյուն եմ թափել», ինչից մենք պետք է եզրակացնենք, որ նման մարդուն հիմա ամեն ինչ թույլատրելի է եւ ներելի: Ոչ, «ծառայել եմ բանակում, հիմա ուսանող եմ»՝ այդ մտածելակերպն ինձ ոչ միայն ավելի համեստ եւ արժանապատիվ է թվում, այլեւ ավելի պետական՝ «փափախի», «պատրոնդաշի» եւ «մաուզերիստների տրնգիի» համեմատ»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Ցիկլոն է մոտենում, 5 օր կմնա, ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ Սուրենյան 13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Սևանում 36-ամյա վարորդը «Infinti»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և թիթեղյա կրպակին Վարազդատ Լալայանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն «Ջրաշխարհ»-ի դիմաց «Nissan»-ը հարվածել է «Porsche Cayenne»-ին և հայտնվել բետոնե եզրաքարի վրա Սերժ Թանկյանը մինչև հունիս ունի հնարավորություն ուղղել իր սխալը(Փաշինյանի հարցում). Ստեփան Դանիելյան Ողբերգական դեպք նախարարության հաշվեկշռում գտնվող «Զորակ» խնամքի կենտրոնում Մոմավառություն է տեղի ունեցել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Դավիթ Չալոյանը նվաճել է եզրափակչի ուղեգիր Գեղամասարում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. վարորդը հոսպիտալացվել է «Ավան առողջության կենտրոն»-ում գnղացել են աշխատակիցների ֆինանսավորմանը վերաբերվող հրամանը Երբ ամեն ինչ ավարտված է թվում, իրականում ամեն ինչ սկսվում է. Տեր Հեթում Յուրաքանչյուր տրամաբանող ուղեղի համար ակնհայտ է, որ նման ապօրինությունը հենց այնպես չի արվում․ փաստաբան Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սա ինձ չի խանգարի հաղթել․ Թրամփ Բախվել են «Nissan Xterra»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր Կոլումբիայում տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում. զnհվել է 14 մարդ Սա պարզապես իշխող ուժի սովորական պոստեր չէ, սա նրանց մտածողության արտացոլումն է․ պատգամավոր Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում․ ուրախ եմ լսել, որ Թրամփն ապահով է «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհից և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ձորում․ կան վիրավոր Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am