Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքը ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով. Հովհաննես Ավետիսյան

Կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.

«Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար: Առաջիկա երեք տարիների ընթացքում սրա 30%-ը ենթակա է մարման: Այս պարտքի 48.5%-ը արտարժույթով է: 2018-ի դեկտեմբերի վերջին Հայաստանի պետական պարտքը 6.9 միլիարդ ԱՄՆ դոլար էր:

Վեց տարվա ընթացքում այս իշխանությունը մեր պետության պարտքը գրեթե կրկնապատկել է: Բայց, հաշվի առնելով, որ այս վեց տարիների ընթացքում նաև միլիարդների պարտք մարվել է, կնշանակի, որ ներգրավված պարտքը շատ ավելին է քան ավելացված 6 միլիարդ դոլարը:

ՀՀ կառավարության կողմից ներգրաված պարտքի միջին կշռված տոկոսադրույքը այս տարվա հոկտեմբերի դրությամբ 7.2% է: Իսկ 2018 վերջին սա եղել է 5%: Այսինքն այս կառավարության վերցրած պարտքը գնալով թանկանում է, կնշանակի դրա դիմաց շատ ավելի մեծ տոկոսավճարներ ենք կատարում, քան նախկինում:

Այսպես, միայն 2023 թ-ին Կառավարությունը արտաքին վարկերի գծով կատարել է 157.6 միլիոն ԱՄՆ դոլարի տոկոսավճարներ, իսկ ներքին պարտքի գծով կատարել է 157.3 միլիարդ դրամի տոկոսավճարներ:

Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքը (եղածին գումարած նորերը հանած մարումները) ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով, իսկ փոխարենը ոչինչ չենք ստանում:

Ավելի ճիշտ, ստանում ենք տկար և քայքայված պետություն:

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Թրամփի վարչակազմը կարող է տրանսգենդերներին հեռացնել զինված ուժերից. Times Ընտրություններում պարտված Ռումինիայի վարչապետը հեռացել է կուսակցության նախագահի պաշտոնից Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի՝ ձերբակալված պաշտոնատար անձը կալանավորվել է Անդրեասյանը առաջնորդվել է քաղաքական և անձնական շարժառիթներով. հայտարարություն Որոշ շրջաններում ձյուն ու ձնախառն անձրև է տեղում, Դիլիջանի ոլորաններում մառախուղ է ՀՀ ԱԳՆ-ի պատասխանը` Ադրբեջանում անցկացվող «Ադրբեջանական Երևան» միջոցառմանը ՔՊ-ն բյուջեն փորձում է համալրել՝ քաղաքացիներին տուգանելով. Արշակ Սարգսյան Հերթական ՔՊ-ականին են բերման ենթարկել՝ թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարն ազատ է արձակվել Գիշերային ակումբում հաճախորդի ու անվտանգության աշխատակիցների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. կա տուժած Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի վրա Հայաստանի քաղաքացիներ չեն եղել. ՀՀ ԱԳՆ խոսնակ Ադրբեջանում հայտնել են՝ ինչու են փակ պահում երկրի ցամաքային սահմանները Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքը ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով. Հովհաննես Ավետիսյան Նեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. Խամենեի Կիրանցի նորակառույց դպրոցում ջեռուցման համակարգը չի գործում, աշակերտները մրսում են. Ոսկան Սարգսյան Գոռ Վարդանյանի՝ «Կայսրության թևեր» ֆիլմի առնչությամբ ԿԳՄՍ նախարարությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն Բայդենի և Թրամփի թիմերը Ուկրաինայի և այլ հարցերով աշխատում են ձեռք ձեռքի տված. Ուոլց Իսրայելը համաձայնել է Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման հետ զինադադարի առաջարկին. լրատվամիջոցներ Արտակարգ դեպք՝ «Զվարթնոց»-ի «Կարգո» բեռնային համալիրի մոտ. հրդեհ է բռնկվել «Ford Transit»-ում
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am