«Ի՞նչ է եղել ձեր ուղեղի ու տրամաբնության հետ, հայեր, դուք գժվե՞լ եք». Էդուարդ Աբրահամյան

Էդուարդ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Խաղաղության կոնցեպտը, խաղաղ համակեցության կոնցեպտը քրիստոնեական փիլիսոփայության պրոդուկտ է, որը հնարավոր է այն ազգերի միջև, որոնք ունեն գեոմշակութային, արժեհամակարգային և էթնոքաղաքական ինքնության համադրելիություն։

Ո՞նց եք պատրաստվում խաղաղության, խաղաղ համակեցության մեջ ապրել մի պետականաստեղծ ազգի հետ, ով ձեր ու ձեր պետության նկատմամբ ֆունդամենտալ, ըստ էության ֆունդամենտալ չարակամ վերաբերմունք ունի։

Ո՞նց եք պատրաստվում ապրել խաղաղ գոյակցության մեջ մի ազգի հետ, որն ամբողջովին ինդոկտրինացված է՝ ձեզ որպես տեսակ ոչնչացնելու, պղծելու, ստորացնելու։ Մի ազգի հետ, ում ողջ ինքնությունը, ինչնաճանաչողությունը կառուցված է ձեզ որպես ինքնատիպ տեսակի, պատմության վերացման, յուրացման կամ բացառման շուրջ։

Ո՞նց եք պատկերացնում խաղաղության, խաղաղ համակեցության ու խաղաղ գոյակցության մեջ ապրել մի ազգի հետ, որը բռնատիրական ռեժիմ է, ազատ հանրություն չէ, որը մեծ էնտուզիասմով շարունակում է վարել պատերազմ ձեր ինքնության, ձեր պատմական ժառանգության ու ձեր հիշողության դեմ՝ ամեն կերպ դեհումանիզացնելով ձեզ, ձեր մեծերին, ձեր երեխաներին։

Մի ազգի հետ, որը հայ սպանելը, տանջամահ անելը, սովամահ անելը, բռնաբարելը, գլխատելը, ծաղրելը, պատիվն ու արժանապատվությունը ոտնահարելը, ցուցադրական էկզեկուցիան, համարվում է ոչ միայն լեգիտիմ, օրենքով չարգելված, այլ խրախուսվող թե ռեժիմի և թե հասարակության կողմից։ Նրանց համար՝ դուք հայեր, ոչինչ եք, ոչ մեկ եք, դուք ոչինչ, ՈՉԻՆՉ ձերը չունեք։ չունեք պատմություն, մշակույթ, հայրենիք, ինքնություն, սեփականություն, իրավունք, ՈՉԻՆՉ չունեք։ Չունեք անցյալ ու ներկա։ Չունեք ապագա։ ՈՉԻՆՉ չունեք։

Մերժում են, որ դուք առաջին քրիստոնյան եք, որ 1915ին ցեղասպանություն չի եղել, իսկ եթե եղել է` լավ է եղել։ Որ այս տարածքը, որը Լենինը գծել է ձեզ համար` ադրբեջանցիների նվերն է ձեզ ժամանակավորապես։

Նրանց խաղաղությունը, գոյությունն ու զարգացումը ձեր գոյության ու զարգացման a priori բացառումն է։

Ո՞նց եք իրենց հետ պատրաստվում ապրել խաղաղության, խաղաղ համակեցության ու խաղաղ գոյակցության մեջ։ Ընդունելու եք իրենց բոլոր պայմանները։ Իրենց կողմից ստեղծված և իրենց քիմքին և ճաշակին հարմարեցված ձեր նոր ինքնությունը։

Ընդունելո՞ւ եք, որ իրենք միշտ բարոյապես ու ուժով, մտքով գերակա են, իսկ դուք միշտ ստորադաս, պատվազուրկ, մազապուրծ, խեղճ, թույլ ու վախկո՞տ։ Որ իրենք ճիշտ են, իսկ դուք՝ սխա՞լ։ Որ ձեզ, ով առնվազն 3000 տարվա պատմություն ունի այս տարածաշրջանում մեկն ում 17րդ դարում բերել պիտի խմբագրի ձեզ, ձեր հիշողությունը, ձեր բնավորությունն ու ինքնությունը, ասելով` «դուք չգիտեք, թե ովքեր եք, եկեք մենք կասենք, թե դուք ով եք ու որտեղից եք գալիս մեր հայրենիք»։ Մտնելո՞ւ եք իրենց իսկ առաջարկած «խաղաղության օրակարգի» թակարդը, վախենալով նույնիսկ մտածել արժանապատվության, պատվի, ձեզ հանդեմ անարդարությունն ու բոլոր այլանդակությունները նորմալիզացրած ազգից վրեժխնդիր լինելու մասին։

Ո՞նց կարող էք ձեր նկատմամբ սիստեմատիկ անարդարությունը նորմալիզացնեք, ու անունը դնեք խաղաղություն։ Ի՞նչ կապ ունի խաղաղության հետ այն, ինչ ձեզ հետ կատարվում է այսօր։

Ի՞նչ է եղել ձեր ուղեղի ու տրամաբնության հետ, հայեր։

Դուք գժվե՞լ եք»։

դիտվել է 364 անգամ
Լրահոս
Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարն ազատ է արձակվել Գիշերային ակումբում հաճախորդի ու անվտանգության աշխատակիցների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. կա տուժած Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի վրա Հայաստանի քաղաքացիներ չեն եղել. ՀՀ ԱԳՆ խոսնակ Ադրբեջանում հայտնել են՝ ինչու են փակ պահում երկրի ցամաքային սահմանները Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքը ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով. Հովհաննես Ավետիսյան Նեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. Խամենեի Կիրանցի նորակառույց դպրոցում ջեռուցման համակարգը չի գործում, աշակերտները մրսում են. Ոսկան Սարգսյան Գոռ Վարդանյանի՝ «Կայսրության թևեր» ֆիլմի առնչությամբ ԿԳՄՍ նախարարությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն Բայդենի և Թրամփի թիմերը Ուկրաինայի և այլ հարցերով աշխատում են ձեռք ձեռքի տված. Ուոլց Իսրայելը համաձայնել է Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման հետ զինադադարի առաջարկին. լրատվամիջոցներ Արտակարգ դեպք՝ «Զվարթնոց»-ի «Կարգո» բեռնային համալիրի մոտ. հրդեհ է բռնկվել «Ford Transit»-ում Վրաստանում պատգամավոր դարձած օլիմպիական չեմպիոնները չեն կարողացել ինքնուրույն քվեարկել Պարեկները ՍՊԸ-ներից մեկի մոնիթորինգի բաժնի ղեկավարի մեքենայում «մարիխուանա» են հայտնաբերել Հայաստանը մերժում է. չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Պատմաբանը քննադատում է վարչապետի Արևմտյան Հայաստան - «Արևմտյան Ադրբեջան» զուգահեռը. «Ազատություն» Եղվարդցին դանակnվ hարվածել է բաժակակցին․ մանրամասներ Իրանը հերքել է ԱՄԷ-ում իսրայելցի րաբբիի սպանությանն առնչություն ունենալու մեղադրանքները Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում, իրականացվում են մաքրման աշխատանքներ Թուրքիայում մարմարի հանքավայրում սողանք է տեղի ունեցել, կան զոհեր Հովիկ Աղազարյանը հետաձգել է մանդատը վայր դնելու որոշումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am