Վրաստանի նախագահն ու ընդդիմությունը բոյկոտել են խորհրդարանի առաջին նիստը

Վրաստանի 11-րդ գումարման խորհրդարանը ստանձնել է լիազորությունները, և, համապատասխանաբար, դադարեցվել են նախորդ գումարման օրենսդիր մարմնի լիազորությունները։ Նիստին ներկա է եղել «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին մասնակցել է Վրաստանի նոր գումարման խորհրդարանի առաջին նիստին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի չներկայանալու պատճառով խորհրդարանի առաջին նիստը բացել է ամենատարեց պատգամավոր Լադո Կախաձեն։ Նա շնորհակալություն է հայտնել բնակչությանը Վրաստանի իշխող կուսակցությանը ցուցաբերած աջակցության համար, հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը:

Հայտնի է, որ Զուրաբիշվիլին, ինչպես նաև ընդդիմադիր բոլոր կուսակցությունները հրաժարվել են մասնակցել նիստին, քանի որ հոկտեմբերին կայացած և նոր խորհրդարանը ձևավորած ընտրությունները համարում են կեղծված:

Նորընտիր խորհրդարանը իրավասու է սկսել աշխատանքը, եթե ներկա է նորընտիր օրենսդիր մարմնի ամբողջական կազմի (ընդհանուր 150 մանդատ) մեծամասնությունը: Առաջին նիստին գրանցվել են միայն իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից նորընտիր պատգամավորները՝ 89 մարդ։

Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Վրաստանի խորհրդարանի նիստը «հակասահմանադրական» է:

«Նախ, զանգվածային ընտրակեղծիքները խաթարել են դրա լեգիտիմությունը: Երկրորդ՝ ես հրաժարվել եմ 1-ին նստաշրջան հրավիրելուց, և Սահմանադրությունը չի ճանաչում որևէ մեկին, ով կարող էր դա անել իմ փոխարեն։ Երրորդ՝ իմ դիմումը Սահմանադրական դատարանին ընթացքի մեջ է», - ասել է նախագահը:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Մերձավան բնակավայրի վարչական ղեկավարն ազատ է արձակվել Գիշերային ակումբում հաճախորդի ու անվտանգության աշխատակիցների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. կա տուժած Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է Եգիպտոսի ափերի մոտ խորտակված նավի վրա Հայաստանի քաղաքացիներ չեն եղել. ՀՀ ԱԳՆ խոսնակ Ադրբեջանում հայտնել են՝ ինչու են փակ պահում երկրի ցամաքային սահմանները Ամեն օր այս իշխանությունը մեր զուտ պետական պարտքը ավելացնում է շուրջ 2.5 միլիոն ԱՄՆ դոլարով. Հովհաննես Ավետիսյան Նեթանյահուին պետք է մահապատժի դատապարտել. Խամենեի Կիրանցի նորակառույց դպրոցում ջեռուցման համակարգը չի գործում, աշակերտները մրսում են. Ոսկան Սարգսյան Գոռ Վարդանյանի՝ «Կայսրության թևեր» ֆիլմի առնչությամբ ԿԳՄՍ նախարարությունը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն Բայդենի և Թրամփի թիմերը Ուկրաինայի և այլ հարցերով աշխատում են ձեռք ձեռքի տված. Ուոլց Իսրայելը համաձայնել է Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման հետ զինադադարի առաջարկին. լրատվամիջոցներ Արտակարգ դեպք՝ «Զվարթնոց»-ի «Կարգո» բեռնային համալիրի մոտ. հրդեհ է բռնկվել «Ford Transit»-ում Վրաստանում պատգամավոր դարձած օլիմպիական չեմպիոնները չեն կարողացել ինքնուրույն քվեարկել Պարեկները ՍՊԸ-ներից մեկի մոնիթորինգի բաժնի ղեկավարի մեքենայում «մարիխուանա» են հայտնաբերել Հայաստանը մերժում է. չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Պատմաբանը քննադատում է վարչապետի Արևմտյան Հայաստան - «Արևմտյան Ադրբեջան» զուգահեռը. «Ազատություն» Եղվարդցին դանակnվ hարվածել է բաժակակցին․ մանրամասներ Իրանը հերքել է ԱՄԷ-ում իսրայելցի րաբբիի սպանությանն առնչություն ունենալու մեղադրանքները Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում, իրականացվում են մաքրման աշխատանքներ Թուրքիայում մարմարի հանքավայրում սողանք է տեղի ունեցել, կան զոհեր Հովիկ Աղազարյանը հետաձգել է մանդատը վայր դնելու որոշումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am