Մոխրակույտի վերածված Lexus-ները պատկանում են Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին
Ինչպես արդեն հայտնել էինք, նոյեմբերի 24-ին առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Հրդեհ էր բռնկվել Նոր Արեշ 44 փողոցի տներից մեկի առաջին հարկում գտնվող ավտոտնակում, որտեղ կայանված 2 «Lexus» մակնիշի ավտոմեքենաներից մեկը ամբողջությամբ այրվել էր, մյուսն էլ դարձել ոչ շահագործելի։
Oragir.News-ի տեղեկություններով՝ մոխրակույտի վերածված «Lexus»-ները պատկանում են Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին։
Մեզ հասած տեղեկություններով՝ ավտոմեքենաները Հայաստան են բերվել Արմեն Փամբուխչյանի վարորդի անունով։ Շրջանառվող տեղեկություններով էլ՝ հրդեհը պատահականություն չի եղել։
Հատկանշական է նաև, որ ավտոտնակը, որտեղ կայանված են եղել «Lexus»-ները, պատկանում է Արեշում հայտնի «Սամիկոյի» տղային, ով կասկածվում է այս տարվա հուլիսի 9-ին Երևանում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մոտ կրակոցներ արձակելու մեջ։