Ի՞նչ խորհուրդներ տվեց ամերիկյան հայտնի տնտեսագետ Ջեֆրի Սաքսը Հայաստանին

Ինչպես հայտնի է, 10 օր առաջ Հայաստանում էր գտնվում հայտնի ամերիկյան տնտեսագետ Ջեֆրի Սաքսը, ով հանրային դասախոսությամբ հանդես եկավ և հարցազրույցներ տվեց մի քանի լրատվամիջոցների:

Զարմանալին այն էր, որ Սաքսի տեսակետները լայն քննարկման առարկա չդարձան, քանզի գավառական մթնոլորտում ապրող հայ քաղաքական դասը չէր կարող այն ընկալել, որ մի հատ էլ դրանք քննարկման առարկա դարձներ:

Մինչդեռ հիշեցնենք, որ Ջեֆրի Սաքսը այն անձնավորությունն է, ում The New York Times-ը և Time-ը անվանել են «աշխարհի, հավանաբար, ամենակարևոր տնտեսագետը»:

2004 և 2005 թթ Սաքսը Time ամսագրի կողմից ճանաչվել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը։ Պրոֆեսոր Սաքսը եղել է Միխայիլ Գորբաչովի և Բորիս Ելցինի, Լեհաստանի, Սլովենիայի և Էստոնիայի կառավարությունների խորհրդականը։

Սաքսը ներկայումս Կոլումբիայի և Հարվարդի համալսարանների պրոֆեսոր է, Բերնարդ Հարմսի մրցանակի դափնեկիր, Կոլումբիայի համալսարանի և ՄԱԿ-ի Կայուն զարգացման կենտրոնների ղեկավարը:

Սկսած 90-ական թվականներից աշխատել է առավելապես մերձեցնել արևմտյան և հետխորհրդային վերանախավերին, փորձելով համոզել ամերիկյան իշխող շրջանակներին, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո առաջ է եկել պատմական հնարավորություն, Մարշալյան ծրագրի օգնությամբ արագ վերականգնել հետխորհրդային երկրների տնտեսությունները և ինտեգրել այն համաշխարային տնտեսության մեջ:

Սակայն, ըստ Սաքսի, ամերիկյան այն ժամանակվա իշխող շրջանակները մերժեցին դա, քանի որ հետապնդում եին, բոլորովին այլ նպատակներ:

Սաքսը դա ասում է, ոչ թե որպես վերլուծություն, այլ որպես ցավալի իրականություն, քանի որ այդ ամենի քննարկման անմիջական մասնակիցներից է եղել:

Ըստ Սաքսի՝ հենց այդ պատճառով էլ այսօր Աշխարը կանգնել է նոր վտանգների առջև:

Սակայն առավել հետաքրքիր էր լսել, թե ինչ է առաջարկում Սաքսը Հայաստանին և հայ հնարությանը, որն այդպես էլ , ցավոք լուրջ արձագանքի չարժանացավ ոչ քաղաքական դաշտում, ոչ էլ հանրության լայն շրջանակներում:

Իսկ որ նրա խորհրուրդները արժանի եին ուշադրության, կասկած չկա:

Եվ այսպես ի՞նչ էր ասում Սաքսը հայ հանրությանը:

Առաջին.

«Արևմուտքից Հայաստանին ուղղված կոչերը՝ չհամագործակցել Ռուսաստանի և Իրանի հետ, մահացու կարող են դառնալ հայ ժողովուրդի համար»,- նշում է Սաքսը:

«Արևմտյան մտածողությունը հետևյալն է. մենք երբեք չենք համագործակցի ո՛չ Ռուսաստանի հետ, ո՛չ էլ Իրանի հետ։ Կան «լավ տղաներ», կան «վատ տղաներ», մնացեք «լավերի» հետ, մենք ձեզ կօգնենք, կփրկենք ձեզ։ Իսկ Ռուսաստանն ու Իրանը «վատն են»: Սա մահացու մտածողություն է ձեզ համար»,- նշում է հայտնի տնտեսագետը:

Ըստ Սաքսի, Արևմուտքը ոչ միայն չի կարող, այլև չի ցանկանա, հանուն փոքրիկ Հայաստանի, լուրջ հակամարտության մեջ մտնել այս տարածաշրջանում:

Ըստ նրա, ճիշտ մտածողությունն այն է, ինչ տեղի ունեցավ Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև, որտեղ Չինաստանը դարձավ խաղաղության միջնորդ:

Երկրորդ

Ըստ Սաքսի, Հայաստանը պետք է ձգտի, առաջին հերթին լավ հարաբերություններ հաստատել իր հարևանների հետ՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի հետ:

Մնացած երկրները, հարաբերությունների զարգացման և կարևորության իմաստով պիտի երկրորդական լինեն Հայաստանի համար, եթե հայ ժողովուրդը ցանկանում է զարգանալ այս տարածաշրջանում: Սակայն, դա չի նշանակում, որ Հայաստանը չպիտի ուշադրության արժանացնի հարաբերությունները տարածաշրջանից դուրս այլերկրների, օրինակ Չինաստանի, կամ Հնդկաստանի հետ:

Երրորդ

Հայաստանը պիտի ձգտի այս տարածաշրջանում խաղաղության խաչմերուկի դեր կատարել, իսկ այդ հարցում, տնտեսական ոլորտում, զգալի դեր կարող է Հայաստանի համար կատարել Չինաստանը:

Քանի որ, ըստ նրա, բնապահպանական ճգնաժամի պայմաններում անհրաժեշտ են նոր տեխնոլոգիաներ՝ զրոյական ածխածնային էներգիա, էլեկտրական մեքենաներ, արտադրության միջոցներ, որոնք, մասնավորապես, ունի Չինաստանը, և դրանք կարելի է ձեռք բերել Չինաստանի հետ առևտրատնտեսական և աշխարհաքաղաքական հարաբերությունների արդյունքում։

Չորրորդ

Հայաստանը պիտի ընդլայնել իր հարաբերությունները, ոչ թե ԵՄ-ի հետ, այլ ԲՐԻՔՍ-ի անդամ երկրների հետ, քանզի այդ միության մեջ են գտնվում Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը: Այսինքն այն երկրները, որոնք կարևոր դեր են խաղում Հայաստանի համար և հենց այդ երկրները կարող են, իրականում աջակցել Հայաստանին՝ իր զարգացման ծրագրերում:

Հատուկ նշենք, որ այս մտքերը պատկանում են մարդու, ով մոտիկից է ճանաչում արևմտյան վերնախավերի ներկայացուցիչներին, անմիջապես է մասնակցել Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների կարգավորմանը և մինչ այսօր այդ հարաբերությունների բարելավման ջատագովներից է:

Սաքսի խորհուրդները հատկապես ակտուալ կդառնան, երբ ԱՄՆ-ում իշխանության են գալիս Թրամփի կողմնակիցները:

Ցավալի է, որ Սաքսի խորհուրդները այդպես էլ հետաքրքիր չդարձան Հայաստանի հանրային և քաղաքական դաշտի ներկայացուցիչների համար:

Բայց դա նաև հասկանալի է, քանզի քաղաքական գոմում նման տեսակետները չէին էլ կարող հետաքրքրություն առաջացնել:

Քանզի, նրա խոսքերը հեռու էին քաղաքական ասմունքներից և հեքիաթային ձևակերպումներից, որտեղ, սովորաբար քաղաքական բովանդակություն չի լինում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 176 անգամ
Լրահոս
«Ի՞նչ է եղել ձեր ուղեղի ու տրամաբնության հետ, հայեր, դուք գժվե՞լ եք». Էդուարդ Աբրահամյան Կարկուտից ամիսներ անց որոշել են սուբսիդավորել Վրաստանի նախագահն ու ընդդիմությունը բոյկոտել են խորհրդարանի առաջին նիստը Տգիտությունից խոսացող Աննա՛, որ դու այս նշանակումներն արել ես, այս հարցը քեզ տվե՞լ ես․․․(video) Քննչական Կոմիտեի նոր ղեկավար Արթուր Պողոսյանը մինչև վերջ ծառայել է Աննա Հակոբյանին ու Վարդապետյանին (video) «Աննան սատանաներին հավաքելու է Նիկոլի դեմ պայքարի համար» (video) Թրամփը սրտխառնոց ունի Նիկոլից․ նա չի մոռանալու նրա արածը․ Հայկ Նահապետյան (video) ՄԻԱՎ ով վարակվածության դեպքերն ավելանում են․ այս տարի Հայաստանում քանի՞ անձի մոտ է հայտնաբերվել․․․ (video) «Ռուբեն Բաբայան, Արմեն Մարտիրոսյան, Աշոտ Բլեյան․ այս լիբերալ-բոլշևիկներին չմոռանա՛ք»․․․(video) Духовный лидер мусульман Кавказа Шейх уль-ислам хаджи Аллахшукюр Пашазаде у тебя нету Бога? Арам Саргсян (video) Ի՞նչ է պատրաստել Արգիշտի Քյարամյանի, Վահե Ղազարյանի համար Փաշինյանը․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Ալենն ու Քոչարյան Անդրանիկը սպասում են Նիկոլի որոշմանը․․․ (video) Աննայի հանդիպման իրական նպատակը Զելենսկու կնոջ հետ․ Արա Վարդանյան (video) ՌԴ-ում գործարար Ռուբեն Թաթուլյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. Известия Նախկինից նախկին Սարգիս Բաղինյանի տնօրինած հիմնադրամը հերթական դրամաշնորհն է ստացել Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանի սկանդալային հայտարարության մասին (video) Վրաստանի ԱԳ նախարար կդառնա Մակա Բոչորիշվիլին Մոխրակույտի վերածված Lexus-ները պատկանում են Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին Ինձ ոչ ոք չի կարող ոչինչ ստիպել․ Հովիկ Աղազարյան Հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչներն՝ ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացման Ի՞նչ խորհուրդներ տվեց ամերիկյան հայտնի տնտեսագետ Ջեֆրի Սաքսը Հայաստանին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը թանկացումների կգնա՞ Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան Կենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվել Զենքի կիրառմամբ խուլիգանություն և առևանգման փորձ՝ Եղեգնաձորում. 4 անձի մեղադրանք է ներկայացվել. 2-ը կալանավորվել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am