Ինչի՞ շնորհիվ է «Հեզբոլլահ»-ը կարողանում զսպել Իսրայելի ներխուժումը Լիբանան. Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Միջազգային անվտանգության հարցերում անպատրաստ այն գործիչները, ովքեր պնդում են, թե Հայաստանն ի վիճակի չէ դիմադրելու Ադրբեջանին, պարզապես չեն կարողանում դասեր քաղել անցյալ կամ թեկուզ ընթացիկ պատերազմներից։

Օրինակ, ինչի՞ շնորհիվ է Հեզբոլլահը կարողանում զսպել ս. թ. հոկտեմբերի 1-ին սկսված Իսրայելի ներխուժումը Լիբանան, որը մինչև այսօր չի պսակվել տարածքային որևէ լուրջ ձեռքբերմամբ։ Միչդեռ այդ ընթացքում սպանվել ու վիրավորվել են հարյուրավոր իսրայելցի զինվորներ (իսկ Իսրայելի պես փոքր երկրի համար դա շատ զգալի կորուստներ են)։

Իսրայելի բանակն ունի ամենամեծ ու հզոր ավիացիան ամբողջ Մերձավոր Արևելքում, ունի առաջնակարգ ծանր հրետանի, անգերազանցելի ՀՕՊ, ժամանակակից նավատորմ (ներառյալ սուզանավեր), արդիական տանկեր ու զրահամեքենաներ, մինչև ատամները զինված է բոլոր տեսակի հրթիռներով, ԱԹՍ-ներով ու այլևայլ զինատեսակներով։ Ավելին, Իսրայելը նաև հետախուզական վիթխարի կարողությունների տեր է։ Այս ամենից բացի, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների մեծ մասն Իսրայելի հավատարիմ դաշնակիցներն են, որոնք միլիարդավոր դոլարների ռազմական օժանդակություն են ցույց տալիս սիոնիստական պետությանը։

Հեզբոլլահը չունի ավիացիա, տանկեր, զրահամեքենաներ, ծանր հրետանի, նավատորմ, արդյունավետ հակաօդային պաշտպանություն, արբանյակային հետախուզություն։ Ուրեմն, ինչպե՞ս է Հեզբոլլահին հաջողվում պաշտպանվել։

Եթե կարճ պատասխանելու լինենք այս հարցին, ապա Հեզբոլլահի աննահանջ պաշտպանության աղբյուրներն ու հենարանները հետևյալն են.

դիմադրության մշակված գաղափարախոսությունը,
նվիրյալ ու գաղափարական քաղաքական ղեկավարությունը,
մարտական ստորաբաժանումների ռազմական արտակարգ վարժվածությունը, կարգապահությունն ու կազմակերպվածությունը,
մարտական բարձր ոգին ու վճռականությունը,
կանոնավոր և աշխարհազորային ստորաբաժանումների ներդաշնակ համագործակցությունը,
Լիբանանի ու Սիրիայի պատերազմներում թրծված փորձառու հրամանատարությունը, որը մասնագիտացել է հատկապես ոչ-ավանդական, ներառյալ պարտիզանական կռիվներ վարելու գործում,
նախապես կառուցված ամրաշինությունների ճյուղավորված ու հզոր համակարգը՝ ստորգետնյա թունելները, բունկերները, ամրացված դիրքերը, որոնք թույլ չեն տալիս թշնամու կանոնավոր զորքերին գրոհով նվաճել Լիբանանի տարածքը ու ռմբակոծումների միջոցով ոչնչացնել Հեզբոլլահի կենդանի ուժը,
հրթիռային լուրջ կարողությունները, ներառյալ տարբեր հեռահարության ավելի քան 100,000 հրթիռները, հարյուրավոր կամ հազարավոր հետախուզական և հարվածային ԱԹՍ-ները,
ժամանակակից հակատանկային դյուրակիր զինատեսակներով ու ձեռքի հրազենով հագեցվածությունը,
մեն միակ վստահելի դաշնակից ի դեմս Իրանի Իսլամական Հանրապետության, որն օժանդակում է Հեզբոլլահին և՛ զենքով, և՛ ֆինանսներով, և՛ ռազմական խորհրդատվությամբ։
Սա կարդալուց հետո մեր անտաղանդները մի բան կհասկանա՞ն, թե՞ դարձյալ իրենց պարտվողական էշը կհեծնեն ու թարս կքշեն»։

դիտվել է 114 անգամ
Լրահոս
Ի՞նչ է պատրաստել Արգիշտի Քյարամյանի, Վահե Ղազարյանի համար Փաշինյանը․ Արդարադատության գեներալ-մայոր (video) Ալենն ու Քոչարյան Անդրանիկը սպասում են Նիկոլի որոշմանը․․․ (video) Աննայի հանդիպման իրական նպատակը Զելենսկու կնոջ հետ․ Արա Վարդանյան (video) ՌԴ-ում գործարար Ռուբեն Թաթուլյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. Известия Նախկինից նախկին Սարգիս Բաղինյանի տնօրինած հիմնադրամը հերթական դրամաշնորհն է ստացել Արծվիկ Մինասյանը՝ Փաշինյանի սկանդալային հայտարարության մասին (video) Վրաստանի ԱԳ նախարար կդառնա Մակա Բոչորիշվիլին Մոխրակույտի վերածված Lexus-ները պատկանում են Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին Ինձ ոչ ոք չի կարող ոչինչ ստիպել․ Հովիկ Աղազարյան Հայտնի մտավորական գործիչները և գիտության ոլորտի ներկայացուցիչներն՝ ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացման Ի՞նչ խորհուրդներ տվեց ամերիկյան հայտնի տնտեսագետ Ջեֆրի Սաքսը Հայաստանին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը թանկացումների կգնա՞ Կրթվեք, աշխարհը բաց է. Քրիստինա Վարդանյան Կենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվել Զենքի կիրառմամբ խուլիգանություն և առևանգման փորձ՝ Եղեգնաձորում. 4 անձի մեղադրանք է ներկայացվել. 2-ը կալանավորվել են Վրաստանում հայտնել են՝ երբ տեղի կունենան նախագահական ընտրությունները #ՈՒՂԻՂ․ Քյարամյանի ու Սասունի «իրական պապաները» նոր մարդկանց են փնտրում․ Արդարադատության գեներալ (video) Թուրքիան արգելել է Երևանից Ստամբուլ մեկնած կանադացի լրագրողի մուտքը Հեղուկ գազի գինը բարձրացել է, բենզինի գինը՝ իջել․ հասարակությունը, մեկ է, դժգոհ է Ինչի՞ շնորհիվ է «Հեզբոլլահ»-ը կարողանում զսպել Իսրայելի ներխուժումը Լիբանան. Արմեն Այվազյան Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել Թրամփի նոր որոշումը «Աննա՛, զոռով տարար Աշոտիկին սպանելու, որ դառնաս հերոսածին մայր, չդարձար»․ Էդգար Ղազարյան (video) Վիլնյուսում ինքնաթիռն ընկել է բնակելի շենքի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am