Մուծվում են բոլորը․ «տուգանքի մատերիալից»՝ «հարկման մատերիալ». 168.am

168.am-ը գրում է. Եկամուտների համընդհանուր հայտարարագրման անվան տակ, կառավարությունը պատրաստվում է տեռորի ենթարկել ու հարկային մամլիչով անցկացնել Հայաստանի երբեմնի «հպարտ» քաղաքացիներին։

«Տուգանքի մատերիալ» դառնալու հետ համակերպված քաղաքացիներն այլևս կվերածվեն նաև հարկման «մատերիալի»։

Քանի դեռ չէին եկել իշխանության՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե քաղաքացին տուգանքի «մատերիալ» չէ։ Եկան իշխանության՝ քաղաքացուն ամբողջությամբ դարձրին տուգանքի «մատերիալ», դրեցին համատարած տուգանքների տակ։

Հիմա էլ դարձնում են հարկման «մատերիալ»՝ պատրաստվում են հարկային տեռորի ենթարկել ու դնել հարկման տակ։

Ժամանակին հայտարարում էին, թե եկամուտների հայտարարագրումը ֆիսկալ նպատակ չի հետապնդում։ Բայց, ինչպես միշտ, խաբում էին։

Եկամուտների համընդհանուր հայտարարագրումը մեկ հիմնական նպատակ ունի՝ հարկել քաղաքացիների եկամուտները, քաղաքացուն մշտապես պահել հարկային հսկողության տակ ու անցկացնել հարկային մամլիչի միջով։

Դրա համար պատրաստվում են քաղաքացիների նկատմամբ կիրառել հարկային վարչարարության նոր գործիքներ։

Անցած շաբաթ կառավարությունը, չզեկուցվող հարցերի շարքում, Հայաստանի «հպարտ» քաղաքացիներից թաքուն հավանություն տվեց Պետեկամուտների կոմիտեի ներկայացրած նոր օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է փոփոխություններ ու լրացումներ կատարել «Հարկային օրենսգրքում», ՊԵԿ-ին տալ նոր լիազորություններ՝ քաղաքացիների եկամուտների նկատմամբ հսկողություն սահմանելու ու հարկային պարտավորություններ առաջադրելու համար։

Եկամուտների համընդհանուր հայտարարագրման շրջանակներում, քաղաքացին կդառնա հարկայինի, այսպես կոչված, թեմատիկ ուսումնասիրման առարկա։

Նպատակը հարկային հսկողության իրականացումն է՝ եկամուտները հարկելու ակնկալիքով։

«Նախագծով սահմանված կանոնակարգումների շրջանակներում կներդրվի անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ թեմատիկ ուսումնասիրություն իրականացնելու եղանակով հարկային հսկողական գործիքակազմ, ինչի արդյունքում հնարավոր կլինի իրականացնել անհրաժեշտ և լիարժեք հսկողություն անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ և վերջիններիս կողմից հարկվող գործարքներ իրականացնելու դեպքում օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով առաջադրել հարկային պարտավորություններ»,- «Հարկային օրենսգրքում» առաջարկվող փոփոխություններն ու լրացումներն այսպես է հիմնավորել կառավարությունը։

Այն վերաբերում է եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիներին։

Ինչպես հայտնի է, փուլ առ փուլ քաղաքացիներին մտցնում են եկամուտների հայտարարագրման տակ։

Արդեն հաջորդ տարի, այս տարվա եկամուտների հիման վրա, հայտարարագիր կներկայացնեն աշխատող բոլոր քաղաքացիները, անկախ նրանից՝ աշխատում են պետակա՞ն, թե՞ մասնավոր հատվածում։ Մինչև մայիսի 1-ը նրանք պարտավոր են ներկայացնել եկամուտների հայտարարագիր։

Այս պահանջը վերաբերում է ոչ միայն Հայաստանում, այլև դրսում աշխատող Հայաստանի քաղաքացիներին։

Խոսքը նաև արտագնա աշխատանքի մեկնող տասնյակ, եթե ոչ՝ հարյուր-հազարավոր քաղաքացիների կամ «խոպանիչների» մասին է, որոնք դրսում աշխատած իրենց եկամուտների վերաբերյալ պետք է հայտարարագիր ներկայացնեն ու դրանց դիմաց հարկեր վճարեն կառավարությանը։ Եթե չներկայացնեն էլ, հարկայինն իր խողովակներով կիմանա, նաև բանկային հաշիվներին հասանելիության միջոցով, ու հարկերը վճարելու պահանջ կներկայացնի։

Հիշեցնենք, որ անցած տարի այդպիսի փորձ արեցին, սակայն հանդիպելով «խոպանչիների» դիմադրությանը՝ ստիպված եղան նահանջել։

Ի՞նչ կլինի այս անգամ, շուտով կտեսնենք։

Բայց այն, ինչ պատրաստվում են անել «Հարկային օրենսգրքի» փոփոխություններով, անում են հարկայինին նոր լիազորություններ վերապահելու ու նաև այս քաղաքացիների դիմադրությունը կոտրելու համար։ Անհատապես բոլորին կդնեն հարկային խիստ վարչարարության տակ ու կստիպեն դրսում աշխատած գումարների դիմաց հարկեր վճարել։

Ներսում աշխատողները ևս անմասն չեն մնա։ Նրանք էլ կհայտնվեն հարկային վարչարարության տակ ու ստիպված կլինեն ենթարկվել հարկային մարմինների կամայականություններին։

Եկամուտների հայտարարագրման շրջանակներում հարկայինին հասանելի կդառնան քաղաքացիների բանկային տվյալները, նաև երբեմնի բանկային գաղտնիք համարվող տվյալները։ Բանկային գաղտնիքը կդառնա առոչինչ։

Հարկային հասարակ տեսուչը հասանելիություն կստանա քաղաքացիների բանկային գաղտնիքին ու բանկային հաշիվների տեղաշարժերին։

Պատեհ պահի այդ տեղեկատվությունն իշխանությունները կարող են օգտագործել՝ քաղաքացու վրա ճնշում գործադրելու, շանտաժի ենթարկելու համար։ Դրա համար հարկայինը լծակների պակաս չի ունենա։

Նոր լիազորության շրջանակներում, թեմատիկ ուսումնասիրության անվան տակ՝ պատրաստվում են հարկային մարմնի ներկայացուցիչներին վերապահել նաև այցելություններ քաղաքացիներին։

Արդեն հարկատուներին հարկային տեռորի ենթարկելով, բիզնեսի բազմաթիվ տեսակների, այդ թվում՝ փոքր բիզնեսի վրա հարկային բեռը պարբերաբար բարձրացնելով, տույժեր ու տուգանքներ կիրառելով չեն բավարարվում, տեռորի կենթարկեն նաև քաղաքացիներին։ Եկամուտների հայտարարագրումը կդարձնեն գործիք՝ նաև անհնազանդներին հնազանդեցնելու ու պատժելու համար։ Այդ նպատակով հարկայինին նոր լիազորություններ կվերապահեն՝ դառնալով հերթական գլխացավանքը քաղաքացիների համար։

դիտվել է 123 անգամ
Լրահոս
Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին բախվել են «Nissan» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել Թրամփի նոր որոշումը «Աննա՛, զոռով տարար Աշոտիկին սպանելու, որ դառնաս հերոսածին մայր, չդառար»․ Էդգար Ղազարյան (video) Վիլնյուսում ինքնաթիռն ընկել է բնակելի շենքի վրա Մհեր Ախտոյանն ազատ է արձակվել Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի սկանդալային հատվածները (video) Նիկոլը գիտի, որ դուք 5 պակաս դավաճաններ եք՝ իր դավաճաններն եք․ Անժելա Թովմասյան (video) 200-250 ընտանիք մնում է օդի մեջ․ օդանավակայանի տաքսիստներին հանել են Զվարթնոց․ նրանք ԱԺ-ում են (video) Владимир Путин назвал Илона Маска выдающимся человеком (video) Ադրբեջանցիներից մի քանի մետր այն կողմ գտնվող Կիրանցի դպրոցում չկա ջեռուցում. 24news Զգուշացնում եմ՝ իմ անունից tik-tok-ում Նիկոլենք սուտ տեղեկություններ են տարածում․ Անժելա Թովմասյան (video) Պարզվեց, որ փաշինյանական իշխանության համար հպարտ քաղաքացին լավ էլ տուգանքի մատերիալ է․ Մհեր Մելքոնյան Մուծվում են բոլորը․ «տուգանքի մատերիալից»՝ «հարկման մատերիալ». 168.am #ՈՒՂԻՂ․ Աննա Հակոբյանն ագրեսիվ պայքար է սկսել Նիկոլի դեմ․ Էդգար Ղազարյան (video) Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ և առաջ ապտակ էր Փաշինյանին Ադրբեջանական «Az TV» հեռուստաընկերությունը իր թողարկման շրջանակներում որոշել է «սատանա» Փալոունին և Անալենա Բերբոքին. Տաթեւիկ Հայրապետյան Հովիկ Աղազարյանին զգուշացրել էի՝ գլխին սարքելու են. բոլոր դավանափոխ դաշնակցականների վերջը դա լինելու. Արթուր Խաչատրյան Քաղաքացին ոչ թե դժգոհ է այլ ԱՏՈւՄ է սեփական երկրի իշխանությանը․ Գևորգ Ստեփանյան Արցախցիների գումարը ինչու հանկարծ իշխանությունները որոշեցին խլել․ Արթուր Խաչատրյան Շուտով Հայաստանում սոցիալական լարվածությունը մեծանալու է՝ ավելի ընդգծված դարձնելով երկրում ստեղծված համապարփակ ճգնաժամը․ Սուրենյանց Իշխանությունը գնալու է ընտրության իր «Մեծարգոների ենթամշակույթով», և «Հայաստանը Էրդողանի տակ» ծրագրով․ Հովհաննիսյան Կարմիր կետագծերի համար մոտ 500 մլն դրամ տուգանվել են մեր հայրենակիցները Նիկո՛լ, ուզում ես աղաչի-պաղատի, մեկ է՝ դու գիտես՝ ինչ ես արել․ Արթուր Խաչատրյան (video) #ՈՒՂԻՂ․ Ինչու՞ որոշեց Աննան ամեն ինչ վերցնել իր ձեռքը․ Անժելա Թովմասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am