Իշխանությունը գնալու է ընտրության իր «Մեծարգոների ենթամշակույթով», և «Հայաստանը Էրդողանի տակ» ծրագրով․ Հովհաննիսյան

Գալիք ընտրությունների պատկերը հիմնական ուրվագծերով պարզ է։

Մեծ հաշվով, սա չի լինելու ընտրություն քաղաքական կուսակցությունների միջև, լինելու է պատկերացումների և ճանապարհի ընտրություն։

Իշխանությունը գնալու է ընտրության իր «Մեծարգոների ենթամշակույթով», որը քաղաքական միավոր չէ, և «Հայաստանը Էրդողանի տակ» ծրագրով։ Նրանց խնդիրը լինելու է՝ ընտրության շեմին ստանալ կենցաղային, առանց որևէ հույսի ու նպատակի հասարակություն։ Նա հայ ժողովրդին առաջարկելու որևէ բան չունի։ Նա պետությունը տանելու է լիկվիդացիայի։ ՄԵԿ հոգու քարոզարշավային գերխնդիրը լինելու է՝ մոռացության տալ իր կառավարման տարիները, ստիպել հասարակությանը՝ մոռանալ նախորդ 4-5 տարին։

Ինչպես է հնարավոր կանգնեցնել այս մեքենան

«Մեծարգոների ենթամշակույթի» դեմ պետք է կանգնեն նոր խոշոր հանրային միավորներ, որոնք կունենան և´ ժողովրդին ասելու-առաջարկելու բան, և´ ռեսուրսային հնարավորություն։Եվ որոնք ԱԺ-ում կարող են իրար հետ աշխատել՝ ձևավորել նոր կառավարություն։ Միայն այդպես է հնարավոր առաջիկա քվեարկությունը վերածել ընտրության, և դա կլինի գործող իշխանության ավարտը։

Չլինի ընտրություն՝ «Մեծարգոների ենթամշակույթը» մեխանիկական քվեարկությամբ կմնա իշխանության։

2021-ի քաղաքական պատկերն այլևս չկա, չարժի խաբել իրար և այլոց։ Հիմա մեծ հնարավորություն կունենան նոր միավորները՝ նոր բովանդակությամբ, նոր դաշինքներով՝ առաջին հայացքից անհավանական թվացող, նոր խաղի կանոններով։ Ճիշտը աշխատանքը սա է։

Իսկ ինչո՞ւ է պետք հաղթել ընտրություններում

2021-ի ժողովրդի սխալ ընտրությունը բերեց Արցախի կորստին։ 2026-ի (կամ գուցե 2025-ի) սխալ ընտրությունը բերելու է Հայաստանի կորստին։ Սա Հայաստանում ապրել-չապրելու ընտրությունն է։ Պետք է լրջանալ, կոնկրետանալ ու զբաղվել գործով. «մեծարգոներով» ապագա հաստատ չկա, նոր ասելիքով՝ կա շանս։

Եվ վերջապես ժամկետների մասին

Տրամաբանորեն՝ ընտրությունները պետք է լինեն հերթական։ Մյուս կողմից, ինչ-որ կարևոր գործոն (կամ գործոններ) ՄԵԿ հոգուն շտապեցնում են։ Թե ո´ր գործոններն են՝ դժվար է հստակ ասել, կարելի է ենթադրել (ես ունեմ իմ մասնավոր կարծիքը), բայց որ դա այդպես է՝ ակնհայտ է։ Շատ կարևոր է՝ չթողնել որոշումը այդ մեկ հոգուն։ Նոր միավորների ստեղծումը պետք է ինտենսիվացնել նաև այդ նպատակով, որպեսզի ընտրություններին չգնանք նրա օրակարգով, այլ՝ թելադրենք սեփական օրակարգ ու ազդենք պետության ընդհանուր օրակարգի վրա։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

դիտվել է 178 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի սկանդալային հատվածները (video) Նիկոլը գիտի, որ դուք 5 պակաս դավաճաններ եք՝ իր դավաճաններն եք․ Անժելա Թովմասյան (video) 200-250 ընտանիք մնում է օդի մեջ․ օդանավակայանի տաքսիստներին հանել են Զվարթնոց․ նրանք ԱԺ-ում են (video) Владимир Путин назвал Илона Маска выдающимся человеком (video) Ադրբեջանցիներից մի քանի մետր այն կողմ գտնվող Կիրանցի դպրոցում չկա ջեռուցում. 24news Զգուշացնում եմ՝ իմ անունից tik-tok-ում Նիկոլենք սուտ տեղեկություններ են տարածում․ Անժելա Թովմասյան (video) Պարզվեց, որ փաշինյանական իշխանության համար հպարտ քաղաքացին լավ էլ տուգանքի մատերիալ է․ Մհեր Մելքոնյան Մուծվում են բոլորը․ «տուգանքի մատերիալից»՝ «հարկման մատերիալ». 168.am #ՈՒՂԻՂ․ Աննա Հակոբյանն ագրեսիվ պայքար է սկսել Նիկոլի դեմ․ Էդգար Ղազարյան (video) Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ և առաջ ապտակ էր Փաշինյանին Ադրբեջանական «Az TV» հեռուստաընկերությունը իր թողարկման շրջանակներում որոշել է «սատանա» Փալոունին և Անալենա Բերբոքին. Տաթեւիկ Հայրապետյան Հովիկ Աղազարյանին զգուշացրել էի՝ գլխին սարքելու են. բոլոր դավանափոխ դաշնակցականների վերջը դա լինելու. Արթուր Խաչատրյան Քաղաքացին ոչ թե դժգոհ է այլ ԱՏՈւՄ է սեփական երկրի իշխանությանը․ Գևորգ Ստեփանյան Արցախցիների գումարը ինչու հանկարծ իշխանությունները որոշեցին խլել․ Արթուր Խաչատրյան Շուտով Հայաստանում սոցիալական լարվածությունը մեծանալու է՝ ավելի ընդգծված դարձնելով երկրում ստեղծված համապարփակ ճգնաժամը․ Սուրենյանց Իշխանությունը գնալու է ընտրության իր «Մեծարգոների ենթամշակույթով», և «Հայաստանը Էրդողանի տակ» ծրագրով․ Հովհաննիսյան Կարմիր կետագծերի համար մոտ 500 մլն դրամ տուգանվել են մեր հայրենակիցները Նիկո՛լ, ուզում ես աղաչի-պաղատի, մեկ է՝ դու գիտես՝ ինչ ես արել․ Արթուր Խաչատրյան (video) #ՈՒՂԻՂ․ Ինչու՞ որոշեց Աննան ամեն ինչ վերցնել իր ձեռքը․ Անժելա Թովմասյան (video) Նուրբեկյանը Արցախցիների կուտակային ֆոնդի հետ կապված խնդիրների մասին Թբիլիսիում ցուցարարները գիշերն անցկացրել են խորհրդարանի շենքի մոտ Երևանում վթարից մոտոցիկլավար էր մաhացել, իսկ մյուս վարորդը փախուստի էր դիմել․ նոր մանրամասներ Դավիթաշենում ֆուտբոլի դաշտի տակ ավտոտնակները ողողվել են կեղտաջրով, կա փլուզման ու խոլերայի վտանգ «Մայր Հայաստան»-ն առաջարկում է ուղեվարձի հետևյալ փաթեթները Երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու ՊՈԱԿ-ը զբաղված է ներքաղաքական հարցերով. Գեղամ Մանուկյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am