«Մայր Հայաստան»-ն առաջարկում է ուղեվարձի հետևյալ փաթեթները
Երևանցիներ և Երևան այցելող մարզաբնակ հայրենակիցներ ջան,
Ինչպես արդեն գիտեք, մայրաքաղաքի ՔՊԿ-ական իշխանությունները և նրանց կցորդ 1,5-անոց քաղաքական կցորդները որոշել են Երևանում հանրային տրանսպորտի ուղեվարձը 2025թ. հունվարի 1-ից թանկացնել 2-ից 3 անգամ։
Արդեն բազմիցս հայտարարել ենք, որ #Մայր_Հայաստան֊ը դեմ է այդ որոշմանը և հանդես է գալիս ավագանու որոշման սեփական նախագծով, ըստ որի՝ Երևանում տրանսպորտի ուղեվարձը չպե՛տք է գերազանցի 100 դրամը, իսկ եթե քաղաքացին տրանսպորտից օգտվում է օրական 4 անգամից ավելի, ապա՝ 100 դրամից էլ ավելի էժան։
Ըստ «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման առաջարկած նախագծի՝ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցից 1 անգամ օգտվելու համար ուղևորը վճարելու է 100 դրամ, իսկ եթե նա երթևեկում է օրական 4 և ավելի անգամ, ապա ձեռք բերելով օրական, շաբաթական, ամսական և տարեկան փաթեթներ` կերթևեկի 100 դրամից ավելի մատչելի ուղեվարձով։
Առաջարկվող փաթեթները հետևյալն են`
● 1 օրվա համար 400 դրամ.
• Տոմսը ակտիվացնելու պահից 24 ժամվա ընդացքում բոլոր տրանսպորտային միջոցներով անսահմանափակ ուղեվորություններ կատարելու հնարավորությամբ։
● 7 օրվա համար 2000 դրամ.
• Տոմսը ակտիվացնելու պահից 7 օրյա ժամկետում բոլոր տրանսպորտային միջոցներով անսահմանափակ ուղեվորություններ կատարելու հնարավորությամբ։
● 30 օրվա համար 5500 դրամ.
• Տոմսը ակտիվացնելու պահից 30 օրյա ժամկետում բոլոր տրանսպորտային միջոցներով անսահմանափակ ուղեվորություններ կատարելու հնարավորությամբ։
● 180 օրվա համար 20,000 դրամ.
• Տոմսը ակտիվացնելու պահից 180 օրյա ժամկետում բոլոր տրանսպորտային միջոցներով անսահմանափակ ուղեվորություններ կատարելու հնարավորությամբ։
● 365 օրվա համար 35,000 դրամ.
• Տոմսը ակտիվացնելու պահից 365 օրյա ժամկետում բոլոր տրանսպորտային միջոցներով անսահմանափակ ուղեվորություններ կատարելու հնարավորությամբ։
● ԱՆՎՃԱՐ երթեւեկության հնարավորություն.
• Թոշակառուները և հաշմանդամության բոլոր կարգավիճակներում գտնվող անձինք տրանսպորտային բոլոր միջոցներից կոգտվեն ԱՆՎՃԱՐ։
Համեմատեք և դատեք ինքներդ։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից