Թբիլիսիում ցուցարարները գիշերն անցկացրել են խորհրդարանի շենքի մոտ
Վրաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները չճանաչող ընդդիմության հանրահավաքի մասնակիցները նախորդ գիշերն անցկացրել են Վրաստանի խորհրդարանի դիմաց՝ վրաններում, իսկ ոմանք՝ բաց երկնքի տակ, գրում է РИА Новости-ն։
Ընդդիմության որոշ կողմնակիցներ գիշերն անցկացրել են ոչ թե վրաններում, այլ խորհրդարանի մոտ գտնվող նստարաններին կամ դիմացի շենքի շքամուտքում։
Ընդդիմությունը ավելի վաղ հայտարարել էր երթ դեպի խորհրդարան և նոյեմբերի 24-ի հանրահավաք անցկացնելու մասին։