Նիկոլի օրոք մենք ոչ միայն չենք մոտենում ԵՄ ստանդարտներին, այլ նահանջում ենք ոլորտային ցուցանիշներով․ Արմեն Աշոտյան

«Իր վերջին ինքնազրույցի ընթացքում Փաշինյանի խոսույթի մի մասը նվիրված էր հնարավոր եվրահանրաքվեին և Հայաստան-ԵՄ հարցերին։ Այս պահին մի կողմ դնելով այդ հարցով նրա երկիմաստ ակնարկները և արդեն տեսանելի մանիպուլյացիաները, բացահայտեմ ձեզ համար, թե ինչ է Նիկոլը նաև այս հարցով թաքցնում մեզանից։

Ոմանք կհիշեն, թե մի քանի տարի առաջ ինչպես էր նա իրականությունից և կոնտեքստից կտրված որոշակի թվեր ներկայացնում Արևելյան գործընկերության քաղաքացիական ֆորումի 2021 թվականի ինդեքսից, թե որքանով ենք մենք մոտարկվում ԵՄ-ին, որքանով ենք համապատասխանում տարբեր ոլորտների եվրաստանդարտներին։

Հիշեցնեմ, որ այդ ֆորումում Հայաստանն ավանդաբար ներկայացրել են մեծամասամբ կողմնակալ, որոշ դեպքերում՝ ակնհայտ «սորոսական» ՀԿ-ներ և ակտիվիստներ։

Իսկ այդ ֆալշ և կեղծված ձայնապնակը թութակի նման կրկնում էին փաշինյանական «колода»-յի զանազան ներկայացուցիչներ՝ անձնական օգտագործման դեսպանից մինչև խորհրդարանական պարկապզուկներ։ Թե ինչ էր իրականում արձանգրված այդ զեկույցում, ես բացահայտել և հրապարակել էի մինչև ազատազրկումս։

Եվ ահա արդեն տնային կալանքի պայմաններում փորփրելով, կարդալով և ծանոթանալով այդ ընթացքում բացթողնված փաստաթղթերին, նյութերին և զեկույցներին, հերթը հասավ Արևելյան Գործընկերության նոր՝ 2023 թվականի զեկույցին, որի արդյունքների մասին բացակայում է ինչպես պատշաճ անդրադարձը մամուլում, այնպես էլ «զարմանալիորեն» լռում է իշխանական քարոզչամեքենան։

Ներկայացնեմ ձեզ, թե ինչո՞ւ են նիկոլենք ծածկադմփոց արել այդ զեկույցը։ Անկախ պաշտոնական ճոռոմաբանությունից, հասարակությանը հրամցվող կեղծիքից և գեղջկական եվրակենացներից, նույնիսկ՝ մասամբ յուրային և լոյալ հեղինակներից, այս փաստաթուղթը ռենտգենի նման բացահայտում է նիկոլական քաղցկեղի, թարախապարկերի, լեղաքարերի գոյությունն ու աճը երկրի տարբեր ոլորտներում։

Խոսենք թվերի և փաստերի լեզվով։

1. Արևելյան Գործընկերության 2023-ի Ինդեքսում Հայաստանը 0.61 միավորով զբաղեցրել է ընդամենը 4-րդ տեղը՝ զիջելով համապատասխանաբար Մոլդովային (0.7 միավոր) , Ուկրաինային (0.66 միավոր) և Վրաստանին (0.63 միավոր)։

2. Հայաստանի ցուցանիշը նվազել է նաև ի համեմատ 2021-ի (0.64)՝ արձանագրելով ոչ միայն հետնապահություն, այլև՝ հետընթաց։

3. Վարկանիշի առանձին բլոկերում Հայաստանի ցուցանիշները նույնպես պայթեցնում են պաշտոնական քարոզչական փուչըկները։ Այսպես, «Ժողովրդավարություն, լավ կառավարում, օրենքի գերակայություն» բաժնում Հայաստանը 6-ից 3-րդն է, «ԵՄ ստանդարտներին համահունչ քաղաքականություն» բաժնում մենք 6-ից 4-րդն ենք, իսկ «Կայուն զարգացումով»՝ 6-ից նույնիսկ 5-րդը, զիջելով անգամ Բելառուսին։

4. Միակ ենթացուցանիշը, որով Հայաստանը դասվել է առաջինը, կոռուպցիայի դեմ պայքարն է, սակայն նույնիսկ այդ դեպքում զեկույցի հեղինակները հստակ արձանագրել են զգալի հետընթաց 2021-ի համեմատ (0.10 միավորով, նույնքան, որքան Ադրբեջանը), իսկ Մոլդովան և Ուկրաինան շոշափելի առաջընթաց են ապրել։

5. Հայաստանը վերջից առաջինն է էներգետիկ և տրանսպորտային ոլորտների քաղաքականությամբ։

6. Ամենազավեշտալին մեր երկրի վերջին հորիզոնականն է «խաղաղություն և գործընկերություն» ցուցանիշով՝ որպես չափալախ «խաղաղության դարաշրջանի» նիկոլական քարոզչությանը։

7. Հայաստանը թեպետ դիտվել է որպես հարաբերականորեն կայուն, բայց տեսանելի է ռեֆորմների կանգը եւ կենսական ոլորտներում հետընթացի ներուժը։

8. Հայաստանի ցուցանիշի անկումը կապված է ժողովրդավարության, կառավարման, մասնավորապես՝ պետական հաշվետվողականության, մամուլի անկախության, ժողովների և կարծիքների ազատության, հակակոռուպցիոն պայքարի ոլորտներում սայթաքումների հետ։

9. Զեկույցն արձանագրում է հոգնածությունը բարեփոխումներից, օրենքի և պրակտիկայի միջև խզումը, եւ այսպիսով՝ ԵՄ-ին մոտարկվելու դանդաղումը։

10. Անահիտ Մանասյանին որպես ՄԻՊ նշանակելը վատթարացրել է Հայաստանի ցուցանիշները՝ ստեղծելով այդ կարևոր ինստիտուտի գործունեության քաղաքականացման շոշափելի ռիսկեր։

Այսքանով բավարարվեմ, թեպետ կարող էի դեռ մի քանի տասնյակ կարևոր և նիկոլական ստերը քարուքանդ անող այլ արձանագրումներ մեջբերել։ Ցանկության դեպքում կարող եք ինքնուրույն և առավել մանրամասն ծանոթանալ այդ զեկույցին հետևյալ հղումով ՝ https://eap-csf.eu/content/uploads/2024/07/EaP-Index-2023-.pdf։

Կարճ հետևություններ՝

Ա) Նույնիսկ փաշինյանական ռեժիմին լոյալ ինստիտուտներն ու շրջանակները չեն կարողանում կամ չեն ուզում ծածկադմփոց անել նրա պաշտոնավարման խորացող բացասական հետևանքները։

Բ) Նիկոլի օրոք մենք ոչ միայն չենք մոտենում ԵՄ ստանդարտներին, այլ նահանջում ենք ինչպես ժողովրդավարական, այնպես էլ ոլորտային ցուցանիշներով։

Գ) Պաշտոնական քարոզչությունը շարունակելու է այս հարցերով ևս հայ ժողովրդին դնել Asinus-ի տեղ (լատիներեն՝ էշ):

Սակայն նույնիսկ ամենահամբերատար ասինուսը, դավադիտ լինելու դեպքում, համը հանող հեծյալին ցավոտ, նույնիսկ մահացու քացի տալու հատկություն ունի»։

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Ձորաղբյուր» ՏԿՀ

24.11.2024

դիտվել է 100 անգամ
Լրահոս
Նիկոլը գիտի, որ դուք 5 պակաս դավաճաններ եք՝ իր դավաճաններն եք․ Անժելա Թովմասյան (video) 200-250 ընտանիք մնում է օդի մեջ․ օդանավակայանի տաքսիստներին հանել են Զվարթնոց․ նրանք ԱԺ-ում են (video) Владимир Путин назвал Илона Маска выдающимся человеком (video) Ադրբեջանցիներից մի քանի մետր այն կողմ գտնվող Կիրանցի դպրոցում չկա ջեռուցում. 24news Զգուշացնում եմ՝ իմ անունից tik-tok-ում Նիկոլենք սուտ տեղեկություններ են տարածում․ Անժելա Թովմասյան (video) Պարզվեց, որ փաշինյանական իշխանության համար հպարտ քաղաքացին լավ էլ տուգանքի մատերիալ է․ Մհեր Մելքոնյան Մուծվում են բոլորը․ «տուգանքի մատերիալից»՝ «հարկման մատերիալ». 168.am #ՈՒՂԻՂ․ Աննա Հակոբյանն ագրեսիվ պայքար է սկսել Նիկոլի դեմ․ Էդգար Ղազարյան (video) Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ և առաջ ապտակ էր Փաշինյանին Ադրբեջանական «Az TV» հեռուստաընկերությունը իր թողարկման շրջանակներում որոշել է «սատանա» Փալոունին և Անալենա Բերբոքին. Տաթեւիկ Հայրապետյան Հովիկ Աղազարյանին զգուշացրել էի՝ գլխին սարքելու են. բոլոր դավանափոխ դաշնակցականների վերջը դա լինելու. Արթուր Խաչատրյան Քաղաքացին ոչ թե դժգոհ է այլ ԱՏՈւՄ է սեփական երկրի իշխանությանը․ Գևորգ Ստեփանյան Արցախցիների գումարը ինչու հանկարծ իշխանությունները որոշեցին խլել․ Արթուր Խաչատրյան Շուտով Հայաստանում սոցիալական լարվածությունը մեծանալու է՝ ավելի ընդգծված դարձնելով երկրում ստեղծված համապարփակ ճգնաժամը․ Սուրենյանց Իշխանությունը գնալու է ընտրության իր «Մեծարգոների ենթամշակույթով», և «Հայաստանը Էրդողանի տակ» ծրագրով․ Հովհաննիսյան Կարմիր կետագծերի համար մոտ 500 մլն դրամ տուգանվել են մեր հայրենակիցները Նիկո՛լ, ուզում ես աղաչի-պաղատի, մեկ է՝ դու գիտես՝ ինչ ես արել․ Արթուր Խաչատրյան (video) #ՈՒՂԻՂ․ Ինչու՞ որոշեց Աննան ամեն ինչ վերցնել իր ձեռքը․ Անժելա Թովմասյան (video) Նուրբեկյանը Արցախցիների կուտակային ֆոնդի հետ կապված խնդիրների մասին Թբիլիսիում ցուցարարները գիշերն անցկացրել են խորհրդարանի շենքի մոտ Երևանում վթարից մոտոցիկլավար էր մաhացել, իսկ մյուս վարորդը փախուստի էր դիմել․ նոր մանրամասներ Դավիթաշենում ֆուտբոլի դաշտի տակ ավտոտնակները ողողվել են կեղտաջրով, կա փլուզման ու խոլերայի վտանգ «Մայր Հայաստան»-ն առաջարկում է ուղեվարձի հետևյալ փաթեթները Երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու ՊՈԱԿ-ը զբաղված է ներքաղաքական հարցերով. Գեղամ Մանուկյան Նիկոլի օրոք մենք ոչ միայն չենք մոտենում ԵՄ ստանդարտներին, այլ նահանջում ենք ոլորտային ցուցանիշներով․ Արմեն Աշոտյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am