Գերմանիայի ԱԳՆ-ն և COP 29-ի մասնակից երկրները քննադատել են Ադրբեջանին. Բաքուն էլ կոշտ է արձագանքել
Գերմանիան և COP 29-ին մասնակից երկրները քննադատել ու մեղադրանքներ են հնչեցրել` Ադրբեջանի հասցեին: Երկրին ուղղված քննադատությունները Բաքվի բռնապետական ռեժիմի քիմքին հաճելի չեն եղել, ըստ այդմ, Բաքոն բավականին կոշտ է արձագանքել Գերմանիայի արտգործնախարարի քննադատություններին:
Մասնավորապես, Բաքուն անընդունելի է որակել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի և COP29-ի այլ մասնակից երկրների քննադատություններն ու մեղադրանքներն ուղղված Ադրբեջանին։
Սոցիալական ցանցում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը գրել է, թե Բերբոքը, կարծես, «շփոթել է Գերմանիայի գալիք ընտրությունները որպես ներքին քաղաքականություն չափազանց բարդ բազմակողմ դիվանագիտության հետ՝ հավանաբար փորձելով օգտագործել COP29-ը որպես հարթակ իր նախընտրական քարոզարշավի համար»:
Աղբյուր` Փաստինֆո