COP29-ը օգտագործվեց Ադրբեջանի իմիջային հարցերի լուծման համար, իսկ Հայաստանը ոչինչ չշահեց․ Աբրահամյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Բաքվում ավարտվեց ՄԱԿ-ի միջազգային կլիմայական կոնֆերանսը (COP29) և հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս միջոցառման անցկացումն Ադրբեջանում տեղի էր ունեցել ՀՀ իշխանությունների համաձայնությամբ, ապա փորձենք հասկանալ, թե ով շահեց ու տուժեց:

Նախ, սրան նախորդած պրոցեսում, Հայաստանը 2 հիմնական ակնկալիք ուներ: Առաջինը, որ միջազգային դերակատարների ակտիվ ճնշումների պայմաններում Ադրբեջանը բանակցություններում կվերադառնար կառուցողական հուն և հնարավոր կլիներ նվազագույն կորուստներով ընդհանուր մոտեցումներում ըմբռնում ապահովել:

Երկրորդ, և´ ներսում և´ դրսում ակնկալիք էր ձևավորվել, որ այս միջազգային միջոցառումից առաջ, ընթացքում կամ անմիջապես հետո, Ադրբեջանը որպես բարի կամքի դրսևորում, ազատ կարձակի Բաքվի բանտերում պահվող գերիների, ռազմագերին առնվազն մի մասին:

Միանգամից արձանագրենք, որ Հայաստանը ոչ միայն ոչինչ չշահեց, այլ Ադրբեջանն օգտագործեց միջազգային ընթարձակ լսարանը Հայաստանի դեմ քարոզչությունն առավել սրելու, Հայաստանի դեմ նոր պահանջներ ներկայացնելու և ագրեսորի պիտակ հագցնելու ուղղությամբ:

Ավելին, նույն COP-29-ի օրերին, Ադրբեջանը Հաագայի միջազգային դատարան նոր հայց ներկայացրեց ՀՀ-ի դեմ, իսկ գերիների թեման այդպես էլ մնաց առկախված:

Այս համաժողովը ոչ միայն օգտագործվեց Ադրբեջանի իմիջային հարցերի լուծման, այլ նաև ընդհանուր առմամբ Ադրբեջանի դիրքերի ամրապնդման համար:

ԱՄՆ նախագահը նույնիսկ շնորհակալություն հայտնեց Ադրբեջանին՝ COP29-ի կազմակերպման համար, իսկ Գերմանիայի ԱԳ Նախարարն ադրբեջանական իշխանությունների «երեսը լվանալով» հանդիպեց, այսպես կոչված, ադրբեջանական քաղհասարակության ներկայացուցիչների հետ:

Ու սա այն դեպքում, որ Ադրբեջանին գովերգող եվրոպացի շատ չինովնիկներ առհասարակ մոռացության տվեցին Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին:

Հիշեցնեմ, որ օրեր առաջ, ԱԺ-ում հրատապ քննարկում էինք նախաձեռնել (հիմնական զեկուցողը ես էի), որով փորձում էինք հասնել ՀՀ խորհրդարանի կողմից համապատասխան հայտարարության շրջանառման՝ կոչ անելով Բաքվին, հետևել միջազգային կոնվենցիաների պահանջներին և ազատ արձակել հայ գերիներին, ռազմագերիներին, ինչպես նաև՝ միջազգային հանրության ուշադրությունը կենտրոնացնել այս հարցի հետ կապված մի շարք առաջնահերթությունների:

Սակայն խորհրդարանի՝ իշխանությունը ներկայացնող հատվածը ոչ միայն տապալեց այս նախաձեռնությունը, այլ դրանով, ըստ էության, նաև աջակցեց ադրբեջանական իշխանություններին, թեման այլ հարթակներում արգելափակելու համար»:

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Պարզվեց, որ փաշինյանական իշխանության համար հպարտ քաղաքացին լավ էլ տուգանքի մատերիալ է․ Մհեր Մելքոնյան Մուծվում են բոլորը․ «տուգանքի մատերիալից»՝ «հարկման մատերիալ». 168.am #ՈՒՂԻՂ․ Աննա Հակոբյանն ագրեսիվ պայքար է սկսել Նիկոլի դեմ․ Էդգար Ղազարյան (video) Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախ և առաջ ապտակ էր Փաշինյանին Ադրբեջանական «Az TV» հեռուստաընկերությունը իր թողարկման շրջանակներում որոշել է «սատանա» Փալոունին և Անալենա Բերբոքին. Տաթեւիկ Հայրապետյան Հովիկ Աղազարյանին զգուշացրել էի՝ գլխին սարքելու են. բոլոր դավանափոխ դաշնակցականների վերջը դա լինելու. Արթուր Խաչատրյան Քաղաքացին ոչ թե դժգոհ է այլ ԱՏՈւՄ է սեփական երկրի իշխանությանը․ Գևորգ Ստեփանյան Արցախցիների գումարը ինչու հանկարծ իշխանությունները որոշեցին խլել․ Արթուր Խաչատրյան Շուտով Հայաստանում սոցիալական լարվածությունը մեծանալու է՝ ավելի ընդգծված դարձնելով երկրում ստեղծված համապարփակ ճգնաժամը․ Սուրենյանց Իշխանությունը գնալու է ընտրության իր «Մեծարգոների ենթամշակույթով», և «Հայաստանը Էրդողանի տակ» ծրագրով․ Հովհաննիսյան Կարմիր կետագծերի համար մոտ 500 մլն դրամ տուգանվել են մեր հայրենակիցները Նիկո՛լ, ուզում ես աղաչի-պաղատի, մեկ է՝ դու գիտես՝ ինչ ես արել․ Արթուր Խաչատրյան (video) #ՈՒՂԻՂ․ Ինչու՞ որոշեց Աննան ամեն ինչ վերցնել իր ձեռքը․ Անժելա Թովմասյան (video) Նուրբեկյանը Արցախցիների կուտակային ֆոնդի հետ կապված խնդիրների մասին Թբիլիսիում ցուցարարները գիշերն անցկացրել են խորհրդարանի շենքի մոտ Երևանում վթարից մոտոցիկլավար էր մաhացել, իսկ մյուս վարորդը փախուստի էր դիմել․ նոր մանրամասներ Դավիթաշենում ֆուտբոլի դաշտի տակ ավտոտնակները ողողվել են կեղտաջրով, կա փլուզման ու խոլերայի վտանգ «Մայր Հայաստան»-ն առաջարկում է ուղեվարձի հետևյալ փաթեթները Երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու ՊՈԱԿ-ը զբաղված է ներքաղաքական հարցերով. Գեղամ Մանուկյան Նիկոլի օրոք մենք ոչ միայն չենք մոտենում ԵՄ ստանդարտներին, այլ նահանջում ենք ոլորտային ցուցանիշներով․ Արմեն Աշոտյան Գերմանիայի ԱԳՆ-ն և COP 29-ի մասնակից երկրները քննադատել են Ադրբեջանին. Բաքուն էլ կոշտ է արձագանքել Ինչ է առաջարկում Լևոն Քոչարյանը Մի շարք նոր փոփոխություններ՝ նոյեմբերի 24-ից Լիտվան զենքի խմբաքանակ է փոխանցել Ուկրաինա Իրականում ի՞նչ նպատակով և ինչ մարդկանց հետ են հանդիպել Աննա Հակոբյանն ու Փաշինյանը Վատիկանում․․․ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am