Գլխավոր «Էրատոն» առաջարկում է 2025 թվականը հայտարարել իր և ամուսնու դեմ պայքարի տարի. 168.am

Արցախը Ադրբեջանին հանձնած, 5000-ից ավելի լույս-տղաների մահվան տարած, հազարավոր ընտանիքներ դժբախտություն բերած, հազարավոր երեխաների որբացրած, հազարավոր մայրերի որդեկորույս դարձրած, 120.000 արցախահայերի անտուն, անօթևան դարձրած, թշնամու զորքը Հայաստանի տարածքներ բերած, Հայաստանի տարածքները Ադրբեջանին հանձնած, Հայոց ցեղասպանության է.5 միլիոն զոհերին ուրացած, Արարատը, ազգային խորհրդանիշները դրժած Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, որի միակ բանուգործը պետական միջոցների, ՀՀ քաղաքացիների հաշվին ճոխ ու շվայտ կյանքով ապրելը, վոյաժները, ներքին խարդավանքներն ու տարբեր հագուստներով լուսանկարվել-տեսանկարհանվելն է, գործարարներից պետական ռեկետ, դրամահավաքություն անելը, քիչ առաջ ֆեյսբուքում գրառում է կատարել, թե բա` իմ վիդեոները ֆեյսբուքում ու այլ սոցցանցերում 17-18 միլիոն դիտում են ապահովել:

Հա, իհարկե, երբ երկրի վարչապետի պաշտոնը դե ֆակտո զբաղեցնող իր ամուսնու ավտոշարասյունը հղի կնոջը` Սոնա Մնացականյանին երեխայի հետ վրաերթի ենթարկելով սպանեց ու պատասխանատվության չենթարկվեց, այս սարսափազդու դեպքի մասին պատմող տեսանյութերը, այդ թվում` տեսանկարահանող սարքերի, գուցե թե 1 միլիարդ դիտումներ ունեցան…

Երբ իր ամուսինը Արցախը հանձնեց ու բունկերի թաքստոցից վախից այլայլված գլուխը հանեց` լայվ մտավ, դարձյալ միլիարդավոր դիտումներ ունեցավ…

Երբ նույն Աննա Հակոբյանը զոհվածների հատուկենտ մայրերի հետ ձևական հանդիպումներ էր կազմակերպում, մի քանի դուբլանոց նկարահանումներ անում` հուզական տեսարաններ բեմադրելով, այդ շոուներն էլ հազարավոր մարդիկ նայեցին ու…, բնականաբար, հայհոյեցին… որովհետև իր և ամուսնու դավաճանական քայլերի արդյունքում 5000-ից ավելի լուսավոր ու հայրենասեր տղաներ սպանվեցին, իսկ նրանց մայրերին ու հայրերին Փաշինյանի հրահանգով կարմիր ու սև բերետավորները բռնության ենթարկեցին հենց Եռաբլուրում` քարշ տալով աստիճաններով… Մի քանի քայլ այն կողմ նրանց որդիների շիրիմներն էին…

Երբ «Էրատո» ջոկատ կազմելով Սյունիքում թշնամուց շատ-շատ հեռու, հատուկ սանրվածքով էժանագին կինո էր նկարահանում, պարբերաբար լուսանկարներ հրապարակում, դարձյալ միլիոնավոր դիտումներ ունեցավ: Ադրբեջանից էլ էին նայում: Մի կողմ թողնենք, որ պատերազմի այդ օրերին սոցցանցերում հատկապես կանայք քննարկում էին «ֆենած» մազերով Աննա Հակոբյանին ու մյուս «էրատոներին»՝ կարծես ամեն օր սալոններից էին դուրս գալիս… Աննա Հակոբյանի և «Էրատո» ջոկատի անվտանգության ապահովման համար Գորիսում հատուկ բունկեր և խրամատ էր փորվել: Այդ օրերին սոցցանցերում տարածված «Էրատո» ջոկատի և Աննա Հակոբյանի «ռազմական» լուսանկարներն էլ արվել էին Կոռնիձոր-Խնձորեսկ հատվածում գտնվող մի տան նկուղում, հիշում եք` «բուշլատով» ծածկված լուսանկարները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ամուսինը` Փաշինյանը հայտարարել էր, թե կնոջը հանձնարարել էր գնալ Արցախ՝ հրամանատարական կետ՝ բարոյական աջակցություն, զորակցություն հայտնելու: Իհարկե, դեռ Աննա Հակոբյանը պետք է պատասխանի, թե ինչ գործ ուներ այդտեղ, ինչ բարոյական աջակցություն էր ցուցաբերում Արցախի հրամանատարական կետում…

Այսօր «էրատոների» տեղակայման վայրը դարձել է առաջնագիծ: Ավելին, Աննա Հակոբյանի ջոկատից հետո այդ տեղանքում, ասում են, կանգուն էր մնացել նրանց համար հատուկ տեղադրված բացօթյա զուգարանը… որը հետո հերոսաբար ապամոնտաժեցին: Թե բա` հերոսաբար դիրքեր էին պահում…

Հիմա այս կինը ֆեյսբուքյան իր էջում գրառում է անում, հաշվում, թե որքան դիտում են ունեցել այդ տեսանյութերը և հայտարարում, թե «Եկեք 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի, ձեռնոց նետենք տգիտութանը»:

«Պարզվում է երեք սոցիալական էջերով միասին վերցրած մեկ ամսվա ընթացքում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ։ Ինձ համար սա խիստ պարտավորեցնող փաստ է։
Բայց նաև հնարավորություն է, որ պետք է օգտագործել։

Այս առիթով խոնարհաբար շնորհակալություն եմ հայտնում այլ ազգերի ներկայացուցիչներին, ում հետաքրքիր է իմ համեստ և փոքրիկ անձը։

Նաև՝ ամենաջերմ հայաստանյան ողջույններն եմ հղում բոլոր սփյուռքահայերին:

Իսկ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, որ հետևում են իմ սոցիալական էջերին, շատ կոնկրետ առաջարկություն ունեմ.
Եկեք 2025 թվականը հայտարարենք կրթվելու տարի: Եվ խոսքը բոլորովին էլ ակադեմիական կրթության մասին չէ:

Խոսքը այնպիսի գիտելիքներ ձեռքբերելու մասին է, որոնք անհրաժեշտ են մեր սեփական կյանքը, մեր միջավայրը էլ ավելի լավը դարձնելու համար:

Սա նշանակում է մեկ տարով արձակուրդ ուղարկել մեր ինքնության՝ ամեն ինչ իմացողի, և բոլորին ամեն ինչ անդադար սովորեցնողի այդքան հարազատ դարձած կերպարը, և բոլոր երեւույթների, իրավիճակների և իրադարձությունների նկատմամբ սեփական անձը դիրքավորել կասկածանքով, շարունակ ինքներս մեզ տալով հետևյալ հարցը՝ իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ…….:

Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ տվյալ երեւույթը գնահատելու համար:

Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ այս աշխատանքին հավակնելու համար:

Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ իմ աշխատանքը մաքսիմալ արդյունավետ կատարելու համար:

Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ հարստանալու և իմ պետությունը հարստացնելու համար:

Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ երջանիկ լինելու և իմ սիրելիներին երջանկացնելու համար:

Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ կարծիք արտահայտելիս ծիծաղելի չլինելու համար:

Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ ինձ հետ պատահած դժբախտությունը արժանապատիվ կրելու համար:

Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ այս պնդումն անելու համար։

Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ ընտանեկան բյուջե հաշվարկելու և պլանավորելու համար:

Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ ուրիշներին ծաղրելու, փնովելու, դատելու եւ դատափետելու համար:

Իսկ ես բավարար չափով գիտելիք ունե՞մ ամուր և սիրով լի ընտանիք ունենալու համար:

Իսկ ՄԵՆՔ բավարար չափով գտելիք ունե՞նք ուժեղ և հարատև պետություն՝ Հայաստանի Հանրապետություն ունենալու համար:

Եթե պարզվի, որ ոչ՝ յուրաքանչյուրս առանձին և բոլորս միասին բավարար չափով գիտելիք չունենք, ապա մեկ տարվա ընթացքում կարող ենք փոխել իրավիճակը, մերօրյա տեխնոլոգիաներն ու գործիքները հաստատապես տալիս են դրա հնարավորությունը, իսկ մնացածը ընդամենը ցանկության եւ տեխնիկայի իհարց է: Ուստի եկեք՝

2005 ԹՎԱԿԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵՆՔ ԿՐԹՎԵԼՈՒ ՏԱՐԻ

ՁԵՌՆՈՑ ՆԵՏԵՆՔ ՏԳԻՏՈՒԹՅԱՆԸ

ԳԻՏԵԼԻՔԸ ԵՎ ԿՐԹՎԵԼԸ ԴԱՐՁՆԵՆՔ ՆՈՐԱՁԵՎ

ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՅՈՒՐԱՑՆԵՆՔ

ՉԿՐԹԵՆՔ

ՄԻԱՅՆ՝ ԿՐԹՎԵՆՔ

ՍՈՎՈՐԵՆՔ ՄԵՐ ԱՆՁՆԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ ԵՎ ՄԵՐ ՄԻՋԱՎԱՅՐԸ ԱՎԵԼԻ ԼԱՎԸ ԴԱՐՁՆԵԼ

ՍՈՎՈՐԵՆՔ ՀԱՐՍՏԱՆԱԼ ԵՎ ՀԱՐՍՏԱՑՆԵԼ

ՍՈՎՈՐԵՆՔ ԵՐՋԱՆԿԱՆԱԼ ԵՎ ԵՐՋԱՆԿԱՑՆԵԼ

ՍՈՎՈՐԵՆՔ ՈւԺԵՂԱՆԱԼ ԵՎ ՈւԺԵՂԱՑՆԵԼ

ԿՐԹՎԵԼԸ ՆՈՐԱՁԵւ Է»,-գրել է նա: Կամ գրել են նրա փոխարեն: Էական չէ:

Հիմա, Աննա Հակոբյանի կարևոր մեսիջի մասին:

Անգրագետ ու անհեթեթ այս տեքստի տողերին չենք անդրադառնում, ինքներդ դատեք:

Առավել ևս, որ այդ հարցերին հենց իրենք ընտանիքով պետք է պատասխանեն:

Սակայն, էականն այն է, որ Աննա Հակոբյանը, այսպիսով, հայ ժողովրդին առաջարկում է պայքարել հենց իրենց դեմ`իր և իր ամուսնու: Որովհետև նրանք են հենց հայ ժողովրդի դժբախտությունների, ողբերգությունների բուն պատճառը, երկիրը աղետի կործանման հասցրել է նրանց ընչաքաղցությունը, որկրամոլությունը, չտեսությունը, տգիտությունը, լկտիությունը, դավաճանությունը:

Ճիշտ է ասում, 2025 թվականը պետք է հայտարարել իր և ամուսնու դեմ պայքարի, չարիքից ազատվելու տարի:

Հետաքրքիր է, իսկ որևէ մեկը Աննա Հակոբյանին ու ամուսնուն խորհուրդ տվե՞լ է լրիվ մերկ լուսանկարվել և վիդեոներ անել: Այդպես ավելի շատ դիտումներ կունենան…

Այդպես չէ՞:

168.am

դիտվել է 521 անգամ
Լրահոս
Գլխավոր «Էրատոն» առաջարկում է 2025 թվականը հայտարարել իր և ամուսնու դեմ պայքարի տարի. 168.am ԱՄԷ-ում հայտնաբերվել է հրեա ռաբբիի մարմինը Բորելը 200 միլիոն եվրո է խոստացել Ջոել Թենի. Թրամփի վարչակազմը Վուդրո Վիլսոնի ժամանակներից հետո կլինի ամենահայամետը Արարատի մարզում բախվել են Opel-ն ու Toyota-ն.Opel-ի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում 33-ամյա տղամարդը հոսանքահարվել էր գազալցակայանում Թրամփի երիտասարդ համակիրի նման պոռթկումները ինձ մոտ մտահոգություն են առաջացնում. Հակոբ Բադալյան ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին COP29-ի հաջող կազմակերպման համար «Տրանսպորտի գինը մինչև 3 անգամ բարձրացնում են, ընդդիմադիրները մի թամամ ելույթ չունեն»․ Բորիս Մուրազի Ջո Բայդենն ի վիճակի է միջուկային պատերազմ սկսել մինչև Դոնալդ Թրամփի պաշտոնավարումը. ամերիկացի նախկին հետախույզ Բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր Առեղծվածային հրդեհ՝ Երևանում հայտնի Նոր Արեշի գարեջրատան սեփականատիրոջ ավտոտնակում․ 2 «Lexus»-ները վերածվել են մոխրակույտի Ծեծկռտուք և կրակոցներ` Զորավար Անդրանիկի Բ2 հասցեում (տեսանյութ) Ոստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը Ապագան հասավ Գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ. Անուշ Պողոսյան Օդի ջերմաստիճանը կնվազի Խոշոր հրդեհ՝ Երևանում. Նոր Արեշի գարեջրատան սեփականատեր «Սամիկոյին» պատկանող 2 Lexus-ները վերածվել են մոխրակույտի ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ընտրվել է Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Դուք ի՞նչի մասին եք մտածում, 36 զոհ խաղաղ պայմաններում․ զոհվածի մայր՝ ՊՆ ֆիլմի տակ մեկնաբանություն է թողել Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գրել Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լռում, ախր ու՞մ համար եք ստեղծագործում, էսօրվա Հայաստանի՞. Լևոն Ջավախյան Մասիսի ԲԿ-ում խնդիրներ ստեղծած տնօրենին իշխանականները նշանակելու են Արտաշատի ԲԿ-ի տնօրեն Սնանկացման հասցնելու չափի տուգանքներ են. ՀՀ–ում գործող դեղատները խնդրի առաջ են կանգնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը(Արցախ) Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am