Թրամփի երիտասարդ համակիրի նման պոռթկումները ինձ մոտ մտահոգություն են առաջացնում. Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն իր տելեգրամյան ալիքում գրել է.


«Տրամպի վարչակազմը կլինի ամենահայամետը՝ Վուդրո Վիլսոնի վարչակազմից հետո, հայտարարել է Ավետարանական Ջոել Թենին, այն երիտասարդը, որը Տրամպի համակիրն է եւ նրա ընտրությունից հետո հայտարարել էր հայ-ամերիկյան հարաբերության համար պատասխանատու ինչ որ պաշտոն զբաղեցնելու մասին: «Այլևս չենք հանդուրժելու Ադրբեջանի և Թուրքիայի ահաբեկչական իշխանությունը։ Ես, Քիմ Ռեյնոլդսը՝ Այովայի նահանգապետը, հայտարարում ենք 2024 թվականի ապրիլի 24-ը որպես Հայաստանի վերաբերյալ իրազեկման օր», հայտարարել է նա:

Անկեղծ ասեմ, այս երիտասարդի նման պոռթկումները ինձ մոտ ավելի շատ մտահոգություն, քան հիացմունք կամ ոգեւորություն են առաջացնում: Համենայն դեպս, երբ ինչ որ մեկը սկսում է, ինչպես ժողովուրդը կասեր՝ «մազոլ անել» ձեր ականջները, ուրեմն պետք է հասկանալ, թե ինչ կա դրա տակ:

Չեմ ուզում անել որեւէ պնդում, այդուհանդերձ, այս երիտասարդի պոռթկումները պետք է թերեւս մեզ դարձնեն առավել աչալուրջ, քան դրանցից թուլանանք ու հաճույք ստանանք: Եվ բանն այստեղ բոլորովին Տրամպը չէ, որպես անձ կամ նախագահ:

Ունեմ տպավորություն, որ Տրամպի նախագահությունը ԱՄՆ «խորքային պետության» տարբեր թեւերի միջեւ փոխզիջման արդյունք է: Օրինակ, խիստ պահպանողական Տրամպը հայտարարում է, որ ֆինանսների նախարար է նշանակելու Սկոտ Բեսսենթին, որը՝ թե բացահայտ միասեռական է (ես բացարձակապես նախապաշարում չունեմ այս թեմայով եւ համարում եմ, որ մարդու սեռական կողմնորոշումը իր խիստ անձնական գործն է, պարզապես այդ հանգամանքը դիտարկում եմ զուտ արժեքային-գաղափարական այն փաթեթի ֆոնին, որով ներկայանում էր Տրամպը), թե՝ ինչն առավել առանցքային ու էական է, ըստ էության համաշխարհային ֆինանսաբանկային համակարգի ներկայացուցիչ է, որը տարիներ շարունակ աշխատել է Ջորջ Սորոսի ֆինանսական համակարգերում (Սորոսի հանգամանքն էլ ես հիշատակում եմ ոչ թե պրոպագանդիստական ինչ որ նախապաշարման ազդեցությամբ, այլ պարզապես համաշխարհային թատերաբեմում ծավալվող ազդեցության պայքարի բաժանարար գծերից անդին դիրքավորումների փաստարգրմամբ):

Ձեւավորվում է տպավորություն, որ Տրամպի վարչակազմը ըստ էության «կոնսորցիում» է, որտեղ հենց ինքը Տրամպը ունենալու է շատ բարդ խնդիրներ ու մարտահրավերներ, որոնց իհարկե ընդառաջ է գնացել, ըստ իս՝ միանգամայն գիտակցված, թերեւս հաշվարկելով, որ դա միջոց է ժամանակի ընթացքում սեփական մոտեցումների համակարգային առաջմղման համար: Այդուհանդերձ, որոշակի գլոբալ պայմանավորվածությունները թերեւս ակնառու են:

Ահա այդ համատեքստում, երբ ինչ որ երիտասարդ աչքի է ընկնում հայ ժողովրդի ականջները «մազոլ անող» պոռթկումներով, «քո ցավն էլ տանենք» պատասխանի փոխարեն, ավելի շատ առաջանում է հարց՝ «ինչ կա քո այդ պոռթկումների հետեւում, երիտասարդ»: Գուցե ոչինչ էլ չկա, բայց հարցը առաջանում է»:

դիտվել է 334 անգամ
Լրահոս
Գլխավոր «Էրատոն» առաջարկում է 2025 թվականը հայտարարել իր և ամուսնու դեմ պայքարի տարի. 168.am ԱՄԷ-ում հայտնաբերվել է հրեա ռաբբիի մարմինը Բորելը 200 միլիոն եվրո է խոստացել Ջոել Թենի. Թրամփի վարչակազմը Վուդրո Վիլսոնի ժամանակներից հետո կլինի ամենահայամետը Արարատի մարզում բախվել են Opel-ն ու Toyota-ն.Opel-ի վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում 33-ամյա տղամարդը հոսանքահարվել էր գազալցակայանում Թրամփի երիտասարդ համակիրի նման պոռթկումները ինձ մոտ մտահոգություն են առաջացնում. Հակոբ Բադալյան ՌԴ-ն իրեն իրավունք է վերապահում կիրառել միջուկային զենք՝ ի պատասխան իր և իր դաշնակիցների դեմ միջուկային զենքի կիրառման ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին COP29-ի հաջող կազմակերպման համար «Տրանսպորտի գինը մինչև 3 անգամ բարձրացնում են, ընդդիմադիրները մի թամամ ելույթ չունեն»․ Բորիս Մուրազի Ջո Բայդենն ի վիճակի է միջուկային պատերազմ սկսել մինչև Դոնալդ Թրամփի պաշտոնավարումը. ամերիկացի նախկին հետախույզ Բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր Առեղծվածային հրդեհ՝ Երևանում հայտնի Նոր Արեշի գարեջրատան սեփականատիրոջ ավտոտնակում․ 2 «Lexus»-ները վերածվել են մոխրակույտի Ծեծկռտուք և կրակոցներ` Զորավար Անդրանիկի Բ2 հասցեում (տեսանյութ) Ոստիկանության պաշտոնյայի մահվան նախնական վարկածը Ապագան հասավ Գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ. Անուշ Պողոսյան Օդի ջերմաստիճանը կնվազի Խոշոր հրդեհ՝ Երևանում. Նոր Արեշի գարեջրատան սեփականատեր «Սամիկոյին» պատկանող 2 Lexus-ները վերածվել են մոխրակույտի ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ընտրվել է Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Դուք ի՞նչի մասին եք մտածում, 36 զոհ խաղաղ պայմաններում․ զոհվածի մայր՝ ՊՆ ֆիլմի տակ մեկնաբանություն է թողել Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գրել Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լռում, ախր ու՞մ համար եք ստեղծագործում, էսօրվա Հայաստանի՞. Լևոն Ջավախյան Մասիսի ԲԿ-ում խնդիրներ ստեղծած տնօրենին իշխանականները նշանակելու են Արտաշատի ԲԿ-ի տնօրեն Սնանկացման հասցնելու չափի տուգանքներ են. ՀՀ–ում գործող դեղատները խնդրի առաջ են կանգնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը(Արցախ) Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am