ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին COP29-ի հաջող կազմակերպման համար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին COP29-ի հաջող կազմակերպման համար։
«Շնորհավորում եմ կողմերին և COP29-ի նախագահին այս կարևոր արդյունքի հասնելու համար։ Թեև զգալի աշխատանք է սպասվում կլիմայական նպատակներին հասնելու համար, այսօրվա հաջողությունը նշանակալի քայլ է ճիշտ ուղղությամբ:
Ամերիկայի ժողովրդի և ապագա սերունդների անունից մենք պարտավոր ենք արագացնել մեր ջանքերը՝ ապահովելու ավելի մաքուր, անվտանգ և առողջ մոլորակ»,- Euromedia24.com-ի փոխանցմամբ` ասվում է Նախագահ Բայդենի հայտարարության մեջ:
Նա նաև նշել է, որ COP29-ը հարթակ էր մեկ այլ պատմական կոնսենսուսի հասնելու համար։
«Համաժողովի ընթացքում երկրները պայմանավորվեցին մինչև 2035 թվականը կլիմայական նախաձեռնությունների միջազգային ֆինանսավորման հավակնոտ նպատակի շուրջ։ Սա կմոբիլիզացնի կենսական ֆինանսական ռեսուրսները բոլոր հնարավոր աղբյուրներից, որոնք զարգացող երկրներին անհրաժեշտ են՝ արագացնելու անցումը դեպի կանաչ և կայուն տնտեսությունների», - ասել է Նախագահ Բայդենը: