Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լռում, ախր ու՞մ համար եք ստեղծագործում, էսօրվա Հայաստանի՞. Լևոն Ջավախյան

Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է.

«Ինչու են լռում.Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան, Ռոլանդ Շառոյան, Սպարտակ Ղարաբաղցյան, Վիոլետ Գրիգորյան, Մարինե Պետրոսյան, Արմենուհի Սիսյան, Վահե Արսեն, Գագիկ Սարոյան,Հուսիկ Արա,Դավիթ Սարգսյան...

Ահա գրողների մի բույլ, որոնք որքան տաղանդավոր, նույնքան էլ մտահոգ են ազգի ճակառագրով։ Միքայել Նալբանդյանը գրում էր.

Ներկա օրերում էլ ինչ սև քնար,Սուր է հարկավոր կտրիճի ձեռքին, Արյուն ու կրակ թշնամու վրա`այս պիտի լինի խորհուրդ մեր կյանքի։

Իշխանության գլուխը մեզ փորձում է կտրել Հոգևոր Հայրենիքից, պատնեշ է դնում նույնիսկ մեր ծագումնաբանության վրա։ Անհարկի է համարվում Սասունցի, Վանեցի, Էրզրումցի, Մշեցի, Կարսեցի, Իգդիրցի, Այնթափցի, Տիգրանակերտցի... լինելը։ Գերագույն գլուխը գերադասում է պատի ծակից լինել, բայց ոչ երբեք Արևմտյան Հայաստանից, դեռ ավելին, մեր իղձերը, երազանքները փորձում է վարագուրել Ալիևի բարբաջանքով, թե լսու՞մ եք, նա էլ իրավամբ Հայաստանը համարում է Արևմտյան Ադրբեջան... էս ամենը լսում են ստեղծագործական միությունները` Գրողների միությունը, Նկարիչների միությունը, Կոմպոզիտորների միությունը, Թատերական միությունը... Լսում են ու բերանները ջուր առած լռում։

Հատկապես լռում է հայաստանյան գրողների մեծամասնությունը, առանձնապես, նրա երիտասարդական թևը։

Նրանք մի տարրական բան չեն հասկանում. եթե իրենց գրքերում Հայրենիք չկա, ապա չկա և գրականություն։ Ես թքել եմ էն գրականության վրա, որի մեջ չի զգացվում ժամանակի շունչը, երկրի դարդն ու ցավը, ազգին սպառնացող վտանգը, տագնապն ու սարսուռը։ Հայրենիքից դուրս մաքուր գրականություն չկա...

Նման լոլոները թող ուռած գլուխների համար կարդան, ազգին դա հարիր չէ։

Հարց եմ բարձրացնում.

֊Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լռում, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես, ինչի՞ց եք երկնչում, ախր ու՞մ համար եք ստեղծագործում, ու՞մ...էսօրվա Հայաստանի՞...Վաղը կարող է և այն չլինի...»:

դիտվել է 298 անգամ
Լրահոս
Օդի ջերմաստիճանը կնվազի Խոշոր հրդեհ՝ Երևանում. Նոր Արեշի գարեջրատան սեփականատեր «Սամիկոյին» պատկանող 2 Lexus-ները վերածվել են մոխրակույտի ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը ընտրվել է Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Դուք ի՞նչի մասին եք մտածում, 36 զոհ խաղաղ պայմաններում․ զոհվածի մայր՝ ՊՆ ֆիլմի տակ մեկնաբանություն է թողել Հենրիխ Մխիթարյանը սկսել է ինքնակենսագրական գրել Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լռում, ախր ու՞մ համար եք ստեղծագործում, էսօրվա Հայաստանի՞. Լևոն Ջավախյան Մասիսի ԲԿ-ում խնդիրներ ստեղծած տնօրենին իշխանականները նշանակելու են Արտաշատի ԲԿ-ի տնօրեն Սնանկացման հասցնելու չափի տուգանքներ են. ՀՀ–ում գործող դեղատները խնդրի առաջ են կանգնել Աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պաշտոնյայի մարմինը Մարդիկ իրար գիրկ նստած են երթևեկում. 100 դրամ ուղեվարձը պետք է անփոփոխ մնա Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը Ինչ կենսագրություն ունի ՔԿ նախագահի թեկնածու Արթուր Պողոսյանը Փաստորեն, երեկ իր բերանով ասաց, որ պատերազմը ու պարտությունը ինքն ա սադրել․ Քրիստինա Նազարյան Դուք ի՞նչի մասին եք մտածում, 36 զոհ խաղաղ պայմաններում․ զոհվածի մայր՝ ՊՆ ֆիլմի տակ մեկնաբանություն է թողել ԱՄՆ-ն և ՆԱՏՕ մյուս մասնակիցներ միացել են Ռուսաստանի դեմ լիարժեք պատերազմին. Մեդվեդև Միանձնյա որոշումներով հանձնել է սահմանները․ արագաչափերի առումով հանրաքվեի մասին է խոսում․ Բագրատ սրբազան Մի՞թե սա է մեր հավաքական ընտրությունը․ Լիլիթ Գալստյան Գերմանիայում ասել են, որ ուկրաինական հակամարտությունը դադարել է տարածաշրջանային լինելուց Փոթորկի հետևանքով Իռլանդիայում հոսանքազրկումներ են եղել, Բրիտանիայում ճանապարհներ են փակվել Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները Ադրբեջանի խորհրդարանը քննադատել է Փաշինյանին «Արևմտյան Ադրբեջանի» և Արևմտյան Հայաստանի համար Եվրախորհրդարանը Շոլցից պահանջել է Taurus հրթիռներ առաքել Կիև Մերկելը կարծում է, որ իրեն «քավության նոխազ» են դարձրել ուկրաինական հակամարտության պատճառով ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը(Արցախ) Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am