Մասիսի ԲԿ-ում խնդիրներ ստեղծած տնօրենին իշխանականները նշանակելու են Արտաշատի ԲԿ-ի տնօրեն

«Հրապարակ» թերթը գրել է.

Արտաշատի բժշկական կենտրոնում բունտ է հասունացել, ըստ աշխատողների՝ իրենք մի քանի ամիս է՝ աշխատավարձ չեն ստանում, ԲԿ-ն ճգնաժամի մեջ է հայտնվել։ Աշխատակիցները այս ամենի մեջ մեղադրում են ԲԿ-ի նախկին տնօրեն Հայկ Համբարձումյանին, որը մեկ ամիս առաջ դիմում է գրել եւ հեռացել։

Մեր տեղեկություններով՝ երեկ առողջապահության նախարարը, Արարատի մարզպետը գնացել են Արտաշատի ԲԿ, տեղում ներկայացրել նոր (պաշտոնապես չի նշանակվել) տնօրենին, որը Մասիսի հիվանդանոցի տնօրենն է եղել՝ Հայկ Հովհաննիսյանը։ Վերջինիս վերաբերյալ մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան, մասնավորապես, որ 2019-ին նա ծեծկռտուքի մեջ էր ընկել, քթի հատվածում վնասվածք էր ստացել։

Բացի սրանից, նույն 2019-ին մեզ էին դիմել Մասիս ԲԿ-ի աշխատակիցներ՝ պնդելով, որ իրենց աշխատավարձերը տնօրենն ուշացնում է, աշխատում է նախկինների ոճով, նույն մարդկանց հետ։
Այդ ժամանակ Ֆեյսբուքում գրառում էր կատարել հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգ Մհեր Ենգիբարյանը՝ նշելով, որ 3 ամիս է՝ աշխատավարձ չի վճարվում։ Նաեւ ստիպում է աշխատակիցներին ազատման դիմումներ ներկայացնել։

Ահա այս ամենի ֆոնին, իշխանությունը նոր տնօրեն է բերում Հայկ Հովհաննիսյանին, որը Մասիսի ԲԿ-ն քարը քարին չի թողել, ում ուզել ազատել է, երբ ուզել աշխատավարձ տվել կամ չի տվել եւ այլն։ Սրանով չի զբաղվել ոչ մի իրավապահ մարմին, ավելին՝ ունենալով մտերմիկ հարաբերություններ կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանի, ով Արարատի մարզի «ասիչն» է, եւ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի հետ, նրա կարիերան վերելքներ է ապրել։

Արտաշատի ԲԿ-ի տնօրենի քարտուղարուհին՝ Թագուհին, «Հրապարակ»-ի հետ զրույցում իր հիացմունքն էր հայտնում Հայկ Հովհաննիսյանի վերաբերյալ, մեկ բառով բնորոշեց՝ ընտիր էր։ Նրա աչքից երեկվա հանդիպման ընթացքում չի վրիպել այն դրվագը, որ Հովհաննիսյանն իր ձեռքով ջուր է լցնում եւ խմում՝ զուգահեռ տանելով, թե նախկին տնօրենին ջուրը մատուցում էին։

Նա դժգոհում է նախկին շեֆից, ասում՝ աշխատավարձ չի տվել, բանկերն էլ իրենց «մորթած են պահել»․ «Այդքան էլ մեծ գումար չենք ստանում, քույրերը ստանում են 40 հազար դրամ, մենք՝ 100,90 հազար, մեկ սմեն ենք կանգնում՝ օրական 10 հազար»։

Հայկ Համբարձումյանին, ըստ լուրերի, վերևներից հրահագնել են՝ դիմումդ գրի ու գնա, նա էլ կատարել է։
Բացի ազատելուց, գործի են անցել իրավապահները, ՊՎԾ-ն է այնտեղ ստուգումներ իրականացնում։
Նախկին տնօրեն Հայկ Համբարձումյանը «Հրապարակ»-ին ասաց․ «Համապատասխան վերլուծությունները պատկան մարմինները կանեն, կտեսնեք։ Ինչ վերաբերում է նրան, թե եղել է փողը, չի տվել ժողովրդին, խնդրում եմ՝ ինձանից դուրս թեմա է։ Բժշկական կենտրոնի բյուջեն, որը միլիարդից անցնում է, պետությունը պետք է ստուգումներ անցկացնի, ստոգումների արդյունքները կամփոփվեն, կտեսնենք, եթե խախտումներ կան, մեղավորները կպատժվեն»։

Նախկին տնօրենն ասում է՝ 2018-ից այս ԲԿ-ի տնօրենն է, այն պարքերով է ժառանգել․ «Ես պարտքեր եմ մարել, կովիդ եմ հաղթահարել, սա լուրջ ֆինանսական եւ մասնագիտական վերլուծության կարիք ունի։ Եթե չեն ուզում լավը նկատել, բնականաբար, ցեխ կարող են շպրտել ցանկացած մարդու։ Կգա ժամանակը, թող բոլոր ստուգումները ավարտվեն, բոլոր կլսեն, կիմանան,թե որտեղից է գալիս այս ամբողջ խնդիրները եւ ում շահերն է հետապնդում այս ամեն ինչը»։

դիտվել է 303 անգամ
Լրահոս
ՀՀ քննչական կոմիտեն պարզում է Գյումրիում միկրոավտոբուսի վթարի հանգամանքները. բուժկենտրոն տեղափոխված անձինք դուրս են գրվել Պուտինն ու Տոկաևը ռազմավարական գործընկերության խորացման վերաբերյալ հայտարարություն են ստորագրել Լարսը փակ է Աբովյանի, Հրազդանի, Վայքի, Սիսիանի, Թալինի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում Փաշինյան․ ովքեր SMS ծնգոցով հրաժարվել են պաշտոնից, հերոսներ են․․․ Եղեգնաձորում կրակոցներ են հնչել, փորձել են մարդ առևանգել «Զանգեզուրի միջանցքը» պետք չէ նաև Չինաստանին. Աշոտյան Պետական բյուջեի պակասուրդը մեծ արագությամբ աճում է, տնտեսական ակտիվության տեմպը դանդաղում է. «Լույս» հիմնադրամ Նախկին լրագրողը՝ ՆԳ նախարարի տեղակալ ՍԴ–ն մերժել է արցախցիների կուտակային կենսաթոշակների վերաբերյալ գործի քննությունը Եթե կինդ «Նիկոլին ներելը» չի հասկանում, մենք ո՞նց հասկանանք․․․ Փաշինյանը որոշել է Ալեն Սիմոնյանի ընտանիքին և մի շարք պատգամավորների զրկել «պադավատներից»․ MediaHub Հունաստանից Հայաստան ռուսական զենքի վերաարտահանման վերաբերյալ դիմում չի ստացվել. ՌԴ ԱԳՆ Մոսկվան ակնկալում է, որ Երևանը կվերսկսի աշխատանքը ՀԱՊԿ շրջանակներում. Զախարովա Երբ կհրապարակվի Գեղամ Նազարյանի «դատավճիռը»․ MediaHub ՔՊ-ի վարկանիշը Գյումրիում շատ ցածր է, դրա համար են ԺՊ նշանակում․ Նարեկ Միրզոյան Արագածից մինչև Ծիլքար ավտոճանապարհին բուք է, Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղում Եվրոպային սպասվում է ամենացուրտ ձմեռը Ուկրաինայում գործողությունների մեկնարկից ի վեր․ Bloomberg Աստանայում Պուտինի գտնվելու և ՀԱՊԿ գագաթնաժողովի անցկացման ընթացքում կկիրառվեն անվտանգության ուժեղացված միջոցառումներ Եվրախորհրդարանը հաստատել է Եվրահանձնաժողովի նոր կազմը Պուտինը պետական այցով ժամանել է Աստանա Առաջիկա օրերին ԱՄՆ-ն կփորձի հասնել Գազայում հրադադարին, պատանդների ազատ արձակմանը և պատերազմի ավարտին. Բայդեն Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով Ուկրաինան Համաշխարհային բանկից ստացել է 4,8 մլրդ դոլար Տիգրան Ավինյանի ու թիմի լոսանջելեսյան վոյաժի համար «Լաքշերի վոյաժը» 12 միլիոն 465.000 դրամով ուղետոմսեր է ձեռք բերել.168․am
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Նոյեմբերի 25-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am