Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան

Մարզպետարանից տեղեկացա, որ ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները նոյեմբերի 7-ի դրությամբ ստացել են 57689,0 հազար դրամի պարգևավճար: Այս մասին գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը.

«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում

Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում պարբերաբար նման տեղեկատվություններ են զետեղվում՝ մարզպետ Հայկ Ղալումյանը մարզպետարանի պաշտոնյաների հետ խորհրդակցություն անցկացրեց, որի ընթացքում քննարկվեցին մարզում իրականացվող պետական և սուբվենցիոն ծրագրերի ընթացքը, մարզպետի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ։

Այդ ի՞նչ հանձնարակականներ են, երբ սահմանամերձ Դովեղում, Իջևան համայնքի Գանձաքար գյուղում դպրոցների շենքերի գործարկման, ռազմավարական Գանձաքար-Իծաքար ճանապարհի շինարարության ժամկետները խախտվել են, մարզպետն էլ շատ դեպքերում գործից անտեղյակ է, կամ այդպիսին է ձևանում։ Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Դովեղ գյուղի դպրոցի շինարարությունը սկսվել է 2022թ ․վերջին ,շինարարության ավարտի ժամկետի երկարաձգումից հետո, այն պետք է ավարտվեր 2024 թվականի հունիսի կեսին։ Դպրոցի շենքը կառուցվում է պետական բյուջեի 1 միլիարդ 218 միլիոն դրամ ֆինանսավորմամբ, շինարարությունը իրականացնում է «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ն, աշխատանքների քիչ մասն է արված։ Այս տարվա գարնանը մի քանի ամիս դադարեցվել էր դպրոցի շինարարությունը, տեղացի բանվորները, աշխատավարձի ուշացման պատճառով դուրս եկան գործից։ Տեղացի բանվորներին փոխարինեցին հնդիկ բանվորները, ապա՝ արաբները։

Դովեղ գյուղից տեղեկացա, որ այդ շինարարությունում այժմ ընդամենը 5 արաբ բանվոր են աշխատում, ովքեր վարձով բնակվում են Դովեղ գյուղում։ Դպրոցի շինարարության քիչ մասն է արված, որոշ տեղեկություններով՝ ևս երկու տարով երկարացվել է սահմանամերձ դպրոցի գործարկման ժամկետը։ 2024թ․ նոյեմբերի 7-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ ուղարկել՝ե՞րբ է խզվելու Դովեղի դպրոցի շինարարությունն իրականացնող ընկերության հետ պայմանագիրը, Դովեղի դպրոցի նոր շենքը ե՞րբ է շահագործման հանձնվելու։ Մարզպետարանից պատասխանել են․ <<Դովեղի դպրոցի շինարարությունը իրականացնող ընկերության հետ կապված խնդրի վերաբերյալ առաջարկում ենք դիմել պատվիրատու հանդիսացող ՀՀ քաղաքաշինության կոմիտե>>: Բա էլ ինչո՞ւ եք մարզպետարանում խորհրդակցությունների ժամանակ քննարկում պետական և սուբվենցիոն ծրագրերի ընթացքը, եթե պետք է դիմեմ քաղաքաշինության կոմիտե։

Մարզպետարանից տեղեկացա, որ ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները նոյեմբերի 7-ի դրությամբ ստացել են 57689,0 հազար դրամի պարգևավճար: Անտեղյակ լինելու համար ավելի քան 57 միլիոն դրամով պարգևատրվել եք»։

դիտվել է 116 անգամ
Լրահոս
Երկու օրում Գազայում Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունների հետևանքով զոհվել է 120 մարդ Թեհրանը բողոք է հայտնել Մոսկվային Կազանի համալսարանում իրանցի ուսանողների «բռնի» ձերբակալության առնչությամբ Լավրովն ու Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկել են տարածաշրջանային խնդիրները Հայտնի է՝ ինչու է Իսրայելը հարվածել Բեյրութի կենտրոնին. Al Hadath Արևմտյան Հայաստանն ու «Արևմտյան Ադրբեջանը» բացարձակապես համեմատելի չեն. Աշոտ Մելքոնյան Իրանը բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին Նիկոլի ինքնահարցազրույցները գնալով էլ ավելի անորակ են դառնում՝ մեր երկրի կշռին համապատասխան․ Աշոտյան Օտարերկրյա դիվանագետները լքել են Ուկրաինան Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան ԱԺ հանձնաժողովները նիստեր կգումարեն Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան Թաղման բյուրոյից մինչև էկոպարեկային ծառայություն Զելենսկին Մոսկվային մեղադրել է խաղաղության հեռանկարը խաթարելու համար Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Բեյրութի վրա իսրայելական ավիահարվածի նպատակը «Հեզբոլլահ»-ի օպերատիվ շտաբի պետ Մուհամմեդ Հեյդարին սպանելն է եղել ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուն ԱՄՆ-ն և ՆԱՏՕ մյուս մասնակիցներ միացել են Ռուսաստանի դեմ լիարժեք պատերազմին. Մեդվեդև Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի ինքնախոստովանական և սկանդալային հատվածները Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման. Իրանի ԱԳՆ Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան Փաշինյանը խոստովանեց, որ իրականացրել է սահմանադրական հեղաշրջում. Ղազարյան Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ Իսրայելի պաշտպանության բանակը երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը(Արցախ) Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am