Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան
Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել, ես որոշել եմ արձագանքել վարչապետի խնդրանքին։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանը հայտարարությանը, թե խնդրել է Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։
«Փաստինֆո»-ի հարցին, թե արդյոք մանդատը վայր դնելու «խնդրանքը» անձամբ Փաշինյանի կողմից հնչեցնելը որեւէ ձեւով կաշկանդում է ու կարող է ազդել իր որոշման վրա՝ Աղազարյանն արձագանքեց. «Ինձ ոչինչ էլ չի կաշկանդում, վարչապետը ինձ խնդրանքով է դիմել, ես էլ պատրաստվում են արձագանքել այդ խնդրանքին։ Երկուշաբթի, ժամը 18.00-ին բոլոր հարցերի պատասխանները կտամ»,-ասաց Աղազարյանը։
Ավելի վաղ Հ. Աղազարյանը հայտարարել էր, որ մանդատը վայր դնելու հարց իր օրակարգում չկա, քանդի դեռ ՔՊ վարչությունը չի հրապարակել իր որոշումը։