Իշխանության խոստումների տրամաբանությամբ չի լուծվելու․ Աբրահամյան

Իշխանությունը բանակի կերպափոխման (հիմնական ուղենիշները) նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի:

Սրա առաջին մասում նշվում է, որ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճին, պետք է կրճատել պարտադիր ժամկետային ծառայության ժամկետը:

Հայեցակարգում նշվում է, որ այն պետք է իրականացվի փուլային տարբերակով, հիմնականում` «Պաշտպան հայրենյաց» ծրագրի միջոցով և որպես ժամկետ է սահմանված 2027 թվականը:

Ներկայումս մենք ոչ միայն կարճաժամկետ և միջնաժամկետ կտրվածքով պարտադիր ժամկետային ծառայությունը կրճատելու հնարավորություն չունենք, այլ այսօր, առավել քան երբևէ, համալրման խնդիրը հրատապ է:

Այն ծրագրերն ու մեխանիզմները, որոնք կառավարությունն է ընդունել, դրանք այս առումով ոչ միայն բեկման հնարավորություն չեն ստեղծել, այլ շատ դեպքերում ծանր հետևանքների են հանգեցնում:

Այս միտումների ու տեմպի պարագայում, պետությունը մինչև 2027 թվականը ժամկետային ծառայությունը կրճատելու որևէ հնարավորություն ոչ միայն չի ունենալու, այլ ենթադրաբար նոր` խոշոր ռեսուրսներ պետք է ուղղի, համալրման խնդիրը ինչ-որ ձևով լուծելու ուղղությամբ:

Ըստ այդմ` իշխանությունն այս հայեցակարգում այսպիսի ուղենիշ է սահմանել, հիմքում ունենալով 2 նպատակ:

Առաջին, սա ունի նախընտրական համատեքստ և նախատեսված է 2026 թվականի ընտրությունների ժամանակ որպես հանրային առումով զգայուն հարց շահարկման դնելու համար` ինչպես արեց 2021 թվականին, ինչն անշուշտ հնարավոր չի լինի իրագործել:

Երկրորդ, առավել վատ վարկածս կապված է Ադրբեջանի` ՀՀ-ին իջեցված ապառազմականացման պահանջի հետ, ինչը ենթադրում է սպառազինության, զինտեխնիկայի և բանակի թվակազմի անգամներով կրճատում:

Եթե իշխանությունը հույս ունի, որ մինչև 2027 թվականը «Խաղաղության պայմանագիր» կստորագրի և սահմանին ԱԱԾ սահմանապահներ տեղակայելով հնարավորություն կունենա ծառայության ժամկետային կրճատումների գնալ, ապա այդտեղ էլ ոչ պակաս խնդրահարույց հարց է լինելու սահմանապահի համալրումը, որն իշխանության խոստումների տրամաբանությամբ չի լուծվելու։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման. Իրանի ԱԳՆ Անգելա Մերկելն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտության դադարեցման հնարավորությանը Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան Փաշինյանը խոստովանեց, որ իրականացրել է սահմանադրական հեղաշրջում. Ղազարյան Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ Իսրայելի պաշտպանության բանակը երկու շրջանների բնակիչներին կոչ է արել տարհանվել Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ #ՀԻՄԱ․ Երեկ Փաշինյանը բացահայտեց Ալիևի հերթական խայտառակ պահանջը․․․ Ռոբերտ Մարգարյան (video) #ՀԻՄԱ․ «Աննան գործարքների մեջ է․ Նիկոլը հանձնվում է նրան․․․»․ Արամազդ Զաքարյան (video) «Կարո Փայլյանը մոռացե՞լ է իր ծեծվելը․․․» (video) #ՀԻՄԱ․ Խայտառակություն դասագրքերում․ ինչպես են աղավաղել հերոսներին․ մանկավարժն ահազանգում է (video) Ռուսաստանում մոբիլիզացիայի մասին խոսք անգամ չկա. Պեսկով #ՈՒՂԻՂ․ Նիկոլի երեկվա սարսափելի բացահայտումը․ Արա Վարդանյան (video) Հայտարարվել է Հակակոռուպցիոնի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների մրցույթ Կոլաբորանտը պոզով-պոչով չի լինում. Տաթևիկ Հայրապետյան Հայկ Կոնջորյանի կնոջ երազանքը իրականացավ Հայ-իրանական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել 1 միլիարդ դոլարի շահույթ՝ 1 տարում․ բնակչության թալան՝ սպիտակ ձեռնոցներով Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը. կան զոհեր Փաշինյանն Արևմտյան Հայաստանը համեմատեց «Արևմտյան Ադրբեջանի հետ» Ուրեմն ո՞նց ա դառնում, որ Ֆրանցիսկոսը պուպուշ ա, Գարեգինը՝ քըխ. սա նույն օպերայից ա, ինչ Էրատոն, Պապ թագավորը, ակադեմիական քաղաքը. Հակոբ Կարապետյան Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Գործող թյուրիմացությունն Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է Հայկական ամոթ. պետության ղեկին Նիկոլի պես ղեկավար ունենալը տիեզերական մասշտաբի խայտառակություն է․ Անդրանիկ Թևանյան Մյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը․ վիրավnր կա
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը(Արցախ) Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am