Ինչու Նիկոլը չի կատարում խոստումները
Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն արձագանքեց լրագրողի այն դիտարկմանը, որ 2015 թվականին որպես ընդդիմադիր պատգամավոր ինքն արագաչափերի վերաբերյալ հայտարարում էր, թե դրանք պետք է հանվեն, սակայն հեղափոխությունից հետո արագաչափերի թիվը զգալիորեն ավելացավ։
«2018 թվականի հեղափոխությունից հետո ես այդ հարցի մասին սկսեցի բարձրաձայնել և այդ ժամանակ էլ նկատեցի, որ հանրության շրջանում սոցցանցերում որոշակի հոռատեսություն կա այս խնդրի վերբաբերյալ:
Ովքեր հանդես են գալիս արագաչափերը հանելու օգտին, ինքս կաջակցեմ, որպեսզի սկսեն ստորագրահավաք՝ արագաչափերը հանելու հարցով օրենսդրական նախաձեռնություն բերել ԱԺ: Եթե 50 000 ստորագրություն հավաքեն, կգա ԱԺ, ԱԺ-ն դեմ կքվեարկի, որից հետո կանցնենք 300 000 ստորագրության։ Եթե հաջողվի 300 000 ստորագրություն հավաքել, հարցը դուրս կբերենք հանրաքվեի, որպեսզի այս հարցը լուծենք համաժողովրդական ձևով»։