Իսկ դուք երբեւէ, անցած մեկ տարվա ընթացքում նա՞յել եք գերիներից գեթ մեկի հարազատի աչքերին։Չեք կարող նայել. Մարգարիտ Եսայան

Մարգարիտ Եսայանը գրում է.

«Գերիները այդպես էլ տուն չեկան, ադրբեջանի բանտերում պահվող հայ մարդիկ դեռ պահվում են թշնամու բանտերում։
Իսկ դուք երբեւէ, անցած մեկ տարվա ընթացքում նա՞յել եք գերիներից գեթ մեկի հարազատի աչքերին։Չեք կարող նայել, համենայնդեպս, ես չկարողացա, խեղդող մի բան կա, սարսափելի մի զգացողություն, դրա անունը կարող է լինել ապրումակցում, կարող է լինել ցավ, կարող է լինել ամոթ, մեղավորության եւ ափսոսանքի զգացողություն։ Ոնց կուզեք։ Cop-ն էլ ավարտվեց, ոչ մի խոսք հայ գերիների վերադարձի մասին, Հայաստանի իշխող խմբակի կողմից՝ ոչ մի խոսք։ Այո, եվրոպական մի շարք գործընկերներ խոսեցին, պահանջեցին, հայտարարություններ ընդունեցին։ Էս անհայրենիքների կողմից զրո վերաբերմունք, անգամ ՀՀ Ազգային Ժողովի ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությանը չմիացան, վախկոտ կամակատարներ, եղկելի թրքահաճոներ։
Այո,գրառումս կարող էր լինել նաեւ խիստ ակադեմիական, քաղաքական, խուճուճ քաղաքական ձեւակերպումներով եւ բառամթերքով։ Բայց, դա իմը չէ, վաղուց, այն պահից, երբ կորցրեցինք Արցախը եւ ոչ մի բան չարեցինք, երբ կորցնում ենք մեր երկրի սուվերեն տարածքները եւ ոչ մի բան չենք ասում։ Արդեն վաղուց մեր երկրում գործընթացները ամենեւին էլ քաղաքական չեն։Արդեն վաղուց, 2018-ից ի վեր, մեր երկրում բոլոր գործընթացները ապաքաղաքական են, գույնզգույն բանծիկներով եւ գույնզգուն ծխերով։ Մեր երկրում ողբերգությունների անվերջանալի շղթա է, անավարտ մահերի եւ կորսվող գյուղերի, քաղաքների, կորսվող արժանապատվության եւ ազգային ինքնագիտակցության անվերջանալի ամոթ։ Մեր երկիրը 2020-ից ի վեր դարձել է հավերժ հոգեհանգիստների եւ հուղարկավորությունների տարածք։
Հ․Գ․Այսօր իմ սիրելի համակուրսեցի ընկերուհու հոգեհանգստին էի։Կյանքով լեցուն, ինքն իրենով տոն իմ ընկերուհին մեկ ամսվա ընթացքում հիվանդացավ եւ մահացավ։
Վերջ, կար մարդը, եւ՝ չկա մարդը։
Եւ եթե ամեն մեկիս թվում է հազար տարի պետք է ապրենք, եթե թվում է անմահ ենք, Աստված մի անկյունում նստած քմծիծաղում է։ Ու երբ գա էդ պահը, գոնե մեզ հարց տա՞լու ենք, բա էս ամբողջ ազգային պատմությունը, մեր հաղթանակը արցախյան ազատամարտում, քառօրյա պատերազմում, այլ տեղային, փոքրիկ պատերազմներում հաղթածներս, էս ո՞նց եղավ, որ հասանք այս ազգային խայտառակությանը։
Ո՞նց եղավ, որ էս ազգի թշնամիները դեռ կտրատում են մեր հայրենիքը, ծաղրում են մեր ժողովրդին, հեգնում են ազգային ամեն բան։ Մտածենք այս մասին եւ, հասկանանք վերջապես, որ, քանի շնչում ենք, առաքելություն ունենք՝ սրանց վռնդել եւ պատժել։Փրկել հայրենիքը, կոնկրետ գործով, առանց երկմտելու։ Քանի սա չենք արել, մնացած ամեն ինչ զազրախոսություն է»։

դիտվել է 116 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Երեկ Փաշինյանը բացահայտեց Ալիևի հերթական խայտառակ պահանջը․․․ Ռոբերտ Մարգարյան (video) #ՀԻՄԱ․ «Աննան գործարքների մեջ է․ Նիկոլը հանձնվում է նրան․․․»․ Արամազդ Զաքարյան (video) «Կարո Փայլյանը մոռացե՞լ է իր ծեծվելը․․․» (video) #ՀԻՄԱ․ Խայտառակություն դասագրքերում․ ինչպես են աղավաղել հերոսներին․ մանկավարժն ահազանգում է (video) Ռուսաստանում մոբիլիզացիայի մասին խոսք անգամ չկա. Պեսկով #ՈՒՂԻՂ․ Նիկոլի երեկվա սարսափելի բացահայտումը․ Արա Վարդանյան (video) Հայտարարվել է Հակակոռուպցիոնի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների մրցույթ Կոլաբորանտը պոզով-պոչով չի լինում. Տաթևիկ Հայրապետյան Հայկ Կոնջորյանի կնոջ երազանքը իրականացավ Հայ-իրանական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել 1 միլիարդ դոլարի շահույթ՝ 1 տարում․ բնակչության թալան՝ սպիտակ ձեռնոցներով Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը. կան զոհեր Փաշինյանն Արևմտյան Հայաստանը համեմատեց «Արևմտյան Ադրբեջանի հետ» Ուրեմն ո՞նց ա դառնում, որ Ֆրանցիսկոսը պուպուշ ա, Գարեգինը՝ քըխ. սա նույն օպերայից ա, ինչ Էրատոն, Պապ թագավորը, ակադեմիական քաղաքը. Հակոբ Կարապետյան Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Գործող թյուրիմացությունն Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է Հայկական ամոթ. պետության ղեկին Նիկոլի պես ղեկավար ունենալը տիեզերական մասշտաբի խայտառակություն է․ Անդրանիկ Թևանյան Մյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը․ վիրավnր կա Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը Արարատի մարզում գործող 36 ամբուլատորիաները կմիավորվեն՝ դառնալով 12-ը Արարատից 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» Իշխանության խոստումների տրամաբանությամբ չի լուծվելու․ Աբրահամյան Փաշինյանը ակնարկում էր իր թիմին. Հակոբ Բադալյան Արցախը հանձնել է թուրքին, զոհել է մի ողջ սերունդ ու ասում է՝ եկեք հանրաքվե անենք․ Սաղաթելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը(Արցախ) Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am