Գործարարների նկատմամբ քրեական հետապնդումները շարունակվում են

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Անընդհատ իրավաբանական հանրության կողմից բարձրաձայնվում է կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դեպքերի չարաշահման, հաճախ՝ կալանքը որպես պատժի միջոց կիրառելու դեպքերի մասին:

Օրենքի պահանջը շատ պարզ է՝ այլ խափանման միջոցները պետք է գերակայեն, իսկ կալանքը պիտի լինի բացառություն, սակայն ներկայում Հայաստանում գործնականում ճիշտ հակառակ տրամաբանությունն է գործում:

Վերջերս պաշտոնապես հաստատվեց, որ Հայաստանում առկա է տնտեսական աճի տեմպերի նվազում, հարկահավաքի ցուցանիշների նվազում:

Դրա պատճառների մասին տարբեր վարկածներ կարող են դիտարկվել, սակայն շատ փորձագետներ կարծում են, որ պատճառներից մեկը գործարարների նկատմամբ քրեական հետապնդումների, կալանքների թվի աճն է:

Այդ մասին «Փաստի» հետ զրույցում ոչ մեկ անգամ ահազանգել են թե՛ տնտեսագետներ, թե՛ իրավաբաններ:

Ընդ որում, այդպիսի դեպքերի պակաս չկա: Այսպես, օրինակ՝ գործարար Կարեն Հակոբյանը կալանավորված է արդեն 60 օրից ավելի:

Կարեն Հակոբյանը նախկինում որևէ արարքի համար չի հետապնդվել, միշտ ներկայացել է քննչականի պահանջով, չի թաքնվել, չի խոչընդոտել, բայց կալանավորված է:

Դատարանները, չնայած նրան, որ ակնհայտորեն կալանքի երկարաձգման հիմքեր առկա չեն, պարզապես խուսափում են այլ խափանման միջոց կիրառելուց:

Պետք է նշել, որ Կարեն Հակոբյանը զբաղեցնում է օտարերկրյա ներդրում հանդիսացող «Մաքուր Երկաթ» գործարանի տնօրենը, այդ ընկերությունում աշխատում են հարյուրավոր մարդիկ, բայց նշվածը ևս պարզապես անտեսվում է:

Հակոբյանի փաստաբաններից տեղեկացանք, որ 2024 թվականի նոյեմբերի 19-ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ս. Պետրոսյանի՝ Կարեն Հակոբյանի նկատմամբ կալանքը երկարաձգելու որոշման դեմ արդեն իսկ ներկայացվել է վերաքննիչ բողոք»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 95 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ Երեկ Փաշինյանը բացահայտեց Ալիևի հերթական խայտառակ պահանջը․․․ Ռոբերտ Մարգարյան (video) #ՀԻՄԱ․ «Աննան գործարքների մեջ է․ Նիկոլը հանձնվում է նրան․․․»․ Արամազդ Զաքարյան (video) «Կարո Փայլյանը մոռացե՞լ է իր ծեծվելը․․․» (video) #ՀԻՄԱ․ Խայտառակություն դասագրքերում․ ինչպես են աղավաղել հերոսներին․ մանկավարժն ահազանգում է (video) Ռուսաստանում մոբիլիզացիայի մասին խոսք անգամ չկա. Պեսկով #ՈՒՂԻՂ․ Նիկոլի երեկվա սարսափելի բացահայտումը․ Արա Վարդանյան (video) Հայտարարվել է Հակակոռուպցիոնի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների մրցույթ Կոլաբորանտը պոզով-պոչով չի լինում. Տաթևիկ Հայրապետյան Հայկ Կոնջորյանի կնոջ երազանքը իրականացավ Հայ-իրանական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել 1 միլիարդ դոլարի շահույթ՝ 1 տարում․ բնակչության թալան՝ սպիտակ ձեռնոցներով Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը. կան զոհեր Փաշինյանն Արևմտյան Հայաստանը համեմատեց «Արևմտյան Ադրբեջանի հետ» Ուրեմն ո՞նց ա դառնում, որ Ֆրանցիսկոսը պուպուշ ա, Գարեգինը՝ քըխ. սա նույն օպերայից ա, ինչ Էրատոն, Պապ թագավորը, ակադեմիական քաղաքը. Հակոբ Կարապետյան Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Գործող թյուրիմացությունն Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է Հայկական ամոթ. պետության ղեկին Նիկոլի պես ղեկավար ունենալը տիեզերական մասշտաբի խայտառակություն է․ Անդրանիկ Թևանյան Մյասնիկյան պողոտայում բախվել են «Range Rover»-ն ու «BMW X6»-ը․ վիրավnր կա Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը Արարատի մարզում գործող 36 ամբուլատորիաները կմիավորվեն՝ դառնալով 12-ը Արարատից 1-ամյա երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» Իշխանության խոստումների տրամաբանությամբ չի լուծվելու․ Աբրահամյան Փաշինյանը ակնարկում էր իր թիմին. Հակոբ Բադալյան Արցախը հանձնել է թուրքին, զոհել է մի ողջ սերունդ ու ասում է՝ եկեք հանրաքվե անենք․ Սաղաթելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը(Արցախ) Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am