«Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը արդեն հավաքել է ընդդեմ տրանսպորտի թանկացման նախաձեռնության համար անհրաժեշտ քանակությամբ ստորագրությունները:
Խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց՝ որպեսզի նախագիծը Երևանի ավագանու նիստում քննարկի, անհրաժեշտ է Երևանի՝ ընտրելու իրավունք ունեցող ավելի քան 8 հազար բնակչի ստորագրություն, բայց իրենք մի բան էլ ավելի շատ ստորագրություն են հավաքել՝ մոտ 10 հազար:
«Մայր Հայաստան»-ը, սակայն, մտադիր է դեռ մի քանի օր էլ շարունակել ստորագրահավաքը, որից հետո նախաձեռնությունը մուտք կանեն քաղաքապետարան:
Մանուկ Սուքիասյանը հայտնեց, որ ամեն ինչ անելու են, որ ավագանու տարեվերջյան՝ դեկտեմբերի նիստին նախաձեռնությունն արդեն օրակարգ մտնի: Եթե ավագանու նիստում նախագիծը մերժվի, ապա ընդդիմադիրներն այս հարցը դնելու են հանրաքվեի։
Հիշեցնենք, որ «Մայր Հայաստան»-ը պահանջում է անփոփոխ՝ 100 դրամ թողնել տրանսպորտի գինը»:
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը