«Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին
Ուրբաթ երեկոյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է անցկացրել ՌԴ պաշտպանության նախարարության, ռազմարդյունաբերական համալիրի ղեկավարության և հրթիռներ մշակողների հետ։
ՌԴ պետության ղեկավարի մասնակցությամբ հանդիպումը տեղի է ունեցել Կրեմլում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Орешник» համակարգը կմատակարարվի ռազմավարական նշանակության հրթիռային զորքերին, հայտարարել է Վլադիմիր Պուտինը:
«Նկատի ունենալով այդ զենքի հատուկ ուժը, դրա հզորությունը, այն սպառազինության մեջ կդրվի հենց ռազմավարական նշանակության հրթիռային զորքերում», - ասել Է նախագահը: