Հատուկ ռազմական գործողության բոլոր խնդիրները կլուծվեն․ Պուտին
Հատուկ ռազմական գործողության բոլոր խնդիրները կլուծվեն, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Այսօրվա ռազմաքաղաքական իրավիճակը աշխարհում մեծապես որոշվում է հենց նոր տեխնոլոգիաների, սպառազինության համակարգերի ստեղծման, տնտեսական զարգացման ոլորտում մրցակցության արդյունքներով։ Բայց, ինչպես մեկ անգամ չէ, որ ասել եմ, որոշիչ նշանակությունն, իհարկե, պատկանում է ժողովրդին, ճակատում կռվողների արիությանը, գործարաններում, գիտահետազոտական կենտրոններում, տնտեսության բոլոր ոլորտների ձեռնարկություններում աշխատողների տաղանդին ու համառությանը։ Եվ, իհարկե, մենք հպարտանում ենք նման մարդկանցով, այդպիսի մարդկանց հետ, բնականաբար, Հատուկ ռազմական գործողության բոլոր խնդիրները, ինչպես ասել եմ, կլուծվեն։ Եվ ընդհանրապես, Ռուսաստանի անվտանգությունը հուսալիորեն ապահովված կլինի»,- ասել է Պուտինը։