Վոլոդին. Ռուսաստանը պատերազում է ՆԱՏՕ-ի դեմ
Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների հեռահար զենք կիրառելու ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների թույլտվությունն Ուկրաինային ևս մեկ անգամ հաստատում է, որ ՆԱՏՕ-ն պատերազում է Ռուսաստանի Դաշնության դեմ։ Այդ մասին իր Telegram–յան ալիքում հայտնել է ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Առանց նրանց ռազմական մասնագետների մասնակցության և արբանյակային տվյալների՝ զենքը հնարավոր չէ թիրախավորվել և գործի դնել»,- գրել է նա։