Քրեական հեղինակություն «Ֆազ»-ի՝ Սերգեյ Գրիգորյանի, սպանության գործը կքննի Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է «Դատալեքս» համակարգից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ֆազի» սպանության գործի՝ դատարան ուղարկված դրվագով՝ մեղադրյալի կարգավիճակում են Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը։ «Չաղ Ռուստամի»՝ քրեական պատմությունների մասին հայտնի է հասարակությանը թերևս վաղուց, սակայն, ինչպես պարզվեց՝ գործով անցնող մյուս մեղադրյալը՝ Աշոտ Կուրեղյանը, ևս նախկինում աչքի է ընկել քրեական, սակայն՝ «մանր» գործերով։ Նախկինում Կուրեղյանը դատվածություն է ունեցել մեքենա վարելու իրավունքի կեղծ վկայական ձեռք բերելու, ապա՝ մեքենա վարելու իրավունքից զրկված լինելով՝ մեքենա վարելու համար։
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը(Արցախ)
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը