«Արտաշատի» ԲԿ-ի շուրջ սկանդալային զարգացումներ են

Արտաշատի բժշական կենտրոնում՝ տնօրեն Հայկ Համբարձումյանի ազատումից հետո նոր սկանդալ է հասունանում։ Չեն մարվել աշխատավարձային պարտքերը, հիմա էլ հին կուտակումներին նորն է ավելանում, ու այս բեռի հետ կառավարումը հիվանդանոցում լրիվ ճգնաժամային է դարձել։ Իսկ ահա տնօրենի հեռանալուց հետո Պետական վերահսկողական ծառայութունը, ասում են, ստուգումների արդյունքում հայտնաբերել է ահռելի չափերի հասնող չարաշահումներ, խոսվում է միլլիարդի հասնող չհիմնավորված ծախսերի մասին ու Կառավարությունը լուռ է։

Խիստ ուշագրավ է, որ կախիչը վատ կպցնելու և դրոշը թեք դնելու համար աղմկոտ պաշտոնանկություն արած Նիկոլ Փաշինյանը հանդուրժել է միլիարդավոր բյուջեի կորուստը, կամ օգնել և խրախուսել է, որ ՊՎԾ-ն չհանրայնացնի Արտաշատի ԲԿ-ում հայտնաբերած միլլիարդի հասնող ենթադրյալ չարաշահումներն ու յուրացումները։ Համենայն դեպս սրա մասին չկան պաշտոնական հաղորդումներ և անգամ չի պարզաբանվել տնօրենի ազատման հիմքերը։

«Առողջության իրավունք» ՀԿ ղեկավար Անուշ Պողոսյանը խոստովանեց, որ ինքն է փաստացի հասել տնօրենի պաշտոնանկությանը՝ իր ՀԿ-ին ուղղված ԲԿ-ի նամակ բողոքները, ասում է, գրության տեսքով կառավարությանը փոխանցելով ես եմ տեղեկացրել պետական կառավարման մարմիններին Արտաշատի ԲԿ-ում շուրջ 500 միլիոն կուտակած աշխատավարձի պարտքի մասին։ Մինչդեռ Արարատի մարզպետն ու Առողջապահության նախարարն են այս ԲԿ-ի գործատուն և պատվիրատուն։

«ԱՆ ՊԱԳ-ից իջած միլիոնավոր պետպատվերների ենթադրյալ փոշիացումն ու ոչ նպատակային ծախսերը, որոնք բացահայտել է ՊՊԾ-ն պիտի հայտնաբերեին այս երկու վերադաս կառույցները, մինչդեռ լռել են կամ դրսևորել են հանցավոր անտարբերություն»,- ասում է Անուշ Պողոսյանը։

Առողջապահական ոլորտի իրավապաշտպան կառույցի ղեկավար Անուշ Պողոսյանը Euromedia24.com-ի հետ զրույցում պատմեց, որ 4 ամիս առաջ Արտաշատի Բժշկական Կենտրոնի աշխատակիցները դիմել են իր ղեկավարած «Առողջության իրավունք» ՀԿ-ին աշխատավարձերի պարտքերի կուտակման բողոքով։ Իր միջամտությամբ խնդրի մասին տեղեկացվել է Կառավարությունը, Առողջապահության նախարարությունից վստահեցրել են, որ խնդիրը լուծում է ստացել։ Դրանից կարճ ժամանակ անց Արտաշատի ԲԿ-ի տնօրենն ազատվել է աշխատանքից։

«Ազատման պատճառը եղել են պարտքերն ու ՊՎԾ-ի իրականացրած ստուգումները, որի արդյունքում, դեռևս չճշտված լուրերի համաձայն հայտնաբերվել է 1 միլլիարդից ավելի չարաշահումներ, ընդ որում ասվում է, որ թաթախված են այդ փողերի պատմության մեջ և տնօրենը, որին ազատել են իր դիմումի հիման վրա, և նրա տեղակալները։ Խոսվում է նաև նյութական չարաշահումների, վառելիքի հետ կապված յուրացումների մասին, բայց չկա պաշտոնական հաղորդում»,- նշեց Պողոսյանը։

Իրավապաշտպանի խոսքով՝ Արտաշատի ԲԿ-ի տնօրենը ստացել է մինչև 1 ու կես միլիոն դրամ աշխատավարձ, ինչը մարզային բժշկական հաստատության դեպքում շատ բարձր թիվ է։ Նշեց, որ այդ աշխատավարձը տնօրենն ինքն անձամբ իրեն չի նշանակում, քանի որ հիվանդանոցը մարզպետարանի ենթակայությամբ է գործում, մարզպետարանի կողմից հաստատված վճարներով, ուստի այդ հաստիքացուցակը, նախահաշիվները հաստատվում են բացառապես մարզպետի իմացությամբ՝ համապատասխան հանձնաժողովի կողմից։ Մարզպետի հետ կիսում են պատասխանատվությունը մարզպետարանի առողջապահության վարչության պետը, ֆինանսական վարչության պետը ի վերջո։

«Ստացվում է, որ տարիներով այդ փաստաթղթերը հաստատվել են մարզպետարանի կողմից, հետևաբար մարզպետը պետք է որ տեղեկացված լիներ, թե՛ նման ֆինանսական պարտքերի, թե՛ չհիմնավորված ծախսային կուտակումների և ֆինանսական լուրջ խնդիրների մասին, ունեցող հիմնարկը չի կարող ունենալ նման ծախսային հոդվածներ։ Մարզային հիվանդանոցի համար 500-600 միլիոնի պարտքերի կուտակումով մարզային հիվանդանոցի դեպքում այո կարող է դառնալ ճակատագրական բայց նկատեն, որ կառավարություն այս ինֆորմացիան հասցնող օղակը խնամքով թաքցրել է չարաշահումների մասին բացահայտումները և հայտնի չէ ինչ շահագրգռվածությամբ։ Ունենք այսօր միլլիարդի հասնող չարաշահումներ, բայց չունենք դրա համար պատասխանատվություն կրող անձ՝ որևէ կարգավիճակում» -ասաց Անուշ Պողոսյանը։

 

Սոնա Հարությունյան

դիտվել է 172 անգամ
Լրահոս
Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Նիկոլն անցել է գործի, «կացինն» է հանել 10 տարի առաջ այս օրը ՊԲ հատուկ ջոկատը շփման գծի չեզոք գոտուց դուրս բերեց 3 օդաչուների դիեր. Տիգրան Աբրահամյան «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան Թրամփն ու Պուտինը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ Նիկոլը շատ «զգայուն» է, արագ արձագանքում է արտաքին աղմուկին, բայց կայուն որոշումներ չի կայացնում ՀՀ ԱԳՆ կայքից հեռացվել է 44-օրյա պատերազմին առնչվող բաժինը «Զանգեզուրի միջանցքն» ավելի իրական է, քան Փաշինյանի ցանկացած խոստում «Այս օրով ինձ մնում է միայն համբուրել որդուս սառը նկարը»․ հերոսի մոր գրառումը «Նիկոլի ծառա»-ներ պաստառներ՝ Երևանի տարբեր փողոցներում Ադրբեջանի դեմ ՀՀ–ի արդեն իսկ ներկայացրած հայցերից հրաժարումը կլինի պետական դավաճանություն․ Արմեն Այվազյան Վոլոդին. Ռուսաստանը պատերազում է ՆԱՏՕ-ի դեմ ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են Նրանց թվում էր, թե փողոցից հավաքվող անկենսագիր ու անգաղափար հատվածը իր համար բերելու է "երջանիկ ապագա և անհոգ կյանք". Արտակ Զաքարյան Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան Ադրբեջանական «SOCAR»–ը վաճառում է Թուրքիայում իր բիզնեսի մի մասը Գարո Փայլանը երազում է վայելել կյանքը Բաքվում, իսկ ադրբեջանցիներն իրենց ամառային հանգիստն անցկացնեն Սևանա լճում Արփի Դավոյանը նոր պաշտոն կստանա «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում հրազենային վնասվածքից. մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Կուրեղյանը Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման Алиев, слушай внимательно 1,3 миллиона армян должны вернуться в Азербайджан,- бывший премьер министр (video) Արա՛, ի՞նչ է նշանակում՝ կինս դեռ մնում է Իտալիայում․ ու՞մ հաշվին․ Հրանտ Բագրատյան (video) #ՀԻՄԱ․ ՀՐԱՏԱՊ․ Բալիստիկ հրթիռներն արձակեց Պուտինը․․․ արյունալի զարգացումներ են սպասվում․ Սասունյան (video) Алиев, ты накапливаешь оружие и угрожаешь нам? — Грант Багратян.(video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը(Արցախ) Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am