Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից

Երևանի բնակիչ Վահագն Մկրտչյանն ահազանգում է, որ այսօր իրեն բռնի ուժով իջեցրել են 16 համարի 5425 պետհամարանիշով ավտոբուսից՝ 100 դրամանոց չունենալու պատճառով։ «Փաստինֆոյի» հետ զրույցում նա հայտնեց, որ այն կանգառից, որտեղից ինչքը ավտոբուս է նստում, TelCell-ի ապարատը չի աշխատում ու հնարավորություն չի ունեցել տոմս վերցնել։

«Ես արդեն տևական ժամանակ է հաճախ երթևեկում եմ անվճար, քանի որ մոտս 100 դրամանոց չի եղել, իսկ TelCell-ի ապարատը վերցրել է գումարը ու կտրոն չի տրամադրել։ Բազմիցս զանգել եմ TelCell, կամ չեն պատասխանել զանգերին կամ էլ ամեն ինչի մասին խոսել են, բացի պատճառը ու գումարը վերադարձնելու տարբերակները ներկայացնելուց»։

Նա պատմեց, որ երբևէ նախկինում նման դեպք չի արձանագրել, որ բռնությամբ իրեն ավտոբուսից իջեցնեն։ «Այս անգամ 16 համարի ավտոբուսն էր, վարորդին ասացի, որ QR չունեմ, 100 դրամանոց նույնպես, կանգառի դիմացի ապարատն էլ արդեն 3-րդ օրն է՝ կտրոն չի տրամադրում։ Խոսքը Պարույր Սևակ-Ուլնեցի խաչմերուկում տեղադրված ապարատի մասին է։ Վարորդին ասաց, որ իր վրա է խոսակցություն գալիս, Ասացի՝ գումար ունեմ, պատրաստ եմ վճարել, 500 էլ ունեմ, 1000 էլ։

Կողքին 2 տղա էին նստած, վեր կացան, ասացին՝ քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունից են ու, թե բա՝ գումար չունեք՝ մի երթևեկեք։ Ասացի ունեմ, 500 դրամանոցը հանեցի՝ գցեցի ապարատը։ Ասացին՝ չի կարելի ու միանգամից թևերիցս բռնեցին ու բռնի ուժով ինձ հրեցին դուրս, ամեն ինչ այնքան արագ կատարվեց, որ չհասցրի հեռախոսս հանեմ ու նկարեմ, կամ էլ իրենց բացատրեմ, որ անօրինական բան են անում։ Զանգարահել եմ 1-02, հույս ունեմ, որ ավտոբուսում տեսահսկման ձայնագրությունը ջնջած չեն լինի ու շատ հեշտ կլլինի իրենց պատասխանատվության ենթարկել»։

Մկրտչյանն ընդգծեց, որ քաղաքապետարանի աշխատակիցների գործողություններն անօրինական են, «Ցանկացած քաղաքացու հանդեպ ուժ կիրառելը, Եթե դա ինքնապաշտպանություն չէ, հակաօրինական է։

Բայց ամենացավալին այն է, որ մի ավտոբուսի ժողովրդի համար այս իրավիճակը նորմալ է, նորմալ է, որ օրենք են խախտում ու քաղաքացու հանդեպ բռնի ուժ են կիրառում։

Մարդկանց համար նորմալ է նաև այն, որ հունվարի 1-ից տրանսպորտը 300 դրամ է դառնալու, ես ի վիճակի եմ իմ ընտանիքի համար տոմս գնել՝ երթևեկել, բայց Երևանում բացի ինձանից 1.5 մլն մարդ կա, որից 800 000-ը ի վիճակի չէ։ Չի կարելի ուղղակի նման եսասիրություն դրսևորել, ասել՝ ես կարող եմ, մնացածը՝ «ջհանդամ», էդպես հասարակություն չի լինում։ Ընդ որում ՝այդ 300 դրամը կարող էր նորմալ լինել, եթե ես առավոտյան 300 դրամ տամ՝ նստեմ ու նստած գնամ, երեկոյան էլ էլի նստած վերադառնամ տուն, բայց ոչինչ չի փոխվելու, իրականում, նույն կերպ՝ ինչ որ մեկի շալակին նստած եմ գնալու - գամ, իրենց ասած 171 նոր ավտոբուսի մասին տեղեկությունը պարզապես փուչիկ է»։

Մենք մենկաբանություն խնդրեցինք նաև Երևանի քաղաքապետարանից, արձագանք ստանալու դեպքում՝ կհրապարակենք նաև քաղաքապետարանի մեկնաբանությունը։

դիտվել է 493 անգամ
Լրահոս
Սիրելի արցախցիներ, զգույշ եղեք, փորձում են ձեզ համախմբել մի կնոջ շուրջ, որն իշխանության օրակարգերն է սպասարկել ու սպասարկում. Նարինե Գաբրիելյան Ոսկե հոսքեր. Հայաստանից միլիարդավոր դոլարների ռուսական ոսկի է արտահանվում․ Ադրբեջանը Հայաստանի հանձնած 4 գյուղում սահմանային ուղեկալներ կկառուցի Նիկոլն անցել է գործի, «կացինն» է հանել 10 տարի առաջ այս օրը ՊԲ հատուկ ջոկատը շփման գծի չեզոք գոտուց դուրս բերեց 3 օդաչուների դիեր. Տիգրան Աբրահամյան «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան Թրամփն ու Պուտինը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ Նիկոլը շատ «զգայուն» է, արագ արձագանքում է արտաքին աղմուկին, բայց կայուն որոշումներ չի կայացնում ՀՀ ԱԳՆ կայքից հեռացվել է 44-օրյա պատերազմին առնչվող բաժինը «Զանգեզուրի միջանցքն» ավելի իրական է, քան Փաշինյանի ցանկացած խոստում «Այս օրով ինձ մնում է միայն համբուրել որդուս սառը նկարը»․ հերոսի մոր գրառումը «Նիկոլի ծառա»-ներ պաստառներ՝ Երևանի տարբեր փողոցներում Ադրբեջանի դեմ ՀՀ–ի արդեն իսկ ներկայացրած հայցերից հրաժարումը կլինի պետական դավաճանություն․ Արմեն Այվազյան Վոլոդին. Ռուսաստանը պատերազում է ՆԱՏՕ-ի դեմ ՌԴ-ից ավելի քան 30 անօրիական միգրանտ հայտնվել է արտաքսման վտանգի տակ. նրանց թվում ադրբեջանցիներ են Նրանց թվում էր, թե փողոցից հավաքվող անկենսագիր ու անգաղափար հատվածը իր համար բերելու է "երջանիկ ապագա և անհոգ կյանք". Արտակ Զաքարյան Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը Ամեն բան անելու ենք, որ դեկտեմբերի 24-ի Երևանի ավագանու նիստում կրկին քննարկվի տրասպորտի ուղեվարձի հարցը. Մանուկ Սուքիասյան Ադրբեջանական «SOCAR»–ը վաճառում է Թուրքիայում իր բիզնեսի մի մասը Գարո Փայլանը երազում է վայելել կյանքը Բաքվում, իսկ ադրբեջանցիներն իրենց ամառային հանգիստն անցկացնեն Սևանա լճում Արփի Դավոյանը նոր պաշտոն կստանա «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում հրազենային վնասվածքից. մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Կուրեղյանը Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման Алиев, слушай внимательно 1,3 миллиона армян должны вернуться в Азербайджан,- бывший премьер министр (video) Արա՛, ի՞նչ է նշանակում՝ կինս դեռ մնում է Իտալիայում․ ու՞մ հաշվին․ Հրանտ Բագրատյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը(Արցախ) Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am