Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատն Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել

Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատը երեք բանաձև է ընդունել՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից մարդու իրավունքների խախտումների, ժողովրդավարական արժեքների արհամարհման և քաղաքացիական ազատությունների սահմանափակման վերաբերյալ, ինչպես նաև Թուրքիայում ընդդիմադիր քաղաքապետերի պաշտոնազրկումների և դրանց՝ ժողովրդավարությանը սպառնալիք հանդիսանալու վերաբերյալ։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ պալատը բանաձևերն ընդունել է Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտգործնախարար Գզավիյե Բետելի կողմից արտաքին քաղաքականության վերաբերյալ հռչակագրի ներկայացումից հետո։

Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ բանաձևի հիմքում են մի շարք միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ԵԽԽՎ-ի, ԵԱՀԿ-ի, Amnesty International-ի և Human Rights Watch-ի զեկույցները, որոնք մատնանշում են Ադրբեջանում քաղաքացիական իրավունքների և ազատությունների խախտումները, ինչպես նաև Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ նախկինում ընդունած բանաձևերը:

Բանաձևը խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից ԵԽԽՎ 76 պատգամավորների, այդ թվում՝ լյուքսեմբուրգցի պատգամավորներ Օկտավի Մոդերի և Իվ Կրուխտենի, «անցանկալի անձ» հայտարարելու որոշումը, կոչ է անում ադրբեջանական վարչակազմին հարգել մարդու իրավունքները և ժողովրդավարական արժեքները, ապահովել քաղաքացիական հասարակության ազատ գործունեությունը։

Բանաձևը Լյուքսեմբուրգի իշխանություններին կոչ է անում Ադրբեջանի հետ հարաբերությունների հիմքում դնել այս պահանջների իրագործումը։ Ընդունած բանաձևով Պալատը դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կողմից կիրառվող պատժամիջոցները, պահանջում անհապաղ և առանց նախապայմանների ազատել անօրինաբար պահվող բոլոր անձանց։ Նույն պահանջով է հանդես գալիս ընդունված մեկ այլ բանաձև, որը ևս կոչ է անում Լյուքսեմբուրգի կառավարությանը՝ ի թիվս այլ միջոցառումների, աջակցել Ադրբեջանում քաղաքական շարժառիթներով ձերբակալված անձանց անհապաղ և անվերապահ ազատմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին։

Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի ուշադրության կենտրոնում է եղել նաև Թուրքիան և այդ երկրում առկա իրավիճակը՝ կապված ընդդիմադիր ուժերի նկատմամբ ճնշումների հետ։

Ընդունած բանաձևով խորհրդարանականները դատապարտում են Թուրքիայի ընդդիմադիր քաղաքապետերի պաշտոնազրկումները՝ դրանք համարելով սպառնալիք ժողովրդավարության համար։ Բանաձևը Լյուքսեմբուրգի կառավարությանը կոչ է անում ժողովրդավարական սկզբունքների պահպանման կարևորությունն ընդգծելուն ուղղված նախաձեռնողական երկխոսություն սկսել։

դիտվել է 103 անգամ
Լրահոս
Алиев, слушай внимательно 1,3 миллиона армян должны вернуться в Азербайджан,- бывший премьер министр (video) Արա՛, ի՞նչ է նշանակում՝ կինս դեռ մնում է Իտալիայում․ ու՞մ հաշվին․ Հրանտ Բագրատյան (video) #ՀԻՄԱ․ ՀՐԱՏԱՊ․ Բալիստիկ հրթիռներն արձակեց Պուտինը․․․ արյունալի զարգացումներ են սպասվում․ Սասունյան (video) Алиев, ты накапливаешь оружие и угрожаешь нам? — Грант Багратян.(video) «Նիկոլը ներսից է պայթեցնելու...». Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ «Աննա՛, իմացիր՝ դևերը չեն օրհնվում»․ սկանդալային բացահայտումներ անող լրագրող (video) Если Армения оторвется от России, нас ждет геноцид, - Грант Багратян (video) #ՈՒՂԻՂ․ Աննան կառավարությունը վերածել է «դիվահարների որջի»․ վաստակաշատ մանկավարժ (video) Էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա Զելենսկին վախեցել է Ռուսաստանի պատասխանից. Լավրով Նիկոլը թվիթերում երկու գրառում արեց, որը կարող էր անել միայն Ադրբեջանի դեսպանը. Հրանտ Ավետիսյան ՀՕՊ-ը խոցել է ամերիկյան հինգ ATACMS, երկու բրիտանական Storm Shadow հրթիռ Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ Հյուսիսային պողոտայից անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666 մլն. դրամի վնաս. մանրամասներ Алиев, твой приговор за геноцид будет вынесен международным судом․ бывший премьер министр Армении (video) Բացառիկ հանդգնություն․ Ադրբեջանը չի խորշում տարածքային հավակնություններ ներկայացել Երևանի նկատմամբ Տիգրան Դադունցը նոր պաշտոն ունի Երբ դադարեն քաղաքական հետապնդումների պատվերները, գուցե իրոք պայքար սկսվի. փաստաբան Բաքուն «ադրբեջանական Երևան» միջոցառում է անցկացնելու COP29-ի շրջանակներում Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից Պուտինի երեկվա ուղերձը պատմական է. նոր վիճակ է ստեղծվում. Շարմազանով (video) Ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ Արփինե Սարգսյանի հայրը թալանել է մեր բանակը․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Պուտինն արձակեց Օրեշնիկ հրթիռները․ դե հիմա ԱՄՆ-ն թող սպասի հաջորդ քայլին․ Բագրատյան (video) «Արտաշատի» ԲԿ-ի շուրջ սկանդալային զարգացումներ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը(Արցախ) Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am