Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում
Թուրքիան և Ադրբեջանը սերտ կապեր ունեն ոչ միայն մշակութային, այլև՝ տնտեսական բնագավառում: Այս առումով նրանց հարաբերություններում էական նշանակություն ունի էներգետիկ ոլորտը, քանի որ երկուսն էլ հանդիսանում են դեպի Եվրոպա նավթի և բնական գազի խոշոր մատակարարներ։ Այնուամենայնիվ՝ այս երկրների միջև ժամանակ առ ժամանակ շահերի բախում է տեղի ունենում նավթի և գազի գնագոյացման ու մատակարարման հարցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի հոդվածում:
Հրապարակման մեջ նաև նշվում է. «Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկ հարաբերություններում կարևոր դերակատարում ունեն Բաքու-Թբիլիսի-Ջեյհան գազամուղն ու Անդրանատոլիական բնական գազի խողովակաշարը (TANAP): Վերջինիս միջոցով Ադրբեջանի Շահ Դենիզ հանքավայրից Թուրքիայի տարածքով բնական գազը տեղափոխվում է Եվրոպա: Այն Հարավային գազային միջանցքի կենտրոնական մասն է, որի նպատակն է նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից: Ինչ վերաբերում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարին, ապա այն խոշոր նավթամուղ է, որը միացնում է Կասպից ծովի տարածաշրջանը Միջերկրական ծովին՝ անցնելով Վրաստանի տարածքով։
Հարկ է նշել, որ ադրբեջանական գազը Թուրքիայի համար միշտ ավելի էժան է եղել, քան՝ Ռուսաստանից և Իրանից արտահանվող գազը։ Թուրքիան փորձում է պահպանել մրցակցային գները՝ Եվրոպայում ավելի շատ գնորդներ ներգրավելու և ներքին ծախսերը նվազեցնելու համար:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։