Մի շարք երկրներ արձագանքել են ՄՔԴ-ի այս որոշմանը

Մի շարք երկրներ արձագանքել են Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կողմից Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հրամանատար Իբրահիմ Ալ Մասրիի (համարվում է մահացած) ձերբակալման հրամաններին։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։

Այս հրամանները տրվել են 2023 թ. հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման և դրանից հետո Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների ընթացքում ենթադրյալ պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն X սոցիալական հարթակում հրապարակված տեսանյութում դատապարտել է ՄՔԴ-ի կողմից այս որոշման ընդունումը։

«Այսօր մութ օր է մարդկության պատմության մեջ, Հաագայի միջազգային դատարանը, որը ստեղծվել է մարդկությանը պաշտպանելու համար, այսօր դարձել է մարդկության թշնամին: Դա հակասեմական ​​քայլ է, որն ունի մեկ նպատակ՝ հետ պահել ինձ, հետ պահել մեզ մեր բնական իրավունքից՝ պաշտպանվելու թշնամիներից, որոնք փորձում են ոչնչացնել մեզ», – ասել է նա:

ՄՔԴ-ի որոշումը դատապարտել են նաև Իսրայելի ՊՆ նախկին ղեկավար Յոավ Գալանտը, նախագահ Իսահակ Հերցոգը, Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը, Իսրայելի անվտանգության նախարար Իթամար Բեն Գվիրը։

ՀԱՄԱՍ-ը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ կոչ անելով, որ ՄՔԴ-ն «ընդլայնի պատասխանատվության ենթարկելու շրջանակները»՝ դա տարածելով «հանցավոր օկուպացիայի բոլոր ղեկավարների վրա»։

Պաղեստինյան ազգային վարչությունը ողջունել է որոշումը և դատարանի անդամներին հորդորել իրագործել այն։

Սպիտակ տունը մերժել է ՄՔԴ-ի որոշումը։ Ըստ Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակի՝ ԱՄՆ-ն «մտահոգված է դատախազի կողմից ձերբակալության հրամաններ ստանալու շտապողականության և այս որոշմանը հանգեցնող գործընթացում անհանգստացնող սխալների առնչությամբ»։

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ հարկավոր է, որ բոլորը հետևեն միջազգային օրենքին։

Նիդեռլանդները, Շվեյցարիան, Իռլանդիան, Իտալիան և Իսպանիան հայտարարել են, որ կկատարեն Հռոմի ստատուտով և միջազգային օրենքով ստանձնած իրենց պարտավորությունները։

Ավստրիան նույնն է ասել, սակայն երկրի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը ձերբակալման հրամանն անվանել է անհեթեթ։

Ֆրանսիայի արտգործնախարարությունը նույնպես ասել է, որ իր արձագանքը կհամապատասխանի ՄՔԴ-ի ստատուտներին, սակայն հրաժարվել է հաստատել, որ կձերբակալի Նեթանյահուին։

Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի խոսնակը նույնպես ասել է, որ երկիրը հարգում է ՄՔԴ-ի որոշումները, սակայն չի հաստատել, որ Լոնդոնը կհետևի ձերբակալման հրամաններին։

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելը նշել է, որ այդ որոշումը քաղաքական չէ, այլ իրավական, և որ ԵՄ բոլոր երկրները պետք է այն հարգեն ու իրագործեն։ Թուրքիաի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտնել է, որ ՄՔԴ-ի կողմից տրված ձերբակալման հրամանը «հուսադրող» է` հավելելով, որ Անկարան կշարունակի աշխատել՝ «ապահովելու, որ միջազգային օրենքն իրագործվի ցեղասպանությունը պատժելու համար»։

Հորդանանի արտգործնախարար Այման Սաֆադին նույնպես հայտարարել է, որ ՄՔԴ-ի որոշումները հարկավոր է հարգել և իրագործել, քանի որ «պաղեստինցիներն արժանի են արդարության»։

Հարավաֆրիկյան Հանրապետությունը, որն Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելին մեղադրել է Գազայում ցեղասպանության համար, ողջունել է ՄՔԴ-ի որոշումը։

դիտվել է 229 անգամ
Լրահոս
Если Армения оторвется от России, нас ждет геноцид, - Грант Багратян (video) #ՈՒՂԻՂ․ Աննան կառավարությունը վերածել է «դիվահարների որջի»․ վաստակաշատ մանկավարժ (video) Էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա Զելենսկին վախեցել է Ռուսաստանի պատասխանից. Լավրով Նիկոլը թվիթերում երկու գրառում արեց, որը կարող էր անել միայն Ադրբեջանի դեսպանը. Հրանտ Ավետիսյան ՀՕՊ-ը խոցել է ամերիկյան հինգ ATACMS, երկու բրիտանական Storm Shadow հրթիռ Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ Հյուսիսային պողոտայից անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666 մլն. դրամի վնաս. մանրամասներ Алиев, твой приговор за геноцид будет вынесен международным судом․ бывший премьер министр Армении (video) Բացառիկ հանդգնություն․ Ադրբեջանը չի խորշում տարածքային հավակնություններ ներկայացել Երևանի նկատմամբ Տիգրան Դադունցը նոր պաշտոն ունի Երբ դադարեն քաղաքական հետապնդումների պատվերները, գուցե իրոք պայքար սկսվի. փաստաբան Բաքուն «ադրբեջանական Երևան» միջոցառում է անցկացնելու COP29-ի շրջանակներում Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից Պուտինի երեկվա ուղերձը պատմական է. նոր վիճակ է ստեղծվում. Շարմազանով (video) Ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ Արփինե Սարգսյանի հայրը թալանել է մեր բանակը․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Պուտինն արձակեց Օրեշնիկ հրթիռները․ դե հիմա ԱՄՆ-ն թող սպասի հաջորդ քայլին․ Բագրատյան (video) «Արտաշատի» ԲԿ-ի շուրջ սկանդալային զարգացումներ են Իսրայելական առաջնորդների համար ՄՔԴ-ի կողմից ձերբակալության օրդեր տրամադրելը սարսափելի է. Բայդեն 6-10 աստիճանով ցրտելու է Արմենուհի Հարությունյանն ազատվել է պաշտոնից Ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա Ավտոբուսից փող քամող Ավինյան ու Նիկոլ․․․ «Մայր Հայաստանի» ակցիան Դավթաշենում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը(Արցախ) Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am