«Չեմ կարծում, որ ՔՊ-ն Գյումրիում վերընտրվելու հնարավորություններ ունի»

«Իրավունք» թերթը գրում է. «Գյումրեցի նախկին պատգամավոր Վարդեւան Գրիգորյանը վստահ է իշխող Քաղաքացիական կուսակցության՝ Գյումրիում վերընտրվելու շանսերը զրոյական են․


-Գյումերիցիները միշտ էլ տարբերվել են իրենց խոսքով, գյումրեցուն սիրուն խոսքերով խաբել, համոզել չի լինի։ Չեմ կարծում, որ ՔՊ-ն այստեղ վերընտրվելու հնարավորություններ ունի, բայց ինչպես ասում են՝ երբեք մի ասա երբեք։ Տեսնենք ժամանակը գա, առաջադրումներ լինեն, կտեսնենք, ով ինչ շանսեր ունի։ Այս պահին ակնհայտ է, որ Գյումրին պատրաստվում է արտահերթ ընտրությունների։ Իսկ այս պահին Գյումրիում իսկապես բոլոր ոլորտներում անտերություն է, շատ բաժնի վարիչներ հրաժարական են տվել, ու ըստ այդմ քաղաքը կաթվածահար է իր բոլոր պետական ապարատներով հանդերձ։

-ՔՊ-ն արդեն հայտարարել է, որ սատարելու է Կարեն Սարուխանյանի թեկնածությունը, նա՞ ունի ընտրվելու շանսեր։

-Կարենին առանձնապես չեմ ճանաչում, նրա հայրիկն է մեր թաղից, բայց առանձնապես, որ ասեմ նա մեծ շանսեր կարող է ունենալ ինքն իրենով, չեմ կարծում։ Գուցե իշխանական ռեսուրսների գործադրմամբ ինչ-ին արդյունքներ գրանցի։

-Ասում են Վարդան Ղուկասյանն էլ է ոտավորվել առաջիկա ընտրությունների համար։

-Դա այս պահին ընդամենը խոսակցությունների մակարդակով է, բայց իհարկե, պարոն Ղուկասյանը 12 տարի ղեկավարել է Գյումրին, ու հավատացեք քիչ շանսեր չունի, նորից վերընտրվելու։ Որովհետեւ Գյումրին իր ժամանակ սկսեց շունչ առնել, այդ իսկ պատճառով գրեթե վստահ եմ, որ պարոն Ղուկասյանը մեծ շանսեր ունի դառնալու Գյումրիի քաղաքապետ։

-Իսկ Դուք ինքներդ որեւէ կերպ մասնակցելու եք ընտրություններին։

-Բացառապես, որպես գյումրեցի կգնամ ընտրություններին, բայց առաջադրվել կամ այլ կերպ մասնակցել գործընթացին բացառված է, ես հիմա այսպես ասած իմ վաստակած հանգիստն եմ վայելում։ Ամեն ինչից հեռու, ես իմ հանգիստն եմ վայելում»

դիտվել է 168 անգամ
Լրահոս
«Նիկոլը ներսից է պայթեցնելու...». Շարմազանով (video) #ՀԻՄԱ․ «Աննա՛, իմացիր՝ դևերը չեն օրհնվում»․ սկանդալային բացահայտումներ անող լրագրող (video) Если Армения оторвется от России, нас ждет геноцид, - Грант Багратян (video) #ՈՒՂԻՂ․ Աննան կառավարությունը վերածել է «դիվահարների որջի»․ վաստակաշատ մանկավարժ (video) Էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա Զելենսկին վախեցել է Ռուսաստանի պատասխանից. Լավրով Նիկոլը թվիթերում երկու գրառում արեց, որը կարող էր անել միայն Ադրբեջանի դեսպանը. Հրանտ Ավետիսյան ՀՕՊ-ը խոցել է ամերիկյան հինգ ATACMS, երկու բրիտանական Storm Shadow հրթիռ Ալիևի ռեժիմը քննադատող ադրբեջանցի քաղաքագետին արգելել են երկրից դուրս գալ Հյուսիսային պողոտայից անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666 մլն. դրամի վնաս. մանրամասներ Алиев, твой приговор за геноцид будет вынесен международным судом․ бывший премьер министр Армении (video) Բացառիկ հանդգնություն․ Ադրբեջանը չի խորշում տարածքային հավակնություններ ներկայացել Երևանի նկատմամբ Տիգրան Դադունցը նոր պաշտոն ունի Երբ դադարեն քաղաքական հետապնդումների պատվերները, գուցե իրոք պայքար սկսվի. փաստաբան Բաքուն «ադրբեջանական Երևան» միջոցառում է անցկացնելու COP29-ի շրջանակներում Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից Պուտինի երեկվա ուղերձը պատմական է. նոր վիճակ է ստեղծվում. Շարմազանով (video) Ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ Արփինե Սարգսյանի հայրը թալանել է մեր բանակը․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Պուտինն արձակեց Օրեշնիկ հրթիռները․ դե հիմա ԱՄՆ-ն թող սպասի հաջորդ քայլին․ Բագրատյան (video) «Արտաշատի» ԲԿ-ի շուրջ սկանդալային զարգացումներ են Իսրայելական առաջնորդների համար ՄՔԴ-ի կողմից ձերբակալության օրդեր տրամադրելը սարսափելի է. Բայդեն 6-10 աստիճանով ցրտելու է Արմենուհի Հարությունյանն ազատվել է պաշտոնից Ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը(Արցախ) Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am