Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են. ՔԿ

Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի։


Ասված է Քննչական կոմիտեի հայտարարության մեջ․

«ՀՀ քննչական կոմիտեն ուսումնասիրել է 2024թ․ առաջին ինը ամիսների ընթացքում իր ստորաբաժանումներում քննվող քրեական վարույթներով խափանման միջոցների կիրառման պրակտիկան։ Արդյունքում արձանագրվել է, որ հարուցված հանրային քրեական հետապնդումների հետ համադրության մեջ խափանման միջոց կալանքի միջնորդությունների ներկայացման դեպքերը նվազել են, իսկ այլ և այլընտրանքային խափանման միջոցների կիրառման դեպքերը՝ ավելացել։

Մասնավորապես՝ նշված ժամանակահատվածում ՀՀ ՔԿ ստորաբաժանումներում քննվել է ընդհանուր 190.185 քրեական վարույթ, որը 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ (166.032 քրեական վարույթ) ավելի է 34․6%-ով։ Աճը հիմնականում պայմանավորված է ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ նախկին տարիներին քննված՝ վարույթը կասեցված քրեական գործերի վերսկսմամբ, որոնք, անհրաժեշտ քննչական և վարութային այլ գործողությունները կատարվելուց հետո, պասիվացվում են՝ փոխանցվելով հաջորդ տարվան։

Առանց պասիվացված վարույթների` 2024թ․ առաջին ինը ամիսներին ՀՀ ՔԿ-ում քննվել է 69.830 քրեական վարույթ, որոնց շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել 8163 անձի նկատմամբ, այն դեպքում, երբ 2023թ․ նույն ժամանակահատվածում քննված 72.376 քրեական վարույթի պայմաններում քրեական հետապնդում է հարուցվել 5245 անձի նկատմամբ։

Այսինքն՝ եթե 2024թ․ տվյալներով քննված քրեական վարույթների համեմատությամբ հարուցված քրեական հետապնդումների հարաբերակցությունը կազմել է 11․7%, ապա 2023թ․ ընթացքում՝ 7,2%, ինչը վկայում է 2024թ․ նախորդ տարվա համեմատ ավելի քիչ քննված քրեական վարույթների պայմաններում հանրային քրեական հետապնդումների ավելի քան 4 տոկոսային կետով աճի մասին։ Վերջինս իր հերթին հիմնականում պայմանավորված է նրանով, որ ավելացել է քննված միջին, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերով քրեական վարույթների քանակը։

2024թ․ ինն ամիսների ընթացքում հարուցված 8163 քրեական հետապնդումների պայմաններում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու 2544 միջնորդություն է ներկայացվել դատարան, որից 2048-ը՝ բավարարվել է ամբողջությամբ։ Այսինքն կալանքի միջնորդությունները կազմում են քրեական հետապնդման ենթարկված անձանց 31․1%-ը, բավարարված միջնորդությունները՝ 25 %-ը։

Իսկ 2023թ․ ինն ամիսների ընթացքում հարուցված 5245 քրեական հետապնդումների պայմաններում դատարան է ներկայացվել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու 1951 միջնորդություն, որից բավարարվել է 1641-ը։ Այսինքն՝ այդ ընթացքում ներկայացված կալանքի միջնորդությունները կազմել են քրեական հետապնդման ենթարկված անձանց

37․2%-ը, իսկ բավարարված միջնորդությունները՝ 31․3%-ը։

Համեմատությունը փաստում է, որ քրեական հետապնդումների հետ համադրության մեջ նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ խափանման միջոց կալանքի միջնորդություններն իրականում նվազել են շուրջ 6, իսկ բավարարված միջնորդությունների քանակը՝ շուրջ 7 տոկոսային կետով։

Այս պայմաններում օրինաչափորեն ավելացել են կիրառված այլ խափանման միջոցները։

Մասնավորապես՝ 2023թ․ 9 ամիսների ընթացքում ՀՀ ՔԿ ստորաբաժանումներում քննված քրեական վարույթներով դատարան է ներկայացվել խափանման միջոց տնային կալանք կիրառելու մասին 126 միջնորդություն, որից 101-ը բավարարվել է, իսկ 25-ը՝ մերժվել: 84 դեպքում էլ տնային կալանք կիրառվել է դատարանի կողմից՝ կալանքի կամ կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը մասնակի մերժելու արդյունքում: Այսինքն՝ անձանց նկատմամբ տնային կալանք խափանման միջոց կիրառելու դեպքերը (185) կազմել են նույն ժամանակահատվածում հարուցված քրեական հետապնդումների 3,5 %-ը։

Մինչդեռ 2024թ․ ինն ամիսներին 161 դեպքում միջնորդություն է ներկայացվել դատարան՝ խափանման միջոց տնային կալանք կիրառելու մասին, որից 139-ը բավարարվել է, իսկ 22-ը՝ մերժվել: 274 դեպքում տնային կալանք կիրառվել է դատարանի կողմից:

Զուտ բացարձակ թվերով փաստացի 2024թ․ տնային կալանք խափանման միջոցների կիրառման (թվով 413) դեպքերը, որոնք կազմում են նույն ժամանակահատվածում հարուցված հանրային քրեական հետապնդումների 5%-ը, 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են շուրջ 2,2 անգամ։

Գրեթե նույն պատկերն է նաև մյուս խափանման միջոցների պարագայում։

Այսպես՝ 2023թ․ արձանագրվել է նախաքննական մարմնի և դատարանների որոշումներով «վարչական հսկողություն» խափանման միջոցի կիրառման 26, «պաշտոնավարման կասեցում» խափանման միջոցի 20 և «գրավ»-ի 107 դեպք (ընդհանուր՝ 153, ինչը հարուցված հանրային քրեական հետապնդումների 2,9%-ն է:

Մինչդեռ 2024թ․ նույն ժամանակահատվածում արձանագրվել է նախաքննական մարմնի և դատարանների որոշումներով «վարչական հսկողություն» խափանման միջոցի կիրառման 35, «պաշտոնավարման կասեցում» խափանման միջոցի 32 և «գրավ»-ի 150 դեպք (ընդհանուր՝ 317), ինչը, կազմելով քրեական հետապնդումների 3․8 տոկոսը, 2023թ․ համեմատ ավելի է կրկնակի։

Ներկայացված վիճակագրական տվյալները փաստում են, որ ՀՀ քննչական կոմիտեի կողմից շարունակվել է խափանման միջոց կալանքի կիրառման պրակտիկայի բարելավման գործընթացը»։

 

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Բացառիկ հանդգնություն․ Ադրբեջանը չի խորշում տարածքային հավակնություններ ներկայացել Երևանի նկատմամբ Տիգրան Դադունցը նոր պաշտոն ունի Երբ դադարեն քաղաքական հետապնդումների պատվերները, գուցե իրոք պայքար սկսվի. փաստաբան Բաքուն «ադրբեջանական Երևան» միջոցառում է անցկացնելու COP29-ի շրջանակներում Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից Պուտինի երեկվա ուղերձը պատմական է. նոր վիճակ է ստեղծվում. Շարմազանով (video) Ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ Արփինե Սարգսյանի հայրը թալանել է մեր բանակը․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Պուտինն արձակեց Օրեշնիկ հրթիռները՝ մինչև միջուկային զենքը․ Հրանտ Բագրատյան (video) «Արտաշատի» ԲԿ-ի շուրջ սկանդալային զարգացումներ են Իսրայելական առաջնորդների համար ՄՔԴ-ի կողմից ձերբակալության օրդեր տրամադրելը սարսափելի է. Բայդեն 6-10 աստիճանով ցրտելու է Արմենուհի Հարությունյանն ազատվել է պաշտոնից Ով կփոխարինի խորհրդարանում Նարեկ Զեյնալյանին Քաղաքապետարանի PR բլեֆը. ինչ ազդեցություն ունի թանկ և «լավ» շարժակազմը տրանսպորտի ինքնարժեքի վրա Ավտոբուսից փող քամող Ավինյան ու Նիկոլ․․․ «Մայր Հայաստանի» ակցիան Դավթաշենում (video) Պաշտոնյաների գաղտնի հանդիպումն ու Նիկոլի «դատաստանը» (video) Աթոռ, աթոռ, աթոռ ՝ էտ ա ձերը. Հայկ Մամիջանյան Փաշինյանը ֆիասկոյի է ենթարկվել, անցել է քաղաքական ջարդի մի նպատակով․ Շարմազանով (video) «Կարո Փայլյանը ազգային քաղաքական դիակ է, քրդի թերմացք ու հայի ներքին թշնամի»․ պահեստազորի գնդապետ (video) Ինչու՞ են ՔՊ-ում սարսափած թմրանյութի օգտագործումը բացառելու նախագծերի փաթեթից․․․ (video) #ՀԻՄԱ․ Տնետուն ստորագրահավաք` ընդդեմ տրանսպորտի թանկացման և ի աջակցություն Մայր Հայաստանի նախագծի (video) «Զիբիլ եք, տրյապկա եք, դուք վաղն Ալիևից մեդալ ստացողներ եք»․ Զոհրաբյանը «ոչնչացրեց մտավոՌականներին» (video) #ՈՒՂԻՂ․ «Հանցագործ ընտանիքը ղեկավարում է Նիկոլի ու Աննայի ՆԳՆ»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը(Արցախ) Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am