Ռուսաստանը չպետք է որևէ մեկին տեղյակ պահեր. Պեսկովի մակնաբանությունը
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը ԱՄՆ-ին և այլ երկրների նախապես ծանուցում չի ուղարկել «Օրեշնիկ» նորագույն հրթիռային համակարգի օգտագործման մասին, քանի որ «նման պարտավորություններ չկան»։
«Ռուսաստանը չպետք է որևէ մեկին տեղյակ պահեր, քանի որ խոսքը միջին հեռահարության հրթիռի մասին է։ Ռուսաստանը նման պարտավորություններ չունի»,- Պեսկովի խոսքերն է մեջբերել «РИА Новости»-ն։
Նոյեմբերի 21-ին հայտնի էր դարձել Ուկրաինայի Դնեպր քաղաքում Հարավային մեքենաշինական գործարանի վրա հարձակման մասին։ Ավելի ուշ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ հարվածն իրականացրել է «Օրեշնիկ» նորագույն համալիրը։
Խոսքը ոչ միջուկային բալիստիկ հրթիռի մասին է։ Պուտինի խոսքով՝ «Օրեշնիկ» հրթիռները թիրախները խոցում են 10 մախ՝ վայրկյանում 2,5-3 կիլոմետր արագությամբ։ Յուժմաշին հարվածը, ՌԴ ղեկավարի խոսքով, հրթիռային համակարգի փորձարկում է մարտական պայմաններում՝ ի պատասխան ՆԱՏՕ-ի երկրների գործողությունների։