Գտնել տարբերությունները

Նոյեմբերի 5-ի ընտրություններն ուշագրավ ելք ունեցան Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: ՀՀԿ-ն, ինչպես կասեր մեծ դասականը,  ինչքան ուզեց, այնքան խփեց: Առուշ Առուշանյանը հաղթել է համարյա 100%-ով: 13 164 քաղաքացի է մասնակցել ընտրություններին, որից 12 945-ը քվեարկել է Առուշ Առուշանյանի օգտին: Սամվել Հարությունյանի օգտին քվեարկել է 56 ընտրող, 163 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:  Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվել էին ՀՀԿ-ական Առուշ Առուշանյանը, ով Գորիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է և անկուսակցական, նախկին քաղաքապետ  Սամվել Հարությունյանը: Ակնհայտ է, որ այստեղ ոչ թե ընտրություն է տեղի ունեցել, այլ պարզ թվանկարչություն, կամ էլ ՀՀԿ-ական մարզպետն ու իր հովանավորյալ թեկնածուն  հեղափոխություն են արել Գորիսում, որի արդյունքում ընտրողների մոտ առանձնակի ոգեւորություն է առաջացել ընտրությունների նկատմամբ ու շտապել են ընտրատեղամասեր: Սակայն հաշվի առնելով, որ այս մարզում շատերն իրենց մարզպետին չեն էլ ճանաչում, քանզի Վահե Հակոբյանն ուղղաթիռով Երեւանից ամիսը մի քանի անգամ գործի է գնում ու վերադառնում եւ մարզը ղեկավարում է կագեբեշչնիկի իր սովորությունների համաձայն, կադրային ջարդի միջոցով տեղերում հաստատել է իր հավատարիմ մարդկանց, որոնք էլ օպերատիվ տվյալներ են փոխանցում իրեն, ապա կարող ենք պնդել, որ գործ ունենք թվանկարչության հետ: Եւ ուրեմն, ինչ կցուցանե այս կտավը, որը նկարվեց Վահե Հակոբյանի ու Առուշ Առուշանյանի ձեռամբ, մեկ բառով՝ բռնություն, բռնություն դեմոկրատիայի, ազատության նկատմամբ: Միթե կարելի է ավելին լինել, քան տխրահռչակ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Դիցուք, 2014 թվականին Լիսկայի հովանավորյալ նախկին քաղաքապետ Վաչագան Ադունցը մոտ 3-4 անգամ ավելի քիչ ձայն ստացավ, քան այսօր նորահայտ 26-ամյա երիտասարդ, քաղաքում գողական հայտնի դաջվածքներով Առուշանյանը: Վաչագան Ադունցի օգտին քվեարկել էր  4 732 ընտրող, իսկ նրա մրցակցի՝ ինքնաառաջադրված անկուսակցական, «Շանի» ՍՊԸ տնօրեն Հրայր Յոլյանի օգտին՝ 2 956-ը: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում հրապարակված տվյալների՝ Գորիսի 16 171 ընտրողներից  քվեարկությանը մասնակցել են 8 204-ը:510 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Անգամ Լիսկան է ժամանակին հասկացել, որ քաղաքապետ պետք է ունենալ ժողովրդավարական չափանիշներին բնորոշ եւ նախ բերման չի ենթարկել գորիսեցիներին, ապա նաեւ թույլ է տվել մրցակցային ընտրություններ: Նույնիսկ երկրորդ անգամ Վաչագան Ադունցը չի հավաքել այնքան ձայն, որքան նոր մարզպետի թեկնածուն: 2016-ի սեպտեմբերին մրցակցից զրկված լինելու պայմաններում նա 8 հազարից մի քիչ ավելի ձայն էր ստացել: Իհարկե, նրանց կողմնակիցները կհայտարարեն, թե Սամվել Հարությունյանը չուներ համակիրներ,  ընտրությունից օրեր առաջ Վահե Հակոբյանն էլ հեգնեց, թե նախկին քաղաքապետին գուցե ընտրող էլ չլինի, նա հիշեց հայտնի անեկդոտը, որ իրենից ու կնոջից բացի գուցե սիրուհին էլ ընտրի, սակայն մի բան անհերքելի է, որ  նման թույլ մրցակից ունենալու պարագայում նույնքան փոքր պետք է լիներ գորիսեցիների՝ ընտրությունների նկատմամբ հետաքրքրությունը: Եւ ուրեմն ինչ, ստացվում է, որ  նոր մարզպետի բռնարար նկրտումներն էլ ավելի մեծ են, քան Լիսկայինը եւ կամ էլ Գորիսում անձի պաշտամունքի ժամանակներն են ու մենք հետ ենք մնացել այդ ամենից:  Սա այն դեպքն է, երբ չենք էլ կարող ասել, թե նախորդի ու ներկայի միջեւ տարբերություն չկա, տարբերությունն այն է, որ նախկինում մարզում պահվում էր կեղծ դեմոկրատիան, հիմա փաստացի բռնապետական կարգեր են հաստատվում: Անի Սահակյան

դիտվել է 161 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am