ՀՀԿ-ական պարտված թեկնածուի համակիրները գիշերել են դրսում

Նոյեմբերի 5-ի ընտրությունները աննախադեպ հանգուցալուծում ստացան Վայոց Ձորի Եղեգիս համայնքում։ Պարտվեց ՀՀԿ-ի կողմից առաջադրված Շատինի գյուղապետ Տիգրան Խուդոյանը եւ հաղթեց ինքնաառաջադրված ՀՀԿ-ական Քարագլուխ գյուղի գյուղապետ Արթուր Ստեփանյանը։ Երեկ գյուղացիները փակել էին ճանապարհը, ասում էին, որ համաձայն չեն այս արդյունքին և պահանջում են, որ խոշորացված համայնքը ղեկավարի Շատին համայնքի նախկին գյուղապետ Տիգրան Խուդոյանը։ «Ընտրությունների արդյունքում մեր ամենալավ գյուղապետը պարտվել է կաշառքի շնորհիվ, հիմա մենք հետ ենք պահանջում մեր գյուղապետին», երեկ ասում էին բողոքի ցույցի դուրս եկած բնակիչները։ Այսօր կապվեցինք պարտված ՀՀԿական Տիգրան Հակոբյանի հետ, նա մեզ տեղեկացրեց, որ Երեւանում է եւ տեղյակ չէ՝ բնակիչներն այսօր նորից բողոքի ցույց կանեն, թե կհամակերպվեն ընտրությունների արդյունքներին․«Երեկ էլ, երբ ճանապարհ էին փակել, ես Երեւանում եւ եւ որեւէ կապ չունեմ նրանց բողոքի հետ, այդ ամենը ինքնաբուխ է եղել», ասաց Խուդոյանը։ Հիշեցնենք, որ ընտրություններից մի քանի օր առաջ մենք զրուցել էինք այս համայնքում առաջադրված թե երկու մրցակից թեկնածուների հետ ու պարզել, որ նրանց պայքարը ավելի խորը հիմքեր ունի։ Խուդոյանը պատմել էր, որ Շատինի նախկին հիվանդանոցի պարապուրդի մատնված շինության վրա աչք է ունեցել Արթուր Ստեփանյանի կնոջ քույր՝ բժշկուհի Զոյան, որը շատինցի է, սակայն Խուդոյանը դեռեւս խորհրդարանական ընտրությունների ժամանակ գրությամբ դիմել է կառավարությանը՝ խնդրելով այդ տարածքը տրամադրել իրեն բացառապես կրթական հաստատության ծառայեցնելու նպատակով։ Հիմա այդ շինության տարածքում շինարարական աշխատանքներ են ընթանում, Խուդոյանը մանկապարտեզ է կառուցում։ Տիգրան Խուդոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը երեկ խնդրել ու հորդորել է իր համակիրներին, որպեսզի անօրինական գործողությունների չդիմեն, այլեւս չփակեն ճանապարհը։ Նա տեղեկացրեց նաեւ, որ թեպետ երեկ բացել են ճանապարհը, սական ամբողջ գիշեր նրանք անցկացրել են դրսում՝ Խուդոյանի շտաբի առաջ։ Մեր զրուցակիցն ասաց, որ իր ակնկալիքներն արդարացել են․«Ինչքան ակնկալիք ունեցել եմ, այնքան էլ քվե եմ հավաքել»։ Իր պարտության եւ մրցակցի հաղթանակի մասին մեր հարցին Խուդոյանը հարցով պատասխանեց․«Կհիշեցնեք՝ ով էր իմ մրցակիցը․․․Սերգեյ Բագրատյա՞նը․․․Հա, հա, ճիշտ եք Ստեփանյան Արթուրն էր », բազմանշանակ ասաց թեկնածուն, ապա պարզաբանեց, որ իրականում իր պայքարը եղել է ոչ թե ՀՀԿ-ական Արթուր Ստեփանյանի հետ, այլ ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին մարզպետ Սերգո Բագրատյանի, որը հովանավորել է Արթուր Ստեփանյանին։ Թեկնածուն ասաց նաեւ, որ Ստեփանյանը նախկինում ԲՀԿ-ական է եղել, հիմա ՀՀԿ-ական է, բայց չի բացառվում նորից ԲՀԿ-ական դառնա։ Նա չհամաձայնեց մեր դիտարկմանը, թե Հայաստանում սովորույթի ուժով բոլոր համայնքապետերը համալրում են ՀՀԿ-ի շարքերը․«Ինքը ավելի շուտ ԲՀԿ-ական կդառնա», ասաց նա։ Տիգրան Խուդոյանն ասաց, որ իրեն ժողովուրդն է պաշտպանել, նա ընդունում է ընտրությունների արդյունքները եւ մեր հարցին ի պատասխան ասում, որ ինքը տեղյակ չէ, թե կեղծել են արդյունքները․«Ես չեմ բողոքարկելու։ Ընտրությունը կեղծված չի, իրականությունն է կեղծված։ Տեսեք դուք ասում եք՝ ձեր թեկնածուն Արթուր Ստեփանյանն է, իրականում այլ մարդիկ են»։ Նա տեղյակ չէ , թե ինչ են պատրաստվում անել իր համագյուղացիները՝ կշարունակեն բողոքի ակցիաները, թե ոչ, սակայն ինքը հորդորել է ճանապարհ չփակել։ Անի Սահակյան

դիտվել է 2009 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am