«Գնել ջան, բա դու գիտեի՞ր մենակ ասֆալտի փող ուզելով է, էն որ քուչա-քուչա անցնում էիք՝ բորդյուր առ բորդյուր, տեսա՞ր…». Հովասափյան

Արմեն Հովասափյան ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պաշտոնանկությունների թեման շարունակում է մնալ լրատվական հոսքերի հիմնական քննարկվող թեմաներից մեկը, ինչի հետ կապված շատ են ամենատարբեր մեկնաբանությունները։ Տեղի ունեցածի ընդհանուր ֆոնին մի տեսակ ստվերում մնաց Սանոսյան Գնելի ազատման հարցը, ով, շատերի կարծիքով, «լավ էլ հանգիստ, գլուխը կախ աշխատում էր», սակայն այստեղ ահագին հետաքրքիր ծխածակույթ կա։

Նախորդ շաբաթ՝ հայտնի կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ հարցերի (իրավապահ համակարգի բարդակ, տիրող ամենաթողություն և այն), խոսեց նաև մի հետաքրքիր դրվագի մասին։

Փաշինյանը նշեց․ «Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում Արմավիրով գնացինք, և մինչև մեր առաջին կետը հասնելը ճանապարհը կարելի է ասել՝ գրեթե իդեալական վիճակում էր: Եվ երբ որ առաջին կետում կանգառ արեցինք, ես մեր գրծընկերներին հարցրեցի, թե հիմա Արմավիրից մինչև Գյումրի էսպե՞ս է ճանապարհը և ստացա շատ պինդ դրական պատասխան:

Մեքենայից մի քանի վայրկյան նկարեցի և տեղադրեցի սոցցանցում, որ մենք Արմավիրից Գյումրի ճանապարհը բերել ենք իդեալական վիճակի: Ինչ-որ ժամանակ հետո տեսա մեկնաբանություններ, թե՝ «հերթական լկտի սուտը», «դե արի Բայանդուր», «դու եղե՞լ ես Բայանդուրում»: Եվ պարզվեց, որ էդ մարդիկ ճիշտ դուրս եկան։ Կարային ասեն, որ չէ, էդ հատվածն արված չի՝ մի շաբաթից ա արվել, 10 օրից ա արվելու կամ չի արվելու ընդհանրապես։ Պետք չի ավանսով բաներ ասել»:

Բանից պարզվում է, էս ամբողջ «բազարի» պատասխանատուն նույն Սանոսյանն է, ով սուսիկ-փուսիկ, զեկուցում է, թե ամեն ինչ «օկ» է, բայց դե տեղում լրիվ այլ է վիճակը. ասֆալտը չկա, ավելին՝ հլա նոր պիտի սկսի։

Այլ կերպ ասած՝ Սանոսյանի պաշտոնանկությունն ուղղակի կապված է եղել Բայանդուր գյուղի ճանապարհի չարաբաստիկ ասֆալտապատման հետ։ Գնել ջան, բա դու գիտեի՞ր մենակ ասֆալտի փող ուզելով է, էն որ ամեն նիստի դնում քուչա-քուչա անցնում էիք՝ բորդյուր առ բորդյուր, տեսա՞ր․․․

Ի դեպ՝ մամուլում երեկ հրապարակում եղավ, որ Սանոսյանը, նախարար նշանակվելուց հետո ճանապարհային դեպարտամենտի յուղոտ պաշտոններում սկսել են նշանակվել իր մերձավորներին, համագյուղացիներին ու ծանոթներին։ Տարբեր խորհրդականներ են նշանակվել դարձյալ ճանապարհաշինության մասին ոչ մի պատկերացում չունեցող Սանոսյանի գյուղացին, դասարանցին, կուրսեցին։

Նմանօրինակ մի տեսարանի էլ էսօր ականատես եղանք, երբ խոսք գնաց Արմավիրի մարզի Այգեվան համայնքի մոդուլային մանկապարտեզի շահագործման թեմային․ պարզվեց, որ մանկապարտեզը պետք է հոկտեմբերին շահագործված լիներ, սակայն իրականում դեռ գազաֆիկացումն էլ ավարտված չի։ Նիկոլը գժվեց ու «շան լափը» լցրեց նորանշանակ ՏԿԵ նախարարցվի գլխին․ «Ես զգուշացնում եմ. դրանից հետո մի հատ ժամկետ եղավ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական պատասխան։ Որևէ մեկը թող չասի մի հատ ժամկետ, տվյալ որը ստուգված չի։ Ամենափոքր բանը։ Ինչքա՞ն կարելի է սենց»։

Հերթական անգամ տեսնում ենք բարձիթողի կառավարման դասական դրսևորման հետ, երբ բոլորը խաբում են բոլորին, ու առաջին հերթին հասարակությանը։ Սրանք տեսարաններ են, որոնք արվում են մարդկանց զբաղեցնելու համար։ Նիկո՛լ, էսքան բանը ասեցիր, մի բան էլ ես ասեմ․ դու հավատո՞ւմ էս, որ մինչև 2026 թվականը, այսինքն մինչև քո կառավարության ծրագրի ավարտը, դու 300 դպրոց ու 500 մանկապարտեզը սարքելո՞ւ էս։ Հիմի ասում եմ՝ քուա՛նշ․․․

Մի դիտարմում էլ սրանց կադրային քաղաքականության մասով: Ժամանակին նույն Նիկոլը շատ էր քննադատում Սերժ Սարգսյանին իր կադրային քաղաքականության մասով:

Իրականում որոշ կադրերի հետ կապված խնդիրներ կային, դրա մասին չենք կարող չարձանագրել, ժամանակը ցույց տվեց, թե նրան ինչպես «թռան» ու մաքրվեցին առաջին, իսկ հնարավորության դեպքում, սակայն իրական պոֆեիոնալներն ու ոլորտի «ասերը» նույնպես շատ էին, ովքեր կարողանում էին փայլուն կատարել իրենց առաջ դրված խնդիրը բարձր մակարդակով:

Չմոռանանք, որ ներկայումս էլ պետական համակարգում աշխատող շատ պրոֆեսիոնալներ (հիմնականում միջին օղակում) «նախկին»համակարգում աշխատողներ են, իրենց գործի նվիրյալներ:

Համաձայնեք, Նիկոլի կադրերը մի հարցում են «աշխարհի չեմպիոն», սրանք անգերազանցելի դավաճան են ու անհայրենիք, էդ հարցում աշխարհում չունեն հավասարը»:

դիտվել է 314 անգամ
Լրահոս
Տեսախցիկն արձանագրել է BMW-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. պարզվել է մահացածի ինքնությունը, ով վաղը նշելու էր իր ծննդյան օրը «Էս վայ-իշխողները այլևս անսեռ, անդեմ, աննյութ մասսա են, որոնց ինչ ասում են, էդ էլ անում են, ոնց ծռմռում են, լիզունի պես ծորում են»․ Մարգարիտա Եսայան Обозреватель Bloomberg Марк Чемпион «Ядерная угроза Путина — это волшебный, но опасный трюк». Часть 1 Ժամկետային զինծառայող Շանթ Խաչատրյանը նվաճեց բրոնզե մեդալ Զինծառայող Հրայր Ալիխանյանը հաղթեց Սաուդյան Արաբիայի Թագավորության մասնակցին 24 ժամ ջուր չի լինի «Գնել ջան, բա դու գիտեի՞ր մենակ ասֆալտի փող ուզելով է, էն որ քուչա-քուչա անցնում էիք՝ բորդյուր առ բորդյուր, տեսա՞ր…». Հովասափյան Հովիկ Աղազարյանին մոտ 4 ժամ հարցաքննել են. «Հրապարակ» Դեղատների սեփանակատերերը դիմել են վարչապետին Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ Պետական պարտքն աճել է 5.5%-ով․ «Լույս» հիմնադրամ ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը Հարավային Կովկասում խաղաղությունն այսօր ավելի մոտ է, քան երբևէ. Թուրքիայի ԱԳ նախարար Ոչ սթափ վարորդի մոտ դանակներ են հայտնաբերվել, հայհոյանքներ են հնչել Վահան Հարությունյանն ընտրվել է Հայաստանի Շինարարների միության նախագահ 3 եղբայր էին, 3-ն էլ մահացան. ավտովթարից մահացել է 44-օրյա պատերազմում զոհվածի եղբայրը Պղծվում և ոչնչացվում է մեր հազարամյա մշակույթը․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ելույթով է հանդես եկել Բացահայտվել է ծանր հանցագործություն, կասկածյալը Էրեբունու նախկին թաղապետի տեղակալ «Պույի Արմենի» որդին է Արտակարգ վիճակ՝ Սիլիկյան թաղամասում Քյարամյա՞նն է հրաժարվել նոր պաշտոնի առաջարկից Ո՞ւմ է Փաշինյանն ուղարկել նարկոթեստ հանձնելու, ո՞վ է լինելու հաջորդը, և ո՞ւմ ձեռքով են «փուռը գնացել» ՔՊ-ականները․ MediaHub Նիկոլ Փաշինյանը որոշում ունի․ 168․am Այս խայտառակ վիճակի պատասխանատուն ՀՖՖ այսօրվա ղեկավարությունն է․ ՖԱՖ ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը(Արցախ) Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am