Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո

42-ամյա տղամարդը, որը շուրջ 2,5 տարի կալանքի տակ է՝ պետական դավաճանության մեղադրանքով, ինքնախոստովանական ցուցմունքը տվել է՝ ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմեց տղամարդու կինը, ում անունը չենք հրապարակում՝ քրեական գործի զգայունությունից և երեխայի լավագույն շահից ելնելով։

Նշենք, որ 2022թ․ հունիսին Արցախի ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց՝ պետական դատավաճանության ենթադրյալ 5 դեպքի բացահայտման մասին, որոնցից մեկով այժմ մեղադրյալի կարգավիճակում է 1982թ․ ծնված տղամարդը։ Կնոջ փոխանցմամբ՝ տղամարդուն մեղադրում են Վրաստանում բնակվող կնոջ հետ խոսելու մեջ, որը գործակալ էր։

Նրա կինը մեզ հետ զրույցում պատմեց, որ իր ամուսնու ընտանիքը Արցախի Քաշաթաղի շրջան տեղափոխվել է, երբ ամուսինը դեռ երեխա էր՝ 7-8 տարեկան, ընտանիքը բազմազավակ էր, 7 երեխա, հայրը ՌԴ-ում էր, հոգսը մնացել էր իր վրա, ինքն էր պահում իրենից փոքր քույրերին, եղբայրներին։ Դպրոցը չի ավարտել, ունի երկրորդ դասարանի կրթություն, բանակ չի գնացել, քանի որ մտավոր խնդիրներ ունի, ամուսնությունից հետո շարունակել է բանվորությամբ զբաղվել։ 2016թ․ Ապրիլյան պատերազմի ժամանակ թիկունքում է աշխատանքներ իրականացրել, 2020թ․ պատերազմից հետո կինը երեխայի հետ տեղափոխվել է ՀՀ, տղամարդը՝ մնացել Արցախում՝ մինչև պատերազմի ավարտը, ըստ կնոջ, պնդելով, որ եթե թուրքը գնա իր, իր քրոջ տուն, չեն հարցնելու՝ ծառայել է նա, թե՝ ոչ։ Պատերազմից հետո ամուսինը որոշել է ՊԲ ծառայող դառնալ, ինչին կինը դեմ էր, քանի որ պարտադիր ժամկետային զինծառայություն չէր անցել, զենք բռնած չկար կյանքում, սակայն ամուսինը պնդել է՝ պետք է ծառայի և ընդունվել ծառայության՝ ՊԲ-ում, ինչը ևս կնոջ համար տարօրինակ էր, որ նրան ընդունել են ծառայության։

Ծառայության ընթացքում ամուսինը 15 օր դիրքերում էր, 15 օր՝ տանը, 2022թ․ հունիսին ամուսինը Երևանից երեխայի հետ գնացել է Ստեփանակերտ՝ երեխային հորաքրոջ տանը թողնելու և դիրքեր շբարձրանալու համար։

«Դա եղել է մեր վերջին հանդիպումը։ Շուշին անցնելուց հետո՝ մինչև Ստեփանակերտ հասնելը, դիմակավորված մարդիկ մտել են տրանսպորտի մեջ, աղջիկ երեխայի ներկայությամբ ամուսնուս ձեռքերը ոլորել են, քաշքշել ու առանց որևէ բացատրություն տալու՝ տարել։ 7 տարեկան աղջիկ երեխային թողել են միայնակ, անծանոթ մեքենայում, անծանոթ քաղաքում։ Քիչ անց՝ դիմակավորված մարդիկ հետ են եկել, երեխային նստացրել այլ մեքենա, տարել հորաքրոջ դռան մոտ ու իջեցրել»,- պատմեց կինը՝ նշելով, որ երեխան մինչև հիմա որևէ մեկի հետ չի խոսում այդ մասին, անգամ թույլ չի տալիս իրեն՝ մորը, դուրս գալ տանից, վախենում է, որ իրեն էլ կտանեն։

Ամուսնուն տարել են Արցախի ԱԱԾ, թույլ չեն տվել անգամ օգտվել զանգի հնարավորությունից, որևէ կերպ հնարավոր չէր լինում պարզել նրա գտնվելու վայրը, ավելի ուշ հանրային պաշտպանն ընդամենը 10-15 րոպեով մտել է ԱԱԾ, ապա՝ դուրս եկել, ասել՝ շատ բարդ գործ չէ, եթե 1 մլն տան, ապա գլուխ կբերի, գումարը կինը չի տվել՝ նշելով, որ հանրային պաշտպանին գումար չի տա, եթե իր ամուսինը արդար է։

«Պատկերացնում եք՝ մեր վիճակը, որ գիտես՝ ամուսինդ հայրենասեր մարդ է, բայց քո և քո երեխայի ճակատին գրվում է՝ դավաճանի ընտանիք։ Երեխայի հոգեկան վիճակի մասին էլ չասեմ, երեխան տառապում է, նա չի խոսում ոչ մեկի հետ, ասում է՝ ես ոնց գնամ մարդկանց պատմեմ, որ պապային այդպես բռնեցին և տարան»,- պատմեց կինը՝ նշելով, որ փաստաբան է վարձել, 4-5 օր որևէ կապ հաստատել չի հաջողվել, Արցախի ՄԻՊ-ն ասել է՝ ՀՀ են տեղափոխում ամուսնուն, ՀՀ ՄԻՊ-ն ասել է՝ Արցախում է ամուսինը, իրենք ինչ գործ ունեն, փաստաբանին էլ թույլ չէին տալիս մուտք գործել ամուսնու մոտ, 5-6 օր անց միայն, երբ հրապարակել են տեսանյութը՝ խոստովանությամբ, թույլ են տվել արդեն դրանից հետո մուտք գործել փաստաբանին։
Կինը նշում է, որ անօրինականություն են կազմակերպել դատախազը, քննիչը, որևէ ապացույց չեն գտել՝ նաև խուզարկությամբ, ուղղորդված քննություն է իրականացվել, իսկ ինքնախոստովանական ցուցմունքը տրվել էր՝ ԱԱԾ-ում ծեծելուց հետո։ Կինը պատմում է, որ ամուսինն ավելի ուշ, երբ դատարանը թույլ է տվել տեսակցությունները ՔԿՀ-ում, իրեն ասել է՝ «դու էլ նման ցուցմունք կտայիր»

Գործն ավելի քան 2 տարի է, ինչ դատարանում է, կինը մտահոգված է՝ դատարանը ձգձգում է գործի քննությունը, մերժում պաշտպանության կողմի բոլոր միջնորդությունները։ Վկաները հիմնականում մարդիկ են, որոնց հետ իր ամուսինը խնդիր է ունեցել ծառայության ընթացքում, ավելին, այդ վկաների մի մասը ամիսներ շարունակ չեն հարցաքննվել դատարանում, նիստերը պարբերաբար հետաձգվել են՝ վկաների՝ շրջափակման մեջ գտնվող Արցախում լինելու պատճառաբանությամբ, մինչդեռ, պարզվել է, որ այդ վկաներն այդ ամբողջ ընթացքում Երևանում են եղել։

«Միանշանակ՝ ուղղորդված դատավարություն է, այստեղ արդարություն չկա։ Բոլոր միջնորդությունները մերժվում են»,-նշեց կինը։

Ամփոփելով զրույցը՝ կինը նշեց, որ լիահույս է, որ բոլոր անձինք, որոնք իր երեխայի առաջ նման գործողություններ են արելու, գործ են սարքել, պատասխանատվություն կկրեն։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 446 անգամ
Լրահոս
Տեսախցիկն արձանագրել է BMW-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. պարզվել է մահացածի ինքնությունը, ով վաղը նշելու էր իր ծննդյան օրը «Էս վայ-իշխողները այլևս անսեռ, անդեմ, աննյութ մասսա են, որոնց ինչ ասում են, էդ էլ անում են, ոնց ծռմռում են, լիզունի պես ծորում են»․ Մարգարիտա Եսայան Обозреватель Bloomberg Марк Чемпион «Ядерная угроза Путина — это волшебный, но опасный трюк». Часть 1 Ժամկետային զինծառայող Շանթ Խաչատրյանը նվաճեց բրոնզե մեդալ Զինծառայող Հրայր Ալիխանյանը հաղթեց Սաուդյան Արաբիայի Թագավորության մասնակցին 24 ժամ ջուր չի լինի «Գնել ջան, բա դու գիտեի՞ր մենակ ասֆալտի փող ուզելով է, էն որ քուչա-քուչա անցնում էիք՝ բորդյուր առ բորդյուր, տեսա՞ր…». Հովասափյան Հովիկ Աղազարյանին մոտ 4 ժամ հարցաքննել են. «Հրապարակ» Դեղատների սեփանակատերերը դիմել են վարչապետին Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ Պետական պարտքն աճել է 5.5%-ով․ «Լույս» հիմնադրամ ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը Հարավային Կովկասում խաղաղությունն այսօր ավելի մոտ է, քան երբևէ. Թուրքիայի ԱԳ նախարար Ոչ սթափ վարորդի մոտ դանակներ են հայտնաբերվել, հայհոյանքներ են հնչել Վահան Հարությունյանն ընտրվել է Հայաստանի Շինարարների միության նախագահ 3 եղբայր էին, 3-ն էլ մահացան. ավտովթարից մահացել է 44-օրյա պատերազմում զոհվածի եղբայրը Պղծվում և ոչնչացվում է մեր հազարամյա մշակույթը․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ելույթով է հանդես եկել Բացահայտվել է ծանր հանցագործություն, կասկածյալը Էրեբունու նախկին թաղապետի տեղակալ «Պույի Արմենի» որդին է Արտակարգ վիճակ՝ Սիլիկյան թաղամասում Քյարամյա՞նն է հրաժարվել նոր պաշտոնի առաջարկից Ո՞ւմ է Փաշինյանն ուղարկել նարկոթեստ հանձնելու, ո՞վ է լինելու հաջորդը, և ո՞ւմ ձեռքով են «փուռը գնացել» ՔՊ-ականները․ MediaHub Նիկոլ Փաշինյանը որոշում ունի․ 168․am Այս խայտառակ վիճակի պատասխանատուն ՀՖՖ այսօրվա ղեկավարությունն է․ ՖԱՖ ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը(Արցախ) Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am