Վահան Հարությունյանն ընտրվել է Հայաստանի Շինարարների միության նախագահ

Երևանում նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել Հայաստանի Շինարարների միության 5-րդ համագումարը, որը մեկնարկել է ՀՀ պետական օրհներգով։ Այնուհետև, Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը փոխանցել է Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությունը։

Միջոցառման ընթացքում ներկայացվել են միության գործունեության և իրականացրած աշխատանքների վերաբերյալ հաշվետու զեկույցներ։ Ելույթներ են ունեցել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների Միության, Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահները, գործընկեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլոք։

Այնուհետև Շինարարների միության 5-րդ համագումարը հաստատել է նոր կանոնադրության նախագիծը, տեղի ե ունեցել նաև խորհրդի նոր կազմի ընտրություն։

Ձևավորված խորհուրդը Հայաստանի շինարարների միության նոր նախագահ է ընտրել «Միկմետալ» ՓԲ ընկերության տնօրեն Վահան Հարությունյանին։ Վահան Հարությունյանը 2009 թվականից մինչ օրս ՀՀ Շինարարների միության խորհրդի անդամ է, իսկ 2014 թ.-ից՝ նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ:

Նորընտիր նախագահը ելույթում նշել է.

«Շնորհակալություն վստահության համար։ Ինձ համար պատիվ և պատասխանատվություն է ստանձնել Հայաստանի Շինարարների միության նախագահությունը։ Շինարարների միությունը հասարակական կառույց է և կապող օղակ շինարարների և պետական ատյանների միջև, որի գործունեությունն ուղղված է հայրենի երկրի կառուցմանը ու շենացմանը։ Պարոն Գալստյանը մեծածավալ աշխատանք է կատարել և բարձր նշաձող է թողել ինձ համար»։

Նրա խոսքով՝ ներկայում Հայաստանում շինարարությունը բում է ապրում, սակայն ոլորտի առջև կան ծառացած մի շարք խնդիրներ և մարտահրավերներ։ Հայաստանի Շինարարների միության նորանշանակ նախագահը վստահեցրել է, որ առաջիկա նիստի ընթացքում կգույքագրեն ոլորտային խնդիրները և կկազմեն գործողությունների ծրագիր՝ շինարարության ոլորտի բարեփոխման նպատակով։

Իր ելույթի խոսքում Վահան Հարությունյանը հայտարարել է, որ նորընտիր խորհուրդը, առաջնորդվելով Հայաստանի Շինարարների միության կանոնադրությամբ, որոշում է կայացրել նախկին նախագահ Գագիկ Գալստյանին շնորհել Հայաստանի Շինարարների միության պատվավոր նախագահի կոչում և պարգևատրել Շինարարների միության ոսկե մեդալով։

Վահան Հարությունյանը հավելել է՝ Գագիկ Գալստյանը մեծ ներդրում ունի Հայաստանում շինարարության ոլորտի մասնագետներին համախմբելու, գործընկերային կապերի ամրապնդման, պետական կառույցների հետ մշտական կապի պահպանման և համագործակցության և առհասարակ շինարարության ոլորտի զարգացման կարևոր գործում։

Հայաստանի շինարարների միության նախկին նախագահ Գագիկ Գալստյանը նշել է.

«Արդեն երեք անգամ Միության խորհուրդ է ձևավորվել, արմատական պահելով գործող ընկերությունների ներկայությունը՝ միշտ ընդգրկել ենք նորերին։ Արդեն պահն էր հասունացել երիտասարդացնել խորհրդի կազմն ու ղեկավարումը փոխանցել ավելի երիտասարդ, ավելի ներուժով, ունակ ու գործունյա ղեկավարի»։

Ոլորտում նշանակալի ավանդի համար Վահան Հարությունյանը պարգևատրվել է բազմաթիվ շնորհակալագրերով և պարգևներով, այդ թվում` ՀՀ քաղաքաշինության նախարարության շնորհակալագրով (2009 թ), ՀՀ վարչապետի շնորհակալագրով (2010 թ.), Երևանի Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի կողմից «Փառք շինարարին» ոսկե մեդալով (2011), ՀՀ քաղաքաշինության նախարարության ոսկե մեդալով (2015 թ) և այլն։

դիտվել է 150 անգամ
Լրահոս
Տեսախցիկն արձանագրել է BMW-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. պարզվել է մահացածի ինքնությունը, ով վաղը նշելու էր իր ծննդյան օրը «Էս վայ-իշխողները այլևս անսեռ, անդեմ, աննյութ մասսա են, որոնց ինչ ասում են, էդ էլ անում են, ոնց ծռմռում են, լիզունի պես ծորում են»․ Մարգարիտա Եսայան Обозреватель Bloomberg Марк Чемпион «Ядерная угроза Путина — это волшебный, но опасный трюк». Часть 1 Ժամկետային զինծառայող Շանթ Խաչատրյանը նվաճեց բրոնզե մեդալ Զինծառայող Հրայր Ալիխանյանը հաղթեց Սաուդյան Արաբիայի Թագավորության մասնակցին 24 ժամ ջուր չի լինի «Գնել ջան, բա դու գիտեի՞ր մենակ ասֆալտի փող ուզելով է, էն որ քուչա-քուչա անցնում էիք՝ բորդյուր առ բորդյուր, տեսա՞ր…». Հովասափյան Հովիկ Աղազարյանին մոտ 4 ժամ հարցաքննել են. «Հրապարակ» Դեղատների սեփանակատերերը դիմել են վարչապետին Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ Պետական պարտքն աճել է 5.5%-ով․ «Լույս» հիմնադրամ ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը Հարավային Կովկասում խաղաղությունն այսօր ավելի մոտ է, քան երբևէ. Թուրքիայի ԱԳ նախարար Ոչ սթափ վարորդի մոտ դանակներ են հայտնաբերվել, հայհոյանքներ են հնչել Վահան Հարությունյանն ընտրվել է Հայաստանի Շինարարների միության նախագահ 3 եղբայր էին, 3-ն էլ մահացան. ավտովթարից մահացել է 44-օրյա պատերազմում զոհվածի եղբայրը Պղծվում և ոչնչացվում է մեր հազարամյա մշակույթը․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ելույթով է հանդես եկել Բացահայտվել է ծանր հանցագործություն, կասկածյալը Էրեբունու նախկին թաղապետի տեղակալ «Պույի Արմենի» որդին է Արտակարգ վիճակ՝ Սիլիկյան թաղամասում Քյարամյա՞նն է հրաժարվել նոր պաշտոնի առաջարկից Ո՞ւմ է Փաշինյանն ուղարկել նարկոթեստ հանձնելու, ո՞վ է լինելու հաջորդը, և ո՞ւմ ձեռքով են «փուռը գնացել» ՔՊ-ականները․ MediaHub Նիկոլ Փաշինյանը որոշում ունի․ 168․am Այս խայտառակ վիճակի պատասխանատուն ՀՖՖ այսօրվա ղեկավարությունն է․ ՖԱՖ ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը(Արցախ) Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am