Ո՞ւմ է Փաշինյանն ուղարկել նարկոթեստ հանձնելու, ո՞վ է լինելու հաջորդը, և ո՞ւմ ձեռքով են «փուռը գնացել» ՔՊ-ականները․ MediaHub

MediaHub-ը գրում է․

Մի քանի օր է՝ մամուլում գրվում է այն մասին, որ ՔՊ-ականներին Նիկոլ Փաշինյանի ցուցումով ուղարկում են նարկոդիսպանսեր՝ նարկոթեստ հանձնելու, որ պարզեն՝ արդյոք նրանք թմրանյութ օգտագործո՞ւմ են, թե՞ ոչ։
Նախ գրվեց ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի մասին, որի թեստը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, դրական է եղել, այսինքն՝ հաստատվել է, որ Սարուխանյանը թմրանյութ է օգտագործում։ Այսօր էլ գրվեց, որ Սարուխանյանից զատ այլ ՔՊ-ականների էլ են ուղարկել նարկոթեստ հանձնելու, և նրանց մեջ կան ինչպես պատգամավորներ, այնպես էլ՝ նախարարներ։

Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն՝ ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը, որը հաճախ է խոսում թմրանյութերից կախվածության և պաշտոնյաների կողմից պարտադիր նարկոթեստ հանձնելու մասին, ՔՊ-ական պատգամավորներ Հրաչյա Հակոբյանի ու Սիսակ Գաբրիելյանի հասցեին ոչ հրապարակային ասել է, թե նրանք «դեղ ցրողներ» են, «նարկոբարոններ», ինչից էլ լարվածություն է առաջացել Քոչարյանի ու նշյալ անձանց միջև, և բանը հասել է դիվան բաշուն՝ ՔՊ վարչություն։ Մեկ ամիս է՝ հենց այս թեմայով են Քոչարյանի հետ լարվել հարաբերություններն ու որոշ ՔՊ-ականների նախաձեռնությամբ դրվել է Անդրանիկ Քոչարյանի հեռացման հարցը։

MediaHub-ին այս թեմայով որոշ մանրամասներ են հայտնի դարձել, թե երբվանի՞ց է սկսվել ՔՊ-ականներին նարկոթեստի ուղարկելու այս թեման, ովքե՞ր են Սարուխանյանից հետո ուղարկվել նարկոդիսպանսեր՝ թեստ հանձնելու և էլ ո՞ւմ է Փաշինյանը մտադիր ուղարկելու։

Մեզ ասացին, որ մի քանի օր առաջ միանգամից ութ ՔՊ-ականի են տեսել նարկոդիսպանսերում, որոնք գնացել էին նարկոթեստ հանձնելու։ Հիվանդանոցի մեր աղբյուրը նրանցից մի քանիսին է միայն դեմքով ճանաչել, ասաց՝ մեկը շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն էր, մյուսը՝ իրեն Նավակ ճոճող հռչակած Վիլեն Գաբրիելյանը, երրորդը կարծես Տրդատ Սարգսյանն է եղել, նաև Արթուր Հովհաննիսյանին է ճանաչել, որի վերաբերյալ մամուլում դարձյալ գրվել է, որ 2017 թվականին բերման է ենթարկվել հենց թմրանյութ օգտագործելու կասկածանքով։
Մեզ ասացին նաև, որ թմրանյութի թեստ հանձնած ՔՊ-ականներից մեծ մասի պատասխանը դրական է եղել։ Ընդ որում, ասացին՝ ՔՊ-ականները անակնկալի են եկել, երբ իրենց ասվել է՝ «պետք է գնաք թեստ հանձնելու», և նրանց անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ են տարել հիվանդանոց։

Մեկ այլ աղբյուրից էլ այս տեղեկությանը զուգահեռ՝ մեր ուշադրությունը հրավիրեցին Հակոբ Սիմիդյանի ԱԺ ամբիոնից ունեցած աղմկահարույց ելույթի վրա, երբ նախարար Սիմիդյանը չէր կարողանում զսպել ծիծաղը, տարօրինակ վարքագիծ էր ցուցաբերում, և ասացին՝ ամենայն հավանականությամբ «ինչ-որ նյութերի» ազդեցության տակ էր գտնվում, քանզի ադեկվատ չէր նրա պահվածքը։ Մյուսը Վիլեն Գաբրիելյանի վարքագծի վրա ուշադրություն հրավիրեցին, երբ բոլորովին վերջերս ԱԺ պաշտպանության և ներքին անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ News.am-ը ֆիքսել էր Նավակ ճոճողի դարձյալ տարօրինակ վարքագիծն ու այն հետաքրքիր ձևաչափով որպես հոլովակ մատուցել հանրությանը։ Այդ հոլովակում Ճոճողը տարօրինակ շարժումներ է անում, հետո կեսից քնում է, հետո մի պահ երևում է, որ թմրած տեսք ունի, հետո աչքերն է տրորում, հետո ինչ-որ այլ տարօրինակ շարժումներ անում ու այսպես շարունակ։ Տեսահոլովակն այնքան էր դուր եկել պատգամավոր Գաբրիելյանին, որ նա այդ տեսանյութով կիսվել էր իր ֆեյսբուքյան էջում ու գրել․ «Լավն ա»։

Իսկ մեկնաբանությունների դաշտում էլ, արձագանքելով օգտատերերից մեկի գրառմանը, նշել․ «Ինչ ասես ասում են, ուռած, խմած, դեղ արած, ամեն մեկը իրա արշինով, էլի»։ Նա, փաստորեն, ընդունել է, որ այդ վարքագիծը նման է «ուռած, խմած, դեղ արած» մարդու վարքագծին։

Ուշագրավ է, որ թեստ հանձնածների շարքում չի եղել Նիկոլ Փաշինյանի աներձագը՝ Հրաչյա Հակոբյանը, որի մասին Անդրանիկ Քոչարյանը նման հայտարարություններ է արել (ըստ մամուլի), թե «դեղ ցրող է», «նարկոբարոն» է և այլն։

Ու սա թեստ հանձնած ՔՊ-ականների մոտ դժգոհություն և կասկած է հարուցել, թե՝ «բա աներձագին ինչո՞ւ չի ուղարկել թեստ հանձնելու»։

Մենք փորձեցինք այս անձանցից ում հնարավոր է՝ մեկնաբանություն ստանալ։ Եւ նշված անձանցից մեզ հաջողվեց զրուցել միայն Տրդատ Սարգսյանի հետ, որը հարցը լսելուց հետո անկնկալի եկավ, սկսեց նախ ճշտել՝ արդյոք ձայնագրո՞ւմ ենք իր հետ զրույցը, թե՞ ոչ, հետո, երբ ասացինք՝ ձայնագրում ենք, որ հրապարակենք իր մեկնաբանությունը, ասաց, թե հեռախոսով հարցազրույց չի տալիս, վերջում էլ, երբ պնդեցինք, որ իրեն տեսնող է եղել հիվանդանոցում, ասաց․ «Չէ, չի կարա տենց բան լինի, ո՞նց կարան ինձ տեսած լինեն, եթե չեմ եղել։ Եթե բան լինի, առաջիններից մեկը ես թեստ կտամ, որովհետև վստահ եմ, էլ»։

Հետո հիշեց, որ Ազգային ժողովում այդպիսի օրենքի նախագիծ կա, որով առաջարկվում է, որ պաշտոնյաները պարտադիր նարկոթեստ հանձնեն, և ինքը դրան կողմ է քվեարկել։ Բայց նախագիծը, հիշեցնենք, դեռ չի ընդունվել, հետաձգվել է լրամշակման համար։ Այսինքն՝ ՔՊ-ականները, որոնց մասով թմրանյութ օգտագործելու կասկած կա, դեռ ժամանակ ունեն իրենց օրգանիզմից մաքրելու այդ ենթադրյալ թմրանյութի հետքերը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

դիտվել է 667 անգամ
Լրահոս
Տեսախցիկն արձանագրել է BMW-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. պարզվել է մահացածի ինքնությունը, ով վաղը նշելու էր իր ծննդյան օրը «Էս վայ-իշխողները այլևս անսեռ, անդեմ, աննյութ մասսա են, որոնց ինչ ասում են, էդ էլ անում են, ոնց ծռմռում են, լիզունի պես ծորում են»․ Մարգարիտա Եսայան Обозреватель Bloomberg Марк Чемпион «Ядерная угроза Путина — это волшебный, но опасный трюк». Часть 1 Ժամկետային զինծառայող Շանթ Խաչատրյանը նվաճեց բրոնզե մեդալ Զինծառայող Հրայր Ալիխանյանը հաղթեց Սաուդյան Արաբիայի Թագավորության մասնակցին 24 ժամ ջուր չի լինի «Գնել ջան, բա դու գիտեի՞ր մենակ ասֆալտի փող ուզելով է, էն որ քուչա-քուչա անցնում էիք՝ բորդյուր առ բորդյուր, տեսա՞ր…». Հովասափյան Հովիկ Աղազարյանին մոտ 4 ժամ հարցաքննել են. «Հրապարակ» Դեղատների սեփանակատերերը դիմել են վարչապետին Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ Պետական պարտքն աճել է 5.5%-ով․ «Լույս» հիմնադրամ ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը Հարավային Կովկասում խաղաղությունն այսօր ավելի մոտ է, քան երբևէ. Թուրքիայի ԱԳ նախարար Ոչ սթափ վարորդի մոտ դանակներ են հայտնաբերվել, հայհոյանքներ են հնչել Վահան Հարությունյանն ընտրվել է Հայաստանի Շինարարների միության նախագահ 3 եղբայր էին, 3-ն էլ մահացան. ավտովթարից մահացել է 44-օրյա պատերազմում զոհվածի եղբայրը Պղծվում և ոչնչացվում է մեր հազարամյա մշակույթը․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ելույթով է հանդես եկել Բացահայտվել է ծանր հանցագործություն, կասկածյալը Էրեբունու նախկին թաղապետի տեղակալ «Պույի Արմենի» որդին է Արտակարգ վիճակ՝ Սիլիկյան թաղամասում Քյարամյա՞նն է հրաժարվել նոր պաշտոնի առաջարկից Ո՞ւմ է Փաշինյանն ուղարկել նարկոթեստ հանձնելու, ո՞վ է լինելու հաջորդը, և ո՞ւմ ձեռքով են «փուռը գնացել» ՔՊ-ականները․ MediaHub Նիկոլ Փաշինյանը որոշում ունի․ 168․am Այս խայտառակ վիճակի պատասխանատուն ՀՖՖ այսօրվա ղեկավարությունն է․ ՖԱՖ ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը(Արցախ) Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am