Օֆշորային սկանդալը հասավ Պուտինի փեսային. Ի՞նչ են քննարկելու Թրամփն ու Պուտինը

Պուտինն ու Թրամփը կհանդիպեն Վիետնամում այս շաբաթ անցկացվելու է Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը, որին մասնակցելու են նաև երկու գերտերությունների նախագահները։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վիետնամում այս շաբաթ կայանալիք Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում կարող են հանդիպել։ Նախօրեին Միացյալ Նահանգների նախագահը նման հանդիպում չէր բացառել։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ դեռևս նոյեմբերի 3-ին հայտարարել էր, որ Պուտին-Թրամփ հնարավոր հանդիպման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Թրամփն ասել է, որ կարող է Պուտինի հետ քննարկել Հյուսիսային Կորեային, Սիրիային և Ուկրաինային վերաբերող հարցեր։ Հնարավոր հանդիպման որոշ մանրամասներ նախօրեին հայտնել է նաև ԱՄՆ- ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը. «Ես համարում եմ, որ երկու առաջնորդների շփումները չափազանց կարևոր են, և եթե նման հանդիպում Վիետնամում տեղի ունենա, նրանք քննարկելու շատ հարցեր ունեն»: Նրա խոսքով՝ Պուտինն ու Թրամփը կարող են քննարկել ահաբեկչության դեմ պայքարը Սիրիայում, և քանի որ հանդիպումը կենտրոնական Ասիայում է լինելու, կողմերը կարող են քննարկել նաև Հյուսիսային Կորեայի խնդիրը։ Հավելենք նաև, որ նորանշանակ դեսպանը բողոքել է նաև, որ ամերիկացի կոնգրեսականները հրաժարվում են իր հետ հանդիպել։ ABC հեռուստաընկերությանը Դոնալդ Թրամփն ասել էր, որ Ռուսաստանը չէր ուզում, որ ինքը հաղթեր ընտրություններում։ «Մոսկվային ձեռնտու չէր հաղթանակը, և Մոսկվան ինձ չէր օգնի՝ իմանալով իմ դիրքորոշումը նավթի և սպառազինության հարցերում։ Ես ուզում եմ, որ նավթի գները լինեն ցածր, ես ուզում եմ, որ նավթ շատ լինի, ինչը ձեռնտու չէ Ռուսաստանին։ Ես ուզում եմ, որ Միացյալ Նահանգների զինված ուժերն է՛լ ավելի հզոր լինեն», - ասել էր Թրամփը՝ հերթական անգամ ընդգծելով, որ Ռուսաստանի հետ պայմանավորվածություն չի ունեցել։ ԱՄՆ-ի առևտրի նախարարն ու Մեծ Բրիտանիայի թագուհին օֆշորային սկանդալի կենտրոնում Մինչ Պուտինն ու Թրամփը պատրաստվում են հանդիպել՝ սկանդալային տեղեկություններ ի հայտ եկան ամերիկյան վարչակազմի և Պուտինի մերձավորների վերաբերյալ... ԱՄՆ նախագահ Դոնալդ Թարմփի վարչակազմի առանցքային անդամներից մեկը՝ առևտրի նախարար Ուիլբուր Ռոսսը գործարար կապերի մեջ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատի հետ, դրա մասին են վկայում «Հետաքննող լրագրողների կոնսորցիումի»՝ նախօրերին գաղտնազերծած ֆինանսական փաստաթղթերը: Ըստ այդմ, նախարար Ռոսսն օֆշորային ընկերությունների միջոցով ներդրումներ է արել Մեծ Բրիտանիայում գրանցված Navigator Holdings ընկերությունում, որը նավթ ու գազ է տեղափոխում ռուսական «Սիբուր» ընկերության համար: Navigator Holdings-ը այդ գործարքից տարեկան ստացել է 68 միլիոն դոլար: Ըստ արևմտյան լրատվամիջոցների, Սիբուրի բաժնետերերն են Պուտինի փեսան՝ Կիրիլ Շամալովը, մերձավոր ընկերը՝ Գենադի Տիմչենկոն ու նրա գործընկեր Լեոնիդ Միխելսոնը: Վերջին երկուսի նկատմամբ, ի դեպ, ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Ղրիմի բռնակցումից հետո: Ուշագրավ է, սակայն, որ «Սիբուրն» այդ պատժամիջոցների ցանկում չի հայտնվել: Ռոսսն ինքն է արձագանքել այս բացահայտոււմներին, պնդելով, թե երբեք չի հանդիպել ռուսական ընկերության բաժնետերերի հետ և երբեք չի արել որևէ քայլ, որը հակասում է ԱՄՆ-ի քաղաքականությանը: ««Սիբուրն» ինքը երբեք չի եղել սահմանափակումների տակ ոչ այն ժամանակ, ոչ էլ հիմա: Որևէ բան չէր խոչընդոտում, և այդ ընկերության հետ համագործակցության մեջ որևէ սխալ բան չկա: Ես անձամբ այդ անձանց չեմ ճանաչում, երբեք չեմ հանդիպել նրանց և հաստատ առևտրային կապ չեմ ունեցել»,- ասել է ԱՄՆ առևտրի նախարար Ուիլբուր Ռոսսը: Առևտրի նախարարությունն էլ հավաստիացնում է, թե «Սիբուրի» հետ պայմանագիր կնքելու ժամանակ Ռոսսը չի եղել Navigator-ի տնօրենների խորհրդում: Բացահայտված փաստաթղթերը, սակայն, վկայում են, որ չնայած Կրեմլի նկատմամբ սահմանված պատժամիջոցներին՝ Navigator-ը էլ ավելի է խորացրել կապերը ռուսների հետ, ընդ որում, այդ ընթացքում Ուիլբուր Ռոսսն արդեն ընդգրկված է եղել ընկերության տնօրենների խորհրդում: Լրատվամիջոցները փաստում են, որ միլիարդատեր Ուիլբուր Ռոսսն ու նախագահ Դոնալդ Թրամփը միմյանց ճանաչում են արդեն ավելի քան քառորդ դար: 79-ամյա Ռոսսը գործարար աշխարհում հայտնի է պարտքերի մեջ թաղված տասնյակ ընկերություններ ոտքի կանգնեցնելու և հաջող գնով վերավաճառելու իր բացառիկ ունակությամբ: 90-ականներին նախագահ Թրամփը հենց նրա օգնությամբ է խուսափել սնանկացումից: Ռոսսից բացի գաղտնազերծված փաստաթղթերում տվյալներ կան նաև Թրամփի վարչակազմի ու մերձավոր շրջապատի տասնյակ այլ անդամների, այդ թվում՝ պետքարտուղարի վերաբերյալ: Հետաքննող լրագրողները պնդում են, թե Ռեքս Թիլերսոնը եղել է Բերմուդյան կղզիներում գրանցված օֆշորային մի ընկերության ղեկավարը, որը զբաղվել է Յեմենում նավթի ու գազի արդյունահանմամբ և համագործակցել ExxonMobile ընկերության հետ, որտեղ Թիլլերսոնն աշխատել է տասնամյակներ շարունակ: Թրամփի վարչակազմի մեկ այլ ներկայացուցիչ՝ Սպիտակ տան տնտեսական հարցերով խորհրդական Գերի Քոնը ևս, ըստ հետաքննության, երկու տասնյակ ընկերություն է ղեկավարել Բերմուդյան կղզիներում: Պանամայի փաստաթղթերից մեկուկես տարի անց հրապարակված նոր՝ «Դրախտային» անունը ստացած այս փաստաթղթերը վկայում են՝ օֆշորային գոտիներում գրանցվելու և հարկային արտոնություններից օգտվելու գայթակղությանը չեն դիմացել տասնյակ մեծահարուստ ու ազդեցիկ դեմքեր ողջ աշխարհում: Առաջին անգամ նման սկանդալի կիզակետում է հայտնվել Մեծ Բիտանիայի թագուհի Էլիզաբեթ երկրորդը, ով, ըստ գաղտնազերծված փաստաթղթերի, շուրջ 13 միլիոն դոլարի ներդրում է կատարել օֆշորային գոտիներում: Թեժ կրքեր են բորբոքվել նաև Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի շուրջ: Պարզվել է, որ նրա մերձավոր խորհրդականներից մեկը ներդրումներ է արել Կայմանյան կղզիներում և խուսափել միլիոնների հասնող հարկային պարտավորություններից, մինչ Թրյուդոն պնդում էր, թե իր գերակայությունն է՝ պայքարն օֆշորային գոտիների դեմ: «Նոր բացահայտումները վերաբերում են հիսուն երկրների 120 քաղաքական գործիչների»,- նշում է հետաքննության մասնակից գերմանական թերթերից մեկը, մանրամասնելով․ «Ցանկում կան թագավորական ընտանիքների ներկայացուցիչներ, նախագահներ ու վարչապետներ, որոնք ակտիվորեն օգտվել են հարկային այս դրախտից»: Գաղտնազերծված 13,5 միլիոն փաստաթղթերում նշվում են նաև մի շարք խոշոր ընկերությունների անուններ, այդ թվում՝ Nike, Apple, Uber ու Facebook: Ընդհանուր առմամբ, ըստ փորձագետների, մեծահարուստներն օֆշորային գոտիներում թաքնվելով՝ խուսափել են 8 տրիլիոն դոլարի հասնող հարկային պարտավորություններից, արդյունքում՝ հարուստներն ավելի են հարստացել, աղքատներն՝ աղքատացել: Մետաքսյա Շալունց

դիտվել է 98 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am