Այս խայտառակ վիճակի պատասխանատուն ՀՖՖ այսօրվա ղեկավարությունն է․ ՖԱՖ

«Հայկական առաջին ճակատը» (ՖԱՖ) հայտարարություն է տարածել՝ անդրադառնալո «Փյունիկ» -«Վեստ Արմենիա» այսօրվա չեղարկված հանդիպմանը, մասնավորապես «Վեստ Արմենիային».

Ցանկանում ենք անդրադառնալ Արմեն Մելիքբեկյանին աջակցած ՀՊԼ ակումբներից «Վեստ Արմենիային»։

Ինչպես հայտնի դարձավ «Վեսթ Արմենիայի» սեփականատերը մի քանի ամիս է չի վճարում ոչ միայն թիմի ֆուտբոլիստների ու անձնակազմի աշխատավարձերը, այլ նաև չի կատարում մարզադաշտի և ակումբի այլ կարիքների համար նախատեսված վճարումները։

Նախորդ մրցաշրջանում ՀՊԼ-ում «Վեսթ Արմենիայի» մասնակցությամբ պայմանավորված խաղերի կամ այսպես կոչված «ղումարի» մասին ֆուտբոլային հասարակությունը շատ է խոսել, մի քանի ծավալուն հոդվածով է հանդես եկել «Հետք» լրատվականը։

«Վեստ Արմենիան» այդպես էլ մնաց անպատժելի. ՀՖՖ-ի կողմից ՈՒԵՖԱ-ին որևէ զեկույց կասկածելի խաղերի մասով չուղարկվեց, չհարուցվեցին քրեական գործեր և ակումբի սեփականատերերը հնարավորություն ունեցան բարեհաջող վաճառել ակումբը կամ հանձնում ընդունման պրոցես իրականացնել, իհարկե ՀՖՖ նախագահի ընտրություններում քվե ապահովելուց հետո։

Այս մրցաշրջանի սկզբում թիմը ձեռք բերեց ավստրալիացի գործարար Ռոբերտ Բասսիլին։
Վերջինս ակումբի ներսում հայտարարում է ազգային ստադիոնի շինարարական պրոցեսն իրեն վստահված լինելու մասին, խոսում է ընդհուպ «Վեստ Արմենիայի» ապագայում տնային խաղերն ազգային ստադիոնում անցկացնելու մասին։

Կարճ ժամանակ անց, ենթադրաբար Բասսիլին հասկանալով, որ ազգային մարզադաշտի նախագծի մեկնարկը մոտ օրերի հարց չէ և ինքն իր համար անիմաստ մեծ գումարներ է վատնում, որոշում է աշխատավարձերն ու տարբեր վճարները չկատարել՝ փաստի առաջ կանգնեցնելով ակումբի ֆուտբոլիստներին և ՀՖՖ-ին։

«Վեստ Արմենիայի» ֆուտբոլիստները պարբերաբար այցելում են ֆուտբոլի ֆեդերացիա, որտեղ ՀՖՖ ղեկավարությունը սկզբից հորդորում, այնուհետև ուլտիմատումով է հանդես գալիս մինչև հունվար` մրցաշրջանի կես, մասնակցել բոլոր խաղերին, հունվարին ֆուտբոլիստների աշխատավարձերը ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարներով փոխհատուցելու պայմանով, իսկ հակառակ պարագայում` սպառնում չվճարել ոչ մի լումա։

Բանն այն է, որ եթե ակումբը առաջնությունից դուրս է գալիս չանցկացնելով 50% և ավել խաղեր, ըստ կանոնակարգի, մինչ այդ անցկացրած բոլոր խաղերի արդյունքները չեղարկվում են, դա կարող է լուրջ ազդեցություն ունենալ թիմերի մրցաշարային աղյուսակի վրա և հարվածի տակ դնել Բարձրագույն խմբի հեղինակությունը

Այս պահի դրությամբ «Վեստ Արմենիա» ակումբի ֆուտբոլիստները չեն անցկացրել մարզում, և այսօր դուրս չեկան «Փյունիկի» դեմ խաղին։ Սա կլինի «Վեստ Արմենիայի» 2-րդ տեխնիկական պարտությունը, ևս մեկի դեպքում ակումբը ավտոմատ կհեռացվի առաջնությունից։

Պահանջում ենք շուտափույթ լուծում տալ այս հարցին և վճարել ֆուտբոլիստների ու անձնակազմի աշխատվարձերը:

Այս խայտառակ վիճակի պատասխանատուն ՀՖՖ այօրվա ղեկավարությունն է, որի ձգվող պաշտոնավարումը բերելու է անդառնալի հետևանքների։ Այս շրջանում ահազանգերն ու բարձրաձայնված խնդիրները բազմաթիվ են, որոնց կանդրադառնանք առաջիկայում»։

դիտվել է 137 անգամ
Լրահոս
Տեսախցիկն արձանագրել է BMW-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. պարզվել է մահացածի ինքնությունը, ով վաղը նշելու էր իր ծննդյան օրը «Էս վայ-իշխողները այլևս անսեռ, անդեմ, աննյութ մասսա են, որոնց ինչ ասում են, էդ էլ անում են, ոնց ծռմռում են, լիզունի պես ծորում են»․ Մարգարիտա Եսայան Обозреватель Bloomberg Марк Чемпион «Ядерная угроза Путина — это волшебный, но опасный трюк». Часть 1 Ժամկետային զինծառայող Շանթ Խաչատրյանը նվաճեց բրոնզե մեդալ Զինծառայող Հրայր Ալիխանյանը հաղթեց Սաուդյան Արաբիայի Թագավորության մասնակցին 24 ժամ ջուր չի լինի «Գնել ջան, բա դու գիտեի՞ր մենակ ասֆալտի փող ուզելով է, էն որ քուչա-քուչա անցնում էիք՝ բորդյուր առ բորդյուր, տեսա՞ր…». Հովասափյան Հովիկ Աղազարյանին մոտ 4 ժամ հարցաքննել են. «Հրապարակ» Դեղատների սեփանակատերերը դիմել են վարչապետին Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ Պետական պարտքն աճել է 5.5%-ով․ «Լույս» հիմնադրամ ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը Հարավային Կովկասում խաղաղությունն այսօր ավելի մոտ է, քան երբևէ. Թուրքիայի ԱԳ նախարար Ոչ սթափ վարորդի մոտ դանակներ են հայտնաբերվել, հայհոյանքներ են հնչել Վահան Հարությունյանն ընտրվել է Հայաստանի Շինարարների միության նախագահ 3 եղբայր էին, 3-ն էլ մահացան. ավտովթարից մահացել է 44-օրյա պատերազմում զոհվածի եղբայրը Պղծվում և ոչնչացվում է մեր հազարամյա մշակույթը․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ելույթով է հանդես եկել Բացահայտվել է ծանր հանցագործություն, կասկածյալը Էրեբունու նախկին թաղապետի տեղակալ «Պույի Արմենի» որդին է Արտակարգ վիճակ՝ Սիլիկյան թաղամասում Քյարամյա՞նն է հրաժարվել նոր պաշտոնի առաջարկից Ո՞ւմ է Փաշինյանն ուղարկել նարկոթեստ հանձնելու, ո՞վ է լինելու հաջորդը, և ո՞ւմ ձեռքով են «փուռը գնացել» ՔՊ-ականները․ MediaHub Նիկոլ Փաշինյանը որոշում ունի․ 168․am Այս խայտառակ վիճակի պատասխանատուն ՀՖՖ այսօրվա ղեկավարությունն է․ ՖԱՖ ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը(Արցախ) Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am