Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյաները ոսկեջրած արծաթյա ժամացույցներ են նվեր ստացել

«Հետքի» հաղորդմամբ՝ 2024թ. հոկտեմբերին յոթ պաշտոնյա նվերների ռեեստրում հաշվառել է պաշտոնական միջոցառումների ժամանակ ստացած նվերները, որոնց արժեքը գերազանցել է 40 հազ. դրամը: Հանրային պաշտոն զբաղեցնող անձը և հանրային ծառայողը պարտավոր է ստացված թույլատրելի նվերները հաշվառել նվերների հաշվառման ռեեստրում։

Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման 3-րդ տարեդարձի առթիվ, հոկտեմբերի 23-ին, մի խումբ աշխատակիցներ Կոմիտեից ստացել են թանկարժեք նվերներ:

Հակակոռուպցիոն կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալ Ստեփան Նազարյանը Կոմիտեից ստացել է թանկարժեք ժամացույց, որի արժեքը 172 հազ. դրամ է:

«Գնոմոն» ֆիրմայի ոսկեպատ, 25,6 գրամ արծաթյա ժամացույց նվեր է ստացել Հակակոռուպցիոն կոմիտեի հինգերորդ բաժնի պետ Սերգեյ Առաքելյանը: Ժամացույցի գինը դարձյալ 172 հազ. դրամ է:

Հակակոռուպցիոն կոմիտեի արդեն նախկին նախագահ Սասուն Խաչատրյանը կոմիտեի ձևավորման 3-րդ տարեդարձի առթիվ դարձյալ արծաթյա ժամացույց է նվեր ստացել, սակայն՝ Գլխավոր դատախազությունից: Այս ժամացույցն ավելի «համեստ» է, ունի 7,23 գրամ քաշ, իսկ արժեքը 94 հազ. դրամ է:

Ազգային անվտանգության ծառայությունն էլ 125 հազ. դրամ արժողությամբ ժամացույց նվիրել է Հակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետի տեղակալ Արսեն Մարտիրոսյանին: Ժամացույցն ինքնալարվող մեխանիզմ ունի, որի հետնամասում կա «ՀՀ ԱԱԾ տնօրենի կողմից» գրառումը:

Կոմիտեի ֆինանսաբյուջետային և հաշվապահական հաշվառման բաժնի պետ-գլխավոր հաշվապահ Գայանե Բաբայանը ստացել է 85 հազ. դրամ արժողությամբ, Հակակոռուպցիոն կոմիտեի տարբերանշանով սեղանադիր հուշանվեր:

Նույն առիթով վարդագույն ոսկու ծածկույթով քվարցային մեխանիզմով ձեռքի ժամացույց նվեր է ստացել Կոմիտեի հատուկ կարևորագույն գործերով ավագ քննիչ Բագրատ Ադամյանը: Նրա ժամացույցի արժեքը 77 հազ. դրամ է:

Հոկտեմբեր ամսվա ընթացքում 7 տարբեր նվեր է ստացել Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, որոնց ընդհանուր արժեքը 420 հազ․ դրամ է: Մասնավորապես, Վարդապետյանին հուշանվերներ են հանձնել Ռուսաստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Բելառուսի Հանրապետությունների գլխավոր դատախազություններից՝ Երևանում անցկացված ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստի շրջանակներում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 142 անգամ
Լրահոս
Տեսախցիկն արձանագրել է BMW-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. պարզվել է մահացածի ինքնությունը, ով վաղը նշելու էր իր ծննդյան օրը «Էս վայ-իշխողները այլևս անսեռ, անդեմ, աննյութ մասսա են, որոնց ինչ ասում են, էդ էլ անում են, ոնց ծռմռում են, լիզունի պես ծորում են»․ Մարգարիտա Եսայան Обозреватель Bloomberg Марк Чемпион «Ядерная угроза Путина — это волшебный, но опасный трюк». Часть 1 Ժամկետային զինծառայող Շանթ Խաչատրյանը նվաճեց բրոնզե մեդալ Զինծառայող Հրայր Ալիխանյանը հաղթեց Սաուդյան Արաբիայի Թագավորության մասնակցին 24 ժամ ջուր չի լինի «Գնել ջան, բա դու գիտեի՞ր մենակ ասֆալտի փող ուզելով է, էն որ քուչա-քուչա անցնում էիք՝ բորդյուր առ բորդյուր, տեսա՞ր…». Հովասափյան Հովիկ Աղազարյանին մոտ 4 ժամ հարցաքննել են. «Հրապարակ» Դեղատների սեփանակատերերը դիմել են վարչապետին Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում. «Գեղարդ» հիմնադրամ Պետական պարտքն աճել է 5.5%-ով․ «Լույս» հիմնադրամ ԱՄՆ-ն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը Հարավային Կովկասում խաղաղությունն այսօր ավելի մոտ է, քան երբևէ. Թուրքիայի ԱԳ նախարար Ոչ սթափ վարորդի մոտ դանակներ են հայտնաբերվել, հայհոյանքներ են հնչել Վահան Հարությունյանն ընտրվել է Հայաստանի Շինարարների միության նախագահ 3 եղբայր էին, 3-ն էլ մահացան. ավտովթարից մահացել է 44-օրյա պատերազմում զոհվածի եղբայրը Պղծվում և ոչնչացվում է մեր հազարամյա մշակույթը․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ելույթով է հանդես եկել Բացահայտվել է ծանր հանցագործություն, կասկածյալը Էրեբունու նախկին թաղապետի տեղակալ «Պույի Արմենի» որդին է Արտակարգ վիճակ՝ Սիլիկյան թաղամասում Քյարամյա՞նն է հրաժարվել նոր պաշտոնի առաջարկից Ո՞ւմ է Փաշինյանն ուղարկել նարկոթեստ հանձնելու, ո՞վ է լինելու հաջորդը, և ո՞ւմ ձեռքով են «փուռը գնացել» ՔՊ-ականները․ MediaHub Նիկոլ Փաշինյանը որոշում ունի․ 168․am Այս խայտառակ վիճակի պատասխանատուն ՀՖՖ այսօրվա ղեկավարությունն է․ ՖԱՖ ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը(Արցախ) Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am