Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե կամավորը պետության չգոյության սիմվոլն է։
Դիտարկմանը, թե 44 –օրյա պատերազմի ընթացքում հենց Փաշինյանն էր հորդորում կամավորական ջոկատներ կազմել և գնալ ճակատ՝ Հակոբյանը պատասխանեց. «Ես չեմ ասել, ինքն է ասել, դրա համար էլ պարտվել ենք։ Պետություն չենք ունեցել, պետության բացակայությունը փորձել ենք լրացնել դրանով։ Շատ ճիշտ է կամավորականությունը պետության բացակայության մասին է։ Իմ գնահատականը խիստ բացասական է, ես այդ մասին ոչ թե այսօր եմ ասում, այլև 15-20 տարի առաջ էլ այդ նույն գնահատականն եմ տվել»,-ասաց նա։
Դիտարկմանը, թե պատերազմի օրերին իր կարծիքը իշխանությունները չէին կիսում՝ նա պատասխանեց. «ինձ պետք չէ, որ գնահատականս կիսեն, հատկապես այս իշխպանությունը, ես ինչպես մտածում եմ, այդպես էլ ասել եմ միշտ ու դրա հիմնավորումներն ունեմ։ Հիմնավորումն այն է, որ կամավորն ինչպես կամավոր գալիս է, այնպես էլ կամավոր գնում է, Այսինքն, պետության հանդեպ որևէ պարտավորություն չի ստանձնում»,-նշեց Հակոբյանը։
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը(Արցախ)
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը