2018 թվին ժողովուրդը ճիշտ էր, իշխանությունն էր սխալվել և նույն խառնվածքի պատճառով, ինչ հիմա
Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ցանկացած պաշտոնյա ավտորիտար համակարգում իր վրա հավաքում է բացասական պատմություն ու ատելություն:
Գնել Սանոսյան, Արգիշտի Քյարամյան, Վահե Ղազարյան, Կարեն Անդրեասյան, որի անունը տալիս ես, հետը նողկանք է գալիս:
Խելացին ժամանակ առ ժամանակ փոփոխում է պաշտոնյաներին, որպեսզի նոր դեմքերով, 0 ատելությունից սկսի, որ քաղտեխնոլոգիան նոր-նոր սկսի ատելություն գեներացնելուց ու մինչև հասնի պիկին, նորից պաշտոններ փոխեն: Սա չարեց ընդդիմությունը 2020-ից հաշվված:
0 պատմություն ունեցողներին պաշտոնների նշանակելուց կբարձրանա Նիկոլի վարկանիշը ևս, քանի որ նախարարների ատելությունները գումարվում էին նրա հանդեպ նողկանքին:
Բայց արդյո՞ք կբավարարի, որ իր հանդեպ ատելությունը զրոյացվի:
Էսպիսի խաղի պայմաններում, երբ իրական ընդդիմությունը իր դեմ ատելությունը վերացնելու փոխարեն տարիներ շարունակ տղայական կեցվածքով հայտարարում ա՝ ես ճիշտ եմ, սաղդ սխալ, իսկ սոց հարցումների վրա էլ թքած, և երբ արհեստական ընդդիմությունը՝ Հայկ Մարության, Արամ Սարգսյան թափ են հավաքել, որ օգնեն Նիկոլին թե՛ իր դեմ ատելությունը զրոյացնելու, թե՛ ընդիմության դեմ ատելությունը մեծացնելու, անպայման կբավարարի:
2018 թվականի հեղափոխության օբյելտիվ պատճառներն ինքն իր մեջ չգտնելը, այ էսպիսի վիճակի ա հանգեցնում:
2018 թվին ժողովուրդը ճիշտ էր, իշխանությունն էր սխալվել և նույն խառնվածքի պատճառով, ինչ հիմա»: