Արևմտյան քաղաքակրթության գերակայության դարաշրջանն ավարտվել է. Օրբան
Ավարտվել է արևմտյան քաղաքակրթության գերիշխանության հինգ հարյուրամյա դարաշրջանը, փլուզվել է ողջ աշխարհի արևմտականացման ռազմավարությունը, և համաշխարհային տնտեսության կենտրոնը տեղափոխվել է Արևելք, իսկ հաջորդ դարը կլինի Եվրասիայի դարը, այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Այս մասին հաղորդում է Euromedia24.com–ը։
«Արևմտյան աշխարհի լիբերալ առաջադեմ գերիշխանությունն ավարտվել է: Այն գաղափարը, որ ամբողջ աշխարհը պետք է կազմակերպվի արևմտյան մոդելով, և որ ընտրված ժողովուրդները պատրաստ պետք է լինեն դա անել, ձախողվել է»,- ասել է Օրբանը՝ ելույթ ունենալով Բուդապեշտում Եվրասիա ֆորումում:
Նրա խոսքով՝ նոր իրողությունն այն է, որ Ասիայի պետությունները «ուժեղացել են և ապացուցել, որ ի վիճակի են բարձրանալ, գոյություն ունենալ և գոյատևել որպես տնտեսական և քաղաքական ուժի անկախ կենտրոններ», ինչի արդյունքում « համաշխարհային տնտեսությունը տեղափոխվել է արևելք, և արևելյան տնտեսությունները չորս անգամ ավելի արագ են աճում, քան արևմտյանները»։
Օրբանը կարծում է, որ «հաջորդ դարը կլինի Եվրասիայի դարը», քանի որ այն ամենամեծ մայրցամաքն է, որտեղ ապրում է աշխարհի բնակչության 70%-ը և ունի համաշխարհային տնտեսության ավելի քան 70%-ը:
«Եթե Եվրամիությունը լիներ ԱՄՆ-ի կազմում, կլիներ երրորդ ամենաաղքատ պետությունը, սա ցույց է տալիս, որ Եվրոպան անընդհատ պարտվում է Ընթացիկ գործընթացներում մեկ պարտված եվրոպական երկրներն այլևս չեն մտնում համաշխարհային տնտեսության առաջին հնգյակում»,- ասել է նա։